Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լղոզ­ման ու դե­ֆոր­մաց­ման վտան­գը. իրա­վի­ճա­կը բարդ խնդիր­նե­րի է հան­գեց­նե­լու

INTERVIEW

Վերջին շրջանում փորձագիտական ու հասարակական հատվածի ներկայացուցիչները բարձրաձայնում են օրենսդրական մի շարք նախագծեր ԱԺ բերելու մասին, որոնք չեն քննարկվել մասնագիտական շրջանակների հետ: Կան դեպքեր, երբ անգամ պետական մարմիններ չեն ուղարկվում՝ ընտրելով միանգամից միջազգային փորձաքննության ուղարկելու ճանապարհը:

Հաճախ փորձագետներն ակնարկում են նաև տարիներ առաջ մերժված օրենսդրական նախագծերը «copy-paste» անելու մասին: Հանրային կառավարման մասնագետ Սիրանուշ Սերոբյանը իրավիճակից բխող խնդիրներ է տեսնում: «Կառավարման համակարգի մեջ կարևոր դեր ունի օրենսդիրը՝ կառավարումը պետք է իրականացվի օրենքների հիմքով: Օրենքի նախագիծը մինչև օրենք դառնալը մի շարք փուլերով պետք է անցնի, որի իրականացման պատասխանատուն օրենսդիրն է: Նաև հանրային քննարկումներ պետք է լինեն, փորձագիտական շրջանակները պետք է աշխատեն տվյալ նախագիծն օրենք դարձնելու համար:

Բայց մեր երկրում ձևակերպումը մի քիչ այլ է. պատգամավորները քննարկում են, ուղարկում միջազգային կառույցներին՝ հաճախ դրանք չդնելով նաև հանրային քննարկման: Բայց օրինաստեղծ գործընթացը շահագրգիռ բոլոր կողմերին պետք է ընդգրկի: Այդ համատեքստում խրախուսվում է թափանցիկ աշխատանքը, որովհետև օրենքները գրվում են քաղաքացիների համար: Բայց մենք թափանցիկության խնդիր ունենք՝ մեզ հաշվետու չեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը:

Իրավիճակի առաջին պատճառն, ըստ Ս. Սերոբյանի, կադրերի սխալ ընտրությունն է. «Բացի այդ, հանրության լայն շրջանակներից թաքցնում են օրենքներ, որ շեղեն կարևոր դետալներից: Բայց այդ օրենքները ծածուկ անցկացնելուց հետո հանդիպում են ժողովրդի դիմադրությանը ու հարցնում՝ ինչո՞ւ է իշխանության վարկանիշն անկում ապրում: Ազգային ժողովում բամբասանքի մակարդակից վեր չեն բարձրացել, իշխանական խմբակցության 88 պատգամավորներից գրեթե որևէ մեկը հանդես չի եկել լուրջ օրենսդրական նախաձեռնությամբ:

Սա ոչ պրոֆեսիոնալ լինելու օրինակ է: Կարծում եմ՝ մնացել են փողոց փակելու տրամադրության տակ և չեն գիտակցում, որ մտել են պետական ապարատ և երկրի կարևորագույն մարմինն են ղեկավարում: Պետական մարմինների մեջ փոխկապակցված աշխատելաոճ չկա, որովհետև մինչ օրս չեն գիտակցում, որ գոյություն ունեն օրենսդիր, գործադիր և դատական մարմիններ»:

Սիրանուշ Սերոբյանը կարևորում է այն կապը, որը պետք է լինի օրենսդիր, գործադիր իշխանությունների և պետական այլ մարմինների միջև. «Բայց պետական մարմինների միջև կապը խզված է, կա ոչ պրոֆեսիոնալ թիմ, իսկ ավելի փորձառու, տարիքով կադրերի դիտողությունները չեն ընդունվում: Մարդիկ պատահաբար են հայտնվել՝ ուղղակի փողոց են փակել ու այսօր պետական պաշտոն են զբաղեցնում: Սա է խնդիրը, որ նրանք չգիտեն, թե ի՞նչ գործիքակազմ կա, ըստ որի՝ օրենսդիրն ու գործադիրը կարող են միմյանց հետ համագործակցել:

Այդ համագործակցության բացը գալիս է այն կադրերի խնդրից, որոնք պետք է մեկը մյուսին ինֆորմացիա փոխանցեն՝ պետական ինստիտուտի աշխատանքն ապահովելու համար: Բյուրոկրատական համակարգի խնդիր կա այստեղ, որովհետև մեկը մյուսին ճնշում է, մեկը մյուսի հետ չի համագործակցում: Ու սա է պատճառը, որ մի նախարարությունից մյուսին ինֆորմացիա չի հասնում: Արդյունքում խնդիրներ են առաջանում ու հետո պարզվում է, որ մի օրենքը քննարկվել է, մյուսը՝ ոչ, կամ էլ կառավարության կոնկրետ ստորաբաժանում տեղյակ չի լինում, որ ընդունված օրենքը նույն ստորաբաժանման մասին է: Այս բյուրոկրատական քաշքշուկի մեջ իրենք կորցնում են բովանդակությունը: Մեր դեպքում հասել ենք մի մակարդակի, երբ ո՛չ ձևն է ապահովվում, ո՛չ բովանդակությունը»:

Իսկ թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ չհամագործակցելու խնդիրը՝ փորձագետը նկատում է. «Օրենսդիր, գործադիր, դատական մարմինների բաժանումը եղել է նրա համար, որ օրենսդիրը զբաղվի օրենսդրական նախաձեռնություններով, իսկ դատականն ու գործադիրը կատարեն իրենց գործառույթները:

Հիմա խնդիրը շատ ավելի խորն է: Մինչև հիմնախնդրին անցնելը՝ ավելի պատկերավոր ներկայացնելու համար բերեմ դատաիրավական գործընթացների օրինակները: Վարչապետի գլխավորությամբ որոշակի կոչեր հնչեցին դատական համակարգի դեմ, որոնց հետևեցին դրանք անօրինական, ապօրինի գործողություններ որակելու վերաբերյալ հայտարարությունները: Այդ ամենին հետևեց Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը: Դիտարկելով նաև վերոնշյալ հարցերը՝ մի կարևոր հիմնախնդրի ենք գալիս.

խոսքը պետական երեք մարմինների լիազորություններին չտիրապետելն է: Չգիտեն, որ մեկը մյուսին պետք է հավասարակշռի: Քաղաքական էլիտան դատական համակարգի գործառույթներն իր վրա վերցրեց, բայց նման բան չպետք է տեղի ունենար մի երկրում, որտեղ հստակ սահմանափակումներ կան և՛ օրենսդիր, և՛ գործադիր, և՛ դատական իշխանությունների մասով: Երբ չկա համագործակցություն, մեկը մյուսին սկսում է ճնշել ու ազդեցություն գործել:

Հիմա գործադիրն ամբողջությամբ իր ձեռքն է վերցրել և՛ օրենսդիր, և՛ դատական համակարգը: Այս իրավիճակը տանելու է համակարգերի լղոզմանը. նման պարագայում իշխանության մարմինները շղթայվելու են, դառնալու են մի համակարգ՝ գտնվելով մեկ անձի ձեռքում: Իշխանություններն ամեն ինչ անելու են, որ իշխանության երեք մարմինների գործառույթները լղոզվեն: Այսօր դատական համակարգն անկախ չէ, և այս իրավիճակում մենք կորցնում ենք մարմինների անկախությունը: Այս պատկերը շատ խնդիրների է հանգեցնելու, ինչպիսին համակարգերի դեֆորմացման վտանգն է, ինչն էլ իր հերթին միահեծան իշխանության է բերելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal