Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒՆԻՍԻ). Լե­նի­նի մար­մի­նը գաղտնի տե­ղա­փո­խվել է Տյու­մեն, հիմ­նադր­վել է Կաս­պերս­կու հա­կա­վի­րու­սա­յին լա­բո­րա­տո­րի­ան

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Կտտանքների զոհերի աջակցման միջազգային օր, Թմրանյութերի չարաշահման և անօրինական շրջանառության դեմ պայքարի համաշխարհային օր, Բելառուս՝ Դատախազության աշխատողների օր, Մադագասկար՝ Անկախության օր, Ռումինիա՝ Ազգային դրոշի օր, ՀԱՀ՝ Հարավային Աֆրիկայի ազատության պայքարի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1861– ծնվել է հայ նշանավոր գրող, քաղաքական գործիչ, Մեծ Եղեռնի զոհ դարձած Գրիգոր Զոհրապը։

1889-ծնվել է Հարավային Կովկասում և Հյուսիսային Կովկասում հեղափոխական շարժումների մասնակից Աղասի Շահինյանը

1902-վախճանվել է հայ ճանաչված երգահան Արտեմի Այվազյանը։

1974-Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը:

1998-վախճանվել է գրող Սերո Խանզադյանը:

1999-վախճանվել է քիմիկոս Լևոն Հակոբյանը:

2000– բացվել է «Գարեգին Ա» աստվածաբանական-հայագիտական կենտրոնը։

2005- սոցիալական քարտեր ստանալուց հրաժարված մի խումբ հավատացյալներ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչիկ Ստամբոլցյանի գլխավորությամբ բողոքի նստացույց են կազմակերպել կառավարության շենքի մոտ:

2006-ձերբակալվել է Երևանում և Լոս Անջելեսում տպագրվող «Ժամանակ» թերթի խմբագիր, 30-ամյա Արման Բաբաջանյանը՝ փաստաթղթեր կեղծելու և խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու մեղադրանքով:

2007- խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է նոր կառավարության 2007-2012 թվականների գործունեության հնգամյա ծրագիրը:

2010-Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը բացվել է գրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին մասնակցել է 300-ից ավելի պատվիրակ:

2014-Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը՝ ընդունելով, որ այն ապօրինի է հանվել վաճառքի:

2017- ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության համագումարում ընդունած հռչակագրում նշվել է, որ առաջիկա հինգ տարիներին համապետական ընտրությունների բացակայությունը ստիպում է պատրաստվել արտահերթ թավշյա իշխանափոխության:

2018- Մեծամորում մի քանի տասնյակ քաղաքացիներ պահանջել են քաղաքապետի հրաժարականը՝ պնդելով, որ 10 տարվա պաշտոնավարման ընթացքում քաղաքապետը այդպես էլ չի լուծել համայնքի առաջնային խնդիրները:

ԱՇԽԱՐՀ

1243– Կոսե-Դաղի ճակատամարտում մոնղոլները ջախջախել են սելջուկ-թուրքերին։

1541-վախճանվել է իսպանացի կոնկիսկադոր Ֆրանցիսկո Պիսարրոն:

1694-ծնվել է շվեդ քիմիկոս և միներալոլոգ Գեորգ Բրանդը՝ կոբալտի հայտնաբերողը:

1810-վախճանվել է օդապարիկի հայտնագործող Ժոզեֆ-Միշել Մոնգելֆիեն:

1831-Սանկտ Պետերբուրգում սկսվել է խոլերայի խոշորագույն համաճարակ, որը խլել է 4,7 հազար մարդու կյանք:

1866-ծնվել է անգլիացի եգիպտոլոգ, Թութանհամոնի դամբարանը հայտնագործած արշավախմբի ղեկավար Ջորջ Հերբերտ Կարնարվոնը:

1896-ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում բացվել է աշխարհում առաջին մշտական գործող կինոթատրոնը:

1925– կայացել է Չարլի Չապլինի «Ոսկու տենդ» ֆիլմի պրեմիերան։

1941-ԽՄԿԿ Քաղբյուրոն գաղտնի որոշում է կայացրել Լենինի մարմինը տեղափոխել Տյումեն:

1945– Սան Ֆրանցիսկոյում 50 պետությունների ներկայացուցիչների կողմից ստորագրվել է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը։

1960-Մադագասկարը հայտարարել է իր անկախությունը:

1963-ծնվել է ռուս գործարար, հասարակական և քաղաքական գործիչ Միխայիլ Խոդորկովսկին:

1976-մարտարվեստների գծով աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտը Մուհամեդ Ալիի և ճապոնացի Ինոկիի միջև ավարտվել է ոչ-ոքի:

1997-հիմնադրվել է Կասպերսկու հակավիրուսային լաբորատորիան:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal