Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դուք գիտե՞ք, թե որն է աշխարհի ամենաաղմկոտ կենդանին

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում կենդանիներից ամենաբարձր ձայնն արձակում է կապույտ կետը, և դա հասկանալի է՝ հաշվի առնելով նրա հսկայական չափերը: Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ կապույտ կետն էլ հենց հանդիսանում է ամենաաղմկոտ կենդանին:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ ամենաուժեղ բնական աղմուկը բարձրացնում են մանր ծովախեցգետինների որոշ տեսակներ: Ծովի հատակին գտնվող նման «ծովախեցգետինների շերտը» այն միակ բնական աղմուկն է, որն ունակ է «կուրացնել» սուզանավի սոնարը՝ խլացնելով ակուստիկան ականջակալներում:

«Ծովախեցգետինների շերտի» վրա գտնվող հիդրոակուստիկան անլսելի է, քանի որ այդ մանր կենդանիները իրենց շարժումներով առաջացնում են մինչև 246 դեցիբել աղմուկ: Անգամ հաշվի առնելով այն, որ ձայնը ջրում ավելի արագ է տարածվում, քան օդում, ծովախեցգետինների առաջացրած այս աղմուկը հավասարվում է 160 դեցիբել աղմուկին օդում, այսինքն՝ այն ավելի ուժեղ աղմուկ է, քան առաջացնում է ռեակտիվ ինքնաթիռը վերելքի ժամանակ (140 դեցիբել): Որոշ հետազոտողներ գտնում են, որ այս աղմուկի ուժգնությունը համարժեք է այն աղմուկին, որը կարող էր առաջանալ, եթե երկրագնդի բոլոր բնակիչները սկսեին միաժամանակ թավայում կարտոֆիլ տապակել:

Մանր ծովախեցգետինների առաջացրած այս աղմուկի աղբյուրը հանդիսանում է նրանց տրիլլոնների՝ միակ ոչ ստանդարտ աքցանի միաժամանակյա շարժումը՝ փակելը: Նման ձայներ հանող մանր ծովախեցգետինների բազմաթիվ տեսակներ կան, իսկ ամենաշատը Alpheus և Synalpheus տեսակներն են , որոնք հանդիպում են արևադարձային և մերձարևադարձային օվկիանոսային ջրերի ոչ խորը հատվածներում: Հետաքրքիրն այն է, որ այս ձայնի առաջացումը ավելի բարդ մեխանիզմ ունի:

Հետազոտողների կատարած՝ 40 000 կադր վայրկյանում տեսանկարահանումը պարզել է, որ ձայնն առաջանում է ծավախեցգետնի աքցանի փակելուց 700 միլիվայրկյան անց: Ստացվում է, որ ձայն առաջացնում է ոչ թե աքցանի փակվելը, այլ, այսպես ասած, աքցանի մեջ գտնվող «պղպջակի պայթելու էֆեկտը», որը գիտականորեն կոչվում է «կավիտացիա»: Ինչպե՞ս է դա կատարվում: Աքցանի վերին ճյուղի ներքին մակերևույթին առկա է փոսիկ, որը աքցանը փակվելիս ճշգրտորեն նստում է ներքին ճյուղի համապատասխան մասում գտնվող բլրակին: Քանի որ աքցանը մեծ արագությամբ է փակվում, փոսիկի մեջ գտնվող ջուրը շթի տեսքով դուրս է հորդում: 

Ընդ որում, ջրի այդ շիթի արագությունը հսկայական է՝ մոտ 100 կիլոմետր/ժամ, որը և լրիվ բավարար է ջրային գոլորշու լայնացող պղպջակներ առաջացնելու համար: Իսկ երբ ջրի շթի շարժումը դանդաղում է, իսկ ճնշումը՝ ընկնում, պղպջակները պայթում են՝ անջատելով բարձր ջերմություն (մինչև 20000 աստիճան ըստ Ցելսիուսի), և, որպես արդյունք, առաջանում է ձայն և լույսի բռնկում: Նշենք, որ նման տիպի լույսի բռնկումը շատ հազվագյուտ երևույթ է և կոչվում է «ձայնալ յումինոսցենցիա», այսինքն՝ դա այն դեպքն է, երբ ուժեղ ձայնը գեներացնում է լույս:

Նշենք, որ մանր ծովախեցգետիններն այս աղմուկն արձակում են որսին խլացնելու համար, ինչպես նաև այս ձայնի միջոցով նրանք շփվում են և սեռական զուգընկեր գտնում: Բացի այն, որ այս աղմուկը շարքից հանում է նավերի ու սուզանավերի սոնարները, այն անգամ նավերի թիապտուտակների վրա քերծվածքներ է առաջացնում: Գիտնականները վերջերս պարզել են նաև մարդկությանը հայտնի բոլոր կենդանի արարածներից ամենաբարձր ձայներ արձակող կենդանուն՝ հաշվի առնելով նրա չափերի ու արձակած ձայնի հարաբերակցությունը: Պարզվել է, որ ամենաաղմկոտ կենդանիներն են Corixidae ընտանիքի միջատները, որոնց չափերը տատանվում են 1,5-15 մմ-ի սահմաններում: Երբ մասնագետներն առաջին անգամ լսել են այդ միջատների արձակած ձայները, կարծել են, թե աղմկողը խոշոր կենդանի է:

Հետազոտելով միջատներին՝ գիտնականները պարզել են, որ դրանց արձակած ձայնը կարող է ունենալ մինչև 99,2 դեցիբել հզորություն: Համեմատության համար նշենք, որ փղի արձակած առավելագույն ձայնը 117 դեցիբել է: Հետաքրքիր է, որ միջատներն այդպիսի ձայն են արձակում բեղմնավորման շրջանում՝ զուգընկերոջ ուշադրությունը գրավելու նպատակով:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli