Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ինտ­րիգ­նե­րը թա­կո՞ւմ են ՀՀ դռնե­րը

ANALYSIS

Անցնող շաբաթը բուռն զարգացումներով էր հարուստ հատկապես տարածաշրջանային ինտրիգների առումով:

Այսօր ունենք մի աշխարհաքաղաքական դրություն, երբ ՀՀ երկու հարևան հատվածներում՝ հյուսիսում և հարավում, տեղի են ունենում լուրջ աշխարհաքաղաքական վերադասավորման գործընթացներ, որոնք իրենց անմիջական ազդեցություններն են թողնելու ՀՀ ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի վրա:

Տարիներ շարունակ Իրանի դեմ կիրառվող սանկցիաներն ԱՄՆ-ի համար ցանկալի արդյունքի չհանգեցրեցին, Իրանը շարունակում էր մնալ նավթի շուկայում հիմնական խաղացողներից մեկը, ուստի պաշտոնական Վաշինգտոնն, ըստ էության փոխում է իր տակտիկան և դիմում կոնկրետ քայլերի, ինչն իր հերթին հնարավոր է հանգեցնի տարածաշրջանային գլոբալ աղետի:

Ակնհայտ է, որ Վրաստանում տեղի ունեցածի պատճառները տարիներ շարունակ արմատացած հակառուսական տրամադրություններն են: Սա արձագանքն էր վրաց հասարակության այն ակտիվ հատվածի, որը Ռուսաստանին համարում է օկուպանտ, իսկ այն հանգամանքը, որ վերջինիս պատվիրակները ներկա էին Վրաստանի խորհրդարանում, և նրանցից մեկը զբաղեցրել էր ԱԺ խոսնակի աթոռը, ուղղակի պատրվակ էր:

Այս փաստից ուղղակի օգտվեցին նաև վրաց ընդդիմադիր գործիչները՝ իրենց վարքով ևս մեկ անգամ փաստելով, որ վրաց-ռուսական հարաբերությունները դրական հարթություն բերելու հնարավորությունը կարճաժամկետ հեռանկարում հնարավոր չէ, և իրականությունը բոլորովին այլ է: Տարիներ շարունակ արևմտյան պետությունները, պարբերաբար ֆինանսավորելով վրացական սեկտորի տարբեր հարթակներ, այնտեղ ձևավորել են կայուն հակառուսական բավականին հաստ շերտ:

Ոչ ոք չէր կանխատեսում, որ Հայաստանի երկու հարևանների դեպքում համաժամանակյա այսպիսի իրադարձություններ կզարգանան: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասաց, որ Ռուսաստանը իրենց թշնամին է, օկուպանտ, իսկ Վրաստանի ապակայունացումը Ռուսաստանի ձեռքի գործն է, հինգերորդ շարասյան դրսևորում, բայց Մոսկվան այս պարագայում, թերևս, կապ չունի, ու չի բացառվում, որ իրական շահառուն ոչ թե Մոսկվան, այլ Բաքուն է, ու պատմությունը սկսվել է Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքային վեճով: 

Բաքուն վրացական համալիրը համարում է «աղվանական», իսկ միֆական աղվանների ամեն ինչը՝ իրենը։ Պատահական չէ, որ Բաքվի գիտությունների ակադեմիայում հանկարծ հասկացան, որ Վրաստանի հարավ-արևել յան շատ տարածքներ ադրբեջանական են, Թբիլիսին էլ՝ ադրբեջանական մշակույթի տարածք:

Մի բան ակնհայտ է, որ Վրաստանի հանդեպ Ադրբեջանի հավակնությունը պատմաքաղաքական չէ, այլ ռազմաքաղաքական: Վրաստանն ու Հայաստանը քար են «մեծ թյուրքական ճանապարհին»: Վրաստանի ներքին անկայունությունը ամրացնելու է Ադրբեջանի դիրքը տարածքային վեճի մեջ, և ոչ միայն։

Թբիլիսիի եվրոատլանտյան կուրսը, եվրաինտեգրումը հավասարապես անցանկալի են Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի համար: Ի տարբերություն ռուսների՝ թուրքերն ու ադրբեջանցիները բացահայտ չեն գործում, բայց Վրաստանի տնտեսության մեջ խորացած Բաքվին այդ քաղաքականությունը դուրսմղում է խոստանում: Ռուս-վրացական հարաբերությունների բարելավումը նույնպես դեմ է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին, մասնավորապես՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման առումով, որով քանդվելու է Հայաստանի շրջափակման վրա կառուցված քաղաքականությունը: 

Պատկերացրեք ռուս-վրացական նոր առճակատում, որի հետևանքը Լարսի փակումն է, ու հավելեք Վաշինգտոն-Թեհրան առճակատումը, որի հետևանքը ոչ ոք չի կարող կանխատեսել:

Այս ամենը հանգեցնում է նրան, որ տարածաշրջանում կոնֆլիկտների հաղթահարման, խաղաղության նահանջ ենք ունենում։ Այս տարածաշրջանում կան նաև մեծ տերությունների շահեր, ու նաև դրանով է պայմանավորված, թե իրադարձությունները հետագայում ինչպես կզարգանան։ Գուցե փոքր կոնֆլիկտներն առաջին հայացքից լուրջ չթվան, սակայն դրանք կարող են այնպես ընթանալ, որ հանգեցնեն վտանգավոր հետևանքների։ Թեև այս պահին ծայրահեղ վտանգավոր տեղաշարժեր հազիվ թե տեղի ունենան։

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal