Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարծում եք՝ ապակին պինդ նյո՞ւթ է. սխալվում եք

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Ապակին պինդ նյութ է։

Իրականում այդպես չէ։

Անգամ սենյակային ջերմաստիճանի դեպքում սովորական պատուհանի ապակին հանդիսանում է հեղուկ նյութ, սակայն շատ մածուցիկ։ Բանն այն է, որ ապակին անընդհատ հոսում է, սակայն այնքան դանդաղ, որ նրա հոսքը հազիվ նկատելի է անգամ շատ զգայուն գործիքներով։

Տեսականորեն ստացվում է, որ եթե ապակու կտորը դրվի բաժակի վրա, ապա վաղ թե ուշ այն կհոսի և կլցվի բաժակի մեջ, ընդ որում՝ այդ գործընթացի համար կպահանջվեն տասնյակ միլիոնավոր տարիներ, քանի որ ապակին շատ մածուցիկ նյութ է։

Մածուցիկությունը հոսունության դիմադրության միավորն է։ Օրինակ՝ ձիթապտղի յուղը 100 անգամ մածուցիկ է ջրից, մեղրը 100 անգամ մածուցիկ է յուղից, իսկ ահա սուրգուչը 230 միլիոն անգամ է մածուցիկ ջրից։ Ապակին ևս մածուցիկ հեղուկ է։ Բանն այն է, որ ապակի ստանում են՝ այն շատ արագ սառեցնելով, ընդ որում՝ հեղուկ վիճակից «պինդ» վիճակի անցնելը այնքան արագ է կատարվում, որ մոլեկուլները չեն հասցնում համապատասխան ձևով տեղաբաշխվել և ստեղծել բյուրեղային կառուցվածք։

Իսկ բոլոր պինդ նյութերը կազմված են բյուրեղներից, ինչպես, օրինակ՝ պինդ նյութ հանդիսացող սառույցը։ Իհարկե, այստեղ պետք է զեղում կատարել և նշել, որ նյութը հեղուկից պինդ վիճակի, այսինքն՝ բյուրեղացման ենթարկվելիս կարող է ունենալ որոշակի անցումային վիճակ, որը կոչում են ամորֆ վիճակ։

Դա այն է, երբ նյութը ո՛չ հեղուկ է և ո՛չ էլ պինդ, այնուամենայնիվ, այս վիճակը ավելի մոտ է հեղուկ վիճակին։ Ամորֆ նյութեր են, օրինակ՝ սուրգուչը, մեղրամոմը, որոշ բույսերի խեժեր և այլն։ Օրինակ՝ եթե սենյակային ջերմաստիճանում գտնվող սուրգուչի վրա, որը, թվում է, պինդ նյութ է, դնենք սովորական մետաղադրամ , ապա որոշ ժամանակ անց (մոտավորապես մի քանի ամիս) կնկատենք, որ մետաղադրամը ամբողջությամբ ընկղմվել է նրա մեջ, չնայած այն արհեստականորեն չի տաքացվել։ Բանն այն է, որ մետաղադրամը ծանրության ուժի ազդեցությամբ, բայց շատ դանդաղորեն աստիճանաբար ընկղմվում է այդ նյութի մեջ։

Սա նշանակում է, որ սուրգուչը հեղուկ նյութ է։ Տեսականորեն նման փորձ կարելի է կատարել նաև ապակու հետ և արդյունքը նույնը կլինի՝ մետաղադրամը առավել երկար ժամանակ անց կընկղմվի ապակու մեջ։

Կառուցվածքի տեսակետից ապակին կազմված է միմյանց քիմիական այնպիսի ուժեղ կապերով կպած ատոմներից և մոլեկուլներից, որ շատ դժվար է նրանց տեղաշարժել։

Սակայն բյուրեղային կառուցվածքով չկազմավորվելու արդյունքում ստացվում է, որ ապակին շարունակում է գտնվել դեռևս հեղուկ վիճակում։ Ապակու ստեղծումը շատ կարևոր հանգամանք է միանգամից մի քանի հին քաղաքակրթությունների համար։

Համարվում է, որ ապակին առաջին անգամ ստացել են Հին Եգիպտոսում՝ մոտավորապես 5 000 տարի առաջ, մնացած հին ժողովուրդները ևս իմացել են ապակու մասին, սակայն անհայտ է՝ արդյո՞ք իրենք են հասել դրա ստեղծմանը, թե՞ փոխառել են ուրիշներից, մասնավորաբար եգիպտացիներից։ Ինչ որ է, ապակին ամուր, կայուն, թափանցիկ և բավականին պլաստիկ նյութ է և իր այդ հատկությունների շնորհիվ մեծ դեր է խաղացել քաղաքակրթությունների կյանքում՝ հանդիսանալով ինչպես դեկորատիվ նպատակների, այնպես էլ բուն գործնական նպատակների համար օգտագործվող հումք։ Ի դեպ, մեր նախնիները դույզն անգամ չէին կասկածում, որ ապակին պինդ նյութ է, չնայած նաև փխրուն է։

Մեզ էլ է, իհարկե, հիմա թվում, որ ապակին նույն տեսակի պինդ նյութ է, ինչպես, ասենք, քարը։

Այնպես չէ, որ ապակու՝ հեղուկ լինելը չի նկատվում ընդհանրապես։ Օրինակ՝ հին տների պատուհանների ապակիների հաստությունը չափելու դեպքում արձանագրվում է, որ ապակին վերին մասում ավելի բարակ է, քան հիմքի շրջանում, ընդ որում՝ այդ ամենը երբեմն այնքան ակնառու է լինում, որ պատուհանի վերին մասում անգամ նկատվում է ճեղք։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal