Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշ­խա­նու­թյու­նը վա­րում է մի­այն մեկ՝ իր իշ­խա­նու­թյունն ավե­լաց­նելու քա­ղա­քա­կա­նու­թյուն»

POLITICS

Ընդդիմության ինստիտուտի նկատմամբ ունեցած իշխանության ընկալումները և առհասարակ քաղաքական դիսկուրսն առկա իրավիճակի ֆոնին որոշակի հարցեր են առաջացնում: Ակնհայտ է նաև, որ ընդդիմության նկատմամբ ընկալումները հաճախ սկսվում են հեգնանքով, ավարտվում՝ «մուննաթով»: Իշխանության ինստիտուտն ընկալելու հարցում ևս ամեն ինչ հարթ չէ: Խոսելով վերոնշյալ թեմայի շուրջ՝ քաղաքագետ Աղասի Ենոքյանը «Փաստի» հետ զրույցում խոսեց միանգամից մի քանի գործոնների մասին:

Խոսելով իշխանություն-ընդդիմություն դիսկուրսի, իշխանության ներկայացուցիչների կողմից ընդդիմության ինստիտուտի նկատմամբ ունեցած ընկալումների մասին՝ քաղաքագետն ընդգծեց.

«Իշխանությունը բազմիցս հայտարարել և ամեն հարմար առիթով հայտարարում է, որ ինքը ժողովրդի իշխանությունն է: Համաձայն այդ ընկալման՝ կարծում են, որ միայն իրենք իրավունք ունեն խոսել ժողովրդի անունից, իսկ մնացածները պատահականություններ են, ընդհանուր թրենդից դուրս գտնվող ինչոր մարգինալներ: Իշխանության ընկալումն է այդպիսին. այն, ինչն իրենց ասածին հակառակ է, դուրս է իրենց ասածից, լուրջ չէ: Իշխանության ընկալմամբ՝ միակ ճիշտն ինքն է և միայն ինքն իրավունք ունի ներկայացնել երկրի զարգացման տեսլականները:

Այդուհանդերձ, իշխանությունն այդպես էլ տեսլականներ չի առաջարկել, բայց նաև չի էլ համարում, որ մյուսներն ունեն այդ տեսլականները առաջարկելու իրավունքը: Մյուս կողմից՝ իշխանության մոտ կա շոու սարքելու մեծ ցանկություն, ինչն իր պատճառն ունի: Այդ ցանկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նույն Ազգային ժողովն ընկալվի որպես քաղաքական մարմին, քննարկվի հասարակության շրջանում, ռեպորտաժներ լինեն, որովհետև այնտեղ, մեծ հաշվով, ոչինչ տեղի չի ունենում: Իսկ երբ շոուներ են լինում, միմյանց վիրավորում են, հեգնանքով են խոսում, ինչը բավականին լավ նյութ է դառնում»,-նկատում է քաղաքագետը:

Իսկ «միակ ճիշտը» լինելու ճանապարհն, ըստ Ա. Ենոքյանի, այլ տեղ է տանում. «Ակնհայտ է, որ Հայաստանում մենիշխանություն հաստատելու փորձ է արվում, որովհետև մենք տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը միտինգային եղանակով վերցրեց գործադիր իշխանությունը, միտինգային եղանակով վերցրեց օրենսդիրը և նույն եղանակով փորձեց վերցնել նաև դատական իշխանությունը, ինչը չստացվեց, բայց հիմա այլ մեթոդներ է փորձում: Այս ճանապարհը պետք է տանի մենատիրության:

Երբ անգամ թույլ չի տրվում, որ հակառակ կարծիք հնչի, և չի լսվում արտահայտված հակառակ կարծիքը, «միակ ճշտի» գաղափարն, ի վերջո, տանելու է ավտորիտար համակարգի վերականգնման՝ անգամ ֆորմալ առումով: Այսինքն, եթե նախկինում մենք ասում էինք, որ համակարգը ավտորիտար է, բայց տեսնում էինք, որ դատարանները, լրատվամիջոցները գոնե որոշակի անկախություն ունեին, ապա հիմա այս ճանապարհն այնպիսին է, որի դեպքում այդ ինստիտուտները կարող են կորցնել անկախությունը: Համենայն դեպս, նոր իշխանությունների ցանկությունը և քայլերի տրամաբանությունն է այդպիսին»:

Քաղաքագետը նկատում է՝ բոլոր իշխանությունների բնույթը նույնն է. «Իշխանությունը հիմա ցանկանում է ունենալ ավելի շատ իշխանություն: Բոլոր իշխանություններն են այդպիսին, ուղղակի սովորաբար այդ ցանկությունը սահմանափակված է լինում Սահմանադրությամբ: Մարդիկ և հատկապես քաղաքական գործիչներն իրավունք չունեն անել քայլեր, որոնք դուրս են մարդկային համակեցության կանոններից: Այս ամենն, ի վերջո, սահմանափակվում է նաև ընդդիմությամբ. այսինքն, երբ լինում է ուժեղ ընդդիմություն, այն թույլ չի տալիս, որ իշխանություններն անեն այն ամենը, ինչն իրենք են ցանկանում: Հիմա մեզ մոտ չկան նշվածները կամ շատ թույլ են արտահայտված, և իշխանությունները փորձում են օգտագործել այդ հանգամանքը՝ ավելի շատ իշխանություն ստանալու համար: Այսօր իշխանությունը վարում է միայն մեկ քաղաքականություն՝ իր իշխանությունն ավելացնելու քաղաքականություն: Չենք տեսնում տնտեսական քաղաքականություն, խոսում են դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին, բայց այդ առումով ևս որևէ քայլ չենք տեսնում, բացի դատարանները փակելուց: Խոսում են հակակոռուպցիոն քաղաքականության մասին, բայց այդ ուղղությամբ ևս քայլեր չկան»: 

Վերադառնալով ընկալումներին՝ քաղաքագետը հավելեց. «Իշխանությունը դեռևս չունի ամբողջական ընկալում, որ իր պատասխանատվությունն այսօր շատ ավելի բարձր է, քան այն ժամանակ, երբ իրենք ընդդիմություն էին: Պատասխանատվության զգացում չկա, մինչդեռ իշխանությունը պետք է պատասխանատվություն ունենա ոչ միայն իրեն ձայն տված 70 կամ 80 տոկոսի համար, այլ ամբողջ հասարակության, այդ թվում՝ ընդդիմության և այն մարդկանց, որոնք ընտրել են նաև նրանց: Իրենց մոտ այս ընկալումը չկա: Իշխանության մոտ չկա պատասխանատվություն առ այն, որ իրենք այս իրավիճակը փրկելու համար պետք է քայլեր ձեռնարկեն: Իրենց անընդհատ թվում է, թե իրենց խնդիրն այն է, որ իրենք բավարար իշխանություն չունեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal