Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մար­տի 1-ի փա­կու­ղին. ին­չո՞ւ դա­տա­վո­րը գնաց նման քայ­լի

ANALYSIS

Վերաքննիչ քրեական դատարանում անսպասելի ավարտվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։ Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Քոչարյանի խափանման միջոց կալանքը երաշխավորությամբ փոխելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ մեղադրող կողմի և զոհերի իրավահաջորդների ու տուժողի ներկայացուցչի բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 25-ին:

Դատարանը խորհրդակցական սենյակ հեռացավ առանց Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, ու վերջիններս դատարանի նման որոշումն արդեն ապօրինի և կանխակալ են որակել: Ավելին, երեկ նրանցից մեկն ասել է. «Ես չէի պատկերացնում, որ այս աստիճան լկտիություն կլինի Վերաքննիչ դատարանի անդամի կողմից, բայց այդ լկտիությունը տեղի ունեցավ»:

Նույնիսկ հայաստանյան, մեղմ ասած, վիճահարույց արդարադատության պարագայում դատավորի նման վարքագիծը հարուցել է գրեթե բոլորի տարակուսանքը։

Բանն այն է, որ նման ակնհայտ կամայականությամբ դատավորն, ըստ էության, ապալեգիտիմացրել է գործընթացը ու հունիսի 25-ի նրա ցանկացած որոշում՝ անկախ բովանդակությունից, խոցելի է լինելու ու անպայմանորեն բողոքարկվելու է դատավարության սուբյեկտներից մեկի կողմից։ Ընդ որում՝ գրեթե անկասկած է, որ այս հարցը հասնելու է մինչև ՄԻԵԴ՝ շոշափելով նաև մեր երկրի միջազգային հեղինակության հարցը:

Ինչո՞ւ դատավոր Դանիել յանը գնաց նման ճչացող, ակնհայտ ապօրինության՝ այս հարցը վերջին երկու օրերին ակտիվորեն քննարկվում է քաղաքական, մասնագիտական շրջանակներում, սոցիալական ցանցերում, հնչում են ամենատարբեր վարկածներ։ Շատ հնարավոր է, որ դատավորը նման որոշում կայացրել է ինքնակամ՝ առանց ուղղորդումների։ Շրջանառվում է նաև այս վարկածը.

ի վերջո՝ այս գործընթացի հենց սկզբից դատավարության գրեթե բոլոր մասնակիցները տարբեր փաստարկներով հիմնավորում էին, որ Դանիել յանն այն դատավորը չէ, որի կամային ու մասնագիտական որակները թույլ են տալիս քննել նման բարդ ու քաղաքականացված գործ։ Ինքնաբացարկի վեց միջնորդություն մերժած Դանիել յանը նախօրեին ապացուցեց, որ ճիշտ էին թե՛ պաշտպանական կողմը և թե՛ տուժողները՝ նրա հանդեպ տածած անվստահությամբ։

Մյուս կողմից՝ Դանիելյանն, ըստ բոլոր փաստաբանների, այն դատավորն է, որը մշտապես կատարել է դատախազության բոլոր ցանկություններն, այլ խոսքով՝ նրա անաչառությունը կասկածի տակ է դրվել նաև հասարակական հնչեղություն չունեցող մի շարք գործերով։ Այս համատեքստը հուշում է, որ իր վերջին որոշումը նույնպես դատավորը կարող է կայացրած լինել դատախազության ուղղորդմամբ, առավել ևս, որ ընդամենը մեկ օր առաջ գլխավոր դատախազը հայտարարել էր, թե Քոչարյանի պաշտպանները ժամանակ են ձգձգում։ Նույն պատճառաբանությունը բերեց նաև դատավորը՝ ըստ էության վերաբերմունք արտահայտելով:

Իհարկե, գոյություն ունի նաև հակառակ վարկածը, ըստ որի՝ Քոչարյանի պաշտպանական թիմին է ձեռնտու դատավորի նման ապօրինությունը, ինչի հետևանքով երկրորդ նախագահի հետ կապված ողջ գործընթացը ապալեգիտիմացվում է։ Այս վարկածի կողմնակիցները պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանը հույսը կտրել է հայկական արդարադատությունից ու հիմա ալիբիներ է հավաքում՝ ՄԻԵԴ դիմելու համար։ Այս տրամաբանության համատեքստում դատավոր Դանիել յանի նախօրեի որոշումը միանգամայն ձեռնտու է Քոչարյանին, նույնիսկ՝ «նվեր» է նրա համար։

Ամբողջ խնդիրն այն է, որ այս դատավարությունը չափազանց քաղաքականացված է ու նույնիսկ իրավական լուծումները ազդում են քաղաքական գործընթացների, հանրային տրամադրությունների վրա։ Ակնհայտորեն՝ դատավորի վերջին որոշումն ավելի է մեծացրել ներքաղաքական լարվածությունը, որովհետև դրա մեջ ներքաղաքական կյանքի յուրաքանչյուր դերակատար դավադրության որոշակի էլեմենտ է տեսնում ու տրվել է անառողջ շահարկումների, փոխադարձ մեղադրանքների ու ինտրիգների գործընթացի մեկնարկը։

Սակայն գլոբալ մտահոգությունն այն է, որ Հայաստանում այսօր ձևավորված իրավաքաղաքական համատեքստում Մարտի 1-ի գործը հայտնվել է փակուղում և, ըստ էության, չունի իրավական լուծում։

Եթե Քոչարյանի պաշտպանական թիմն իր հույսը դրել է Ստրասբուրգի դատարանի վրա, ապա իշխանությունները ստեղծված փակուղին հույս ունեն հաղթահարել վեթթինգի կամ անցումային արդարադատության միջոցով։ Նույնիսկ այս տարբերակները կարող են փակուղային լինել

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer