Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ին­չո՞ւ են վե­րա­դար­ձել դա­տարկ ճամպ­րուկ­նե­րով

INTERNATIONAL NEWS

egnum.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով «Բոլթոնի պլան» գոյություն չունի, և Բաքուն ու Երևանը ցանկանում են պատերազմել:

Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո Բաքվի տեղեկատվական պորտալներից մեկը այն որակեց որպես «խորհրդակցական», պարզ դարձավ, որ ամեն ինչ այնպես չի գնացել, ինչպես ակնկալում էին որոշ փորձագետներ:

Դիվանագիտական պրակտիկայում խորհրդակցությունները միայն որոշվում են որպես բանակցային գործընթացի մի մաս, որի նպատակն է զարգացնել համատեղ մոտեցումը վեճերի կամ հակամարտությունների կարգավորման հարցում՝ վաղ փուլում դրանց բյուրեղացումը կանխելու համար: Սա նշանակում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի անձնական միջնորդությամբ Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում ապրիլյան հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի որոշակի կոնկրետ առաջարկներ (պատանդների փոխանակման, դիպուկահարների պատերազմին վերջ տալու և այլն), Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հակամարտող կողմերը փլուզել են Մոսկվայի այդ օրակարգը: Բայց արդյո՞ք ստեղծել են նորը:

Հնարավոր է, որ հակամարտող կողմերից մեկը ենթադրել է, որ ԱՄՆ-ը կսկսի ղարաբաղյան կարգավորման հարցում Մոսկվայից նախաձեռնությունը «վերցնել» և իր «ճանապարհային քարտեզը» կներկայացնի: Սակայն դա տեղի չունեցավ: Ընդ որում, Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, ի տարբերություն իր ռուս գործընկեր Լավրովի, ընդհանրապես խուսափեց Մնացականյանի եւ Մամեդյարովի հետ հանդիպումներից ու բանակցություններից, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան «չափազանց ժլատ» համատեղ հայտարարությամբ: 

Նրանք միայն տեղեկացրել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները «համաձայնության են եկել նոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ» և արագ արձագանքելու և ռիսկերը նվազեցնելու համար «համամիտ» են ուղիղ կապի օգտագործման անհրաժեշտության հարցում:

Ի դեպ, նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ոչ մի կապ չունի Բաքվի և Երևանի միջև անմիջական ուղիղ կապի ստեղծման հետ:

Սա հակամարտությունը լուծելու, այսպես կոչված, «ամերիկյան շրջանը» սկսելու լիակատար ձախողում է: Եվ ինչպե՞ս կարող է այն սկսվել, երբ «գործի մարդը»՝ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, հայտարարել է, որ «խաղի մեջ է մտնում» և «անհամբեր սպասում Վաշինգտոնում Մնացականյանի և Մամեդյարովի հետ հանդիպմանը ...»:

Արդյունքում Բոլթոնը միայն ծանոթացավ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հակամարտող կողմերի դիրքորոշումների հետ: Դրանից հեռու նա չգնաց:

Ներկայումս դժվար է ասել՝ արդյոք Բոլթոնը բլե՞ֆ էր անում, թե՞ Վաշինգտոնում տեղի է ունեցել մի բան, որը փչացրել է ամերիկացիների կողմից մշակված սցենարը: Ակնհայտ է, որ ղարաբաղյան, այսպես կոչված, «Բոլթոնի պլան» գոյություն չունի, կամ, եթե կար, հրաժարվել են դրանից: Ինչո՞ւ:

Գուցե ինչ-որ բան է տեղի ունեցել Բաքվում, Երևանում, Ստեփանակերտում, կամ ամբողջ տարածաշրջանում, կամ էլ հարևան Մերձավոր Արևելքում, ինչը և կանգնեցրել է Վաշինգտոնին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն ընկալում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ այնքան որպես խնդրահարույց հարաբերություններ բացառապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլ տարածաշրջանային համատեքստում, հաշվի առնելով նաև Իրանի գործոնը, հնարավոր է, որ Բոլթոնը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ բանակցություններ է վարել հենց այդ ուղղությամբ և ոչ թե կարգավորման շուրջ:

Հնարավոր է նաև, որ Հայաստանի նոր կառավարության մոտ որոշ նոր մոտեցումներ են հայտնվել, որոնք գումարվել են հակամարտության լուծման հնարավորություններին առնչվող հակասական շարժումներին: 

Այս յուրաքանչյուր ենթադրության օգտին կան փաստարկներ , բայց հնարավոր են նաև այլ վարկածներ: Բայց ամենակարևորն այն է, որ Վաշինգտոնը Բաքվին և Երևանին սեփական խաղաքարտը խաղարկելու հնարավորությունից զրկել է, այսինքն՝ անել այն, ինչը նրանք հաճախ են անում Մոսկվայի հետ:

Այսպիսով, իրականանում է Ռեդֆորդի համալսարանի պրոֆեսոր Գրիգորի Իոֆֆեի կանխատեսումը, ըստ որի, «ԱՄՆ-ի համար առաջնահերթ է դառնում ոչ միայն զգուշավոր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ», այլ նաև «անհետանում է Ադրբեջանին ու Հայաստանին Վրաստանի պես դեպի Արևմուտք ուղղելու միտումը»:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա տարբեր պատճառներով և տարբեր նպատակներով Բաքուն և Երևանը արդյունավետորեն զրոյացրել են բանակցային գործընթացը և շանտաժի են ենթարկում համաշխարհային հանրությանը նոր պատերազմ սկսելու հնարավորությամբ: Նրանց թվում է, որ Վաշինգտոնը, Մոսկվան կամ Փարիզը իրենց կմատուցեն «հարմարավետ խաղաղություն» ափսեով: Նման բան չի լինի: Եթե կռվելու ցանկություն է առաջացել, ապա պետք է թույլ տրվի, որ կռվեն, կամ էլ «բանակցային գործընթացի հեռանկարները» մեկնաբանեն տարբեր մակարդակներում: Հատկապես Վաշինգտոնից հետո, որտեղից Մնացականյան- Մամեդյարով զույգը վերադարձել է դատարկ ճամպրուկներով

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal