Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեզ Վրաստանը պետք չէ, մենք չունենք այդքան միջոցներ, իսկ եթե որոշ ուժեր որոշեն փակել Վերին Լարսը, խնդիրներ կառաջանան. Ս. Տարասով

POLITICS

Վրաստանում ստեղծված իրավիճակը շարդ բարդ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: Նա նշեց, որ իրադարձությունները հասունանում էին դեռ այն ժամանակ, երբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բարձրացրել էր Ադրբեջան-Վրաստան սահմանում գտնվող եկեղեցու հարցը, ինչից էլ ակնհայտ դարձավ, թե «կրոնական հարցերը որքան սուր են ընկալվում»:

Ստանիսլավ Տարասովն ասաց, որ իրադարձությունները պայթեցին ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստում, որը տեղի ունեցավ Թբիլիսիում և որտեղ ռուսաստանցի պատվիրակ Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո դահլիճը լքեցին պատվիրակությունները:

«Շատ զարմանալի է, թե ինչու որոշեցին այս նիստը անցկացնել Թբիլիսում հենց այն ժամանակ, երբ նախագահում էր Ռուսաստանի պատվիրակությունը: Եղավ այն, ինչ եղավ, մեր պատգամավորը լրիվ պատահաբար հայտնվեց այս իրադարձությունների կենտրոնում: Սկսվեցին հակառուսական ելույթներ և այլն»,- ասաց Տարասովը:

Քաղաքագետը նշեց, որ Վրաստանից հակասական հայտարարություններ են հնչում. նախկին նախագահ Սաակաշվիլին ասում է, թե բողոքի ցույցի մասնակիցները դեմ են Իվանիշվիլիի ռուսամետ քաղաքականությանը, գործող նախագահն էլ ասում է, թե դա այդպես չէ: «Այնինչ, ես կարծում եմ, որ իրականում սրանք ռադիկալ ուժեր են, որոնք պատրաստում են հեղաշրջում: Ով է անում՝ չգիտեմ, դժվար է ասել»,- ասաց Ստանիսլավ Տարասովը՝ նշելով, որ Ռուսաստանից իրենք խղճում են Վրաստանը:

Քաղաքագետի խոսքով՝ իրենք փորձում էին Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականություն վարել, «դեպի Վրաստան էին ուղել ռուս զբոսաշրջիկների հոսք»: 

«Թուրքիայում շքեղ պայմաններ են, բայց մեր զբոսաշրջիկները հիմա այնտեղ քիչ են, իսկ Վրաստանը ստանում է հսկայական եկամուտներ: Մենք փորձում էինք կարգավորել իրավիճակը, ռուսական շուկայում հայտնվել էր «Բորժոմի», որը ես խմում եմ: Մարդկանց մեր չկար հակառուսականություն ու սա շատերին դուր չէր գալիս, նրանք որոշեցին փչացնել հարաբերությունները: Ռուսաստանը չէր պլանավորում ոչ մի օպերացիա Վրաստանի դեմ, բայց մենք կոչ ենք անում զբոսաշրջիկներին չգնալ Վրաստան»,- մանրամասնեց Տարասովը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն բացահայտ խառնված է այս իրադարձության մեջ. «Ռուսները սկսել էին տներ ձեռք բերել Սև ծովի ափին, անշարժ գույք էին գնում Բաթումիում, որովհետև այնտեղ էժան է, 100 դոլարով կարող ես 1 շաբաթ ապրել, այնինչ Ռուսաստանում ռեստորան չես գնա: Այնտեղ լավ եղանակ է, արևոտ է, ռուսները սիրում են արև ու դրա համար գնում էին բնակարաններ: Բայց ԱՄՆ-ից եկան ասեցին, թե այդ ինչո՞ւ»:

Տարասովը կանխատեսեց, որ Վրաստանը քաղաքացիական պատերազմի փուլեր է անցել և չի բացառվում, որ այն նորից կրկնվի, «Վրաստանն ինքն իրեն կվերացնի», բայց շեշտեց, որ ՌԴ-Վրաստան պատերազմ չի լինի:

«Հայաստանը պետք է մտածի Ջավախքի մասին, Ադրբեջանն էլ պետք է մտածի, թե ինչ անի այն տարածքների հետ, որտեղ ադրբեջանցիներ են ապրում: Մեզ Վրաստանը պետք չէ, մենք չունենք այդքան միջոցներ: Հայաստանը պետք է մտածի հայերի ճակատագրի մասին, ովքեր ապրում են Վրաստանում, ապագայում պետք է այս հարցին ուշադրություն դարձվի»,- շեշտեց նա:

Խոսելով այն մասին, թե հնարավո՞ր է Վերին Լարսը փակվի, նա բացասական պատասխան տվեց, ասաց, որ հայ-վրացական ու ռուս-հայկական հարաբերությունները լավն են, բայց խնդիրներ կառաջանան, եթե քաղաքացիական պատերազմ սկսվի ու որոշ ուժեր որոշեն փակել այդ ճանապարհը:



Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer