Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, Opel Astra-ն բախվել է Mercedes-ին և գլխիվայր շրջվել, կա տուժած. Shamshyan.com
SOCIETYՀունիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, Opel Astra մակնիշի 89 TX 889 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում վթարային լուսարձակները միացրած, կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի 35 CR 257 համարանիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով Opel-ը առաջ է ընթացել և գլխիվայր շրջվել, իսկ Mercedes-ն էլ մասամբ հայտնվել է կանաչ գազոնի վրա: Վթարի հետևանքով Opel-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարներն ու քաղաքացիները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: