Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հե­ղա­փո­խա­կան» ան­հայտ­նե­րով տնտե­սա­կան «հա­վա­սա­րում»

ANALYSIS

Կառավարությունը նախօրեին հավանություն է տվել նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու մասին օրենքի նախագծին։ Սա, կարելի է ասել, երկար սպասված իրադարձություն էր, քանի որ Հայաստանում արդեն երեք տարի նվազագույն աշխատավարձը չէր բարձրացվել, ինչի հետևանքով աշխատավարձերի էական բարձրացում չէր եղել նաև մասնավոր սեկտորում։ Մյուս կողմից՝ դժվար է խոսել կառավարության հեղափոխական քայլի մասին, որովհետև 2019 թվականի առաջին եռամսյակի սպառողական զամբյուղի արժեքն է՝ 63 հազար 550 դրամ, այսինքն՝ գործադիրը ձեռնակում է քայլեր, որոնք ոչ այնքան միտված են զարգացմանը, որքան նրան, որ գոնե աշխատող մարդիկ չհայտնվեն աղքատության ճիրաններում։

Իհարկե, ինքնին հասկանալի է, որ տնտեսական հնարավորությունները թույլ չեն տալիս, որպեսզի կառավարությունն ավելի հեղափոխական քաղաքականություն որդեգրի աշխատավարձերի բարձրացման հարցում։ Այս առումով՝ կարևոր է, որ գործադիր իշխանությունը տուրք չտա պոպուլիզմին. աշխատավարձերի չհիմնավորված բարձրացումը կարող է բերել հակառակ արդյունքի՝ ակտիվացնելով դրամի արժեզրկումն ու ինֆլյացիան։ 

Մի խոսքով՝ կառավարության նախօրեի որոշումը իրատեսական է, մյուս կողմից՝ հասարակությունը ավելի մեծ սպասելիքներ ունի, եթե հիշենք, թե հեղափոխության հարթակից ու վարչապետության մեկնարկին ինչպիսի խոստումներ էր տալիս Նիկոլ Փաշինյանը։

Միևնույն ժամանակ՝ վարչապետի ու կաբինետի մյուս անդամների հռետորաբանությունը շարունակում է հեղափոխական մնալ։ Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բավականին բարձր ակտիվության ցուցանիշում, կառավարության վերջին նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն արձանագրել է՝ Հայաստանն արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել է, և Հայաստանի տնտեսական համակարգը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները։ «Այս տարվա մայիսին արձանագրվել է 7,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Ուզում եմ արձանագրել, որ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ ունեցել ենք արտահանման 15 տոկոսանոց աճ, իսկ հունվար-մայիսին նախորդ տարվա հունվար մայիսի նկատմամբ ունեցել ենք 0,1 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ մենք այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ տարվա արդյունքներով մենք կունենանք արտահանման բավականին շոշափելի աճ», - ասել է Փաշինյանը։

Եթե վերանանք հեղափոխական պաթոսից, ապա տակը մնում է, որ անցած տարվա համեմատ արտահանման ցուցանիշներն աճել են ընդամենը 0,1 տոկոսով։ Այս պարագայում անչափ դժվար է խոսել տնտեսական հեղափոխության մասին ու առավել ևս ամրագրել, որ տնտեսական համակարգն ադապտացվել է այդ ռեժիմին։

Բանն այն է, որ մինչև այսօր մենք ընդամենը լսում ենք տնտեսական հեղափոխության մասին, բայց տակավին հայտնի չէ, թե դա ինչ է իրենից ներկայացնում բովանդակային հարթության վրա։ Կարճ ասած՝ չկան տնտեսական հեղափոխության չափման միավորները, ու մենք չգիտենք, թե կոնկրետ թվերով, ցուցանիշներով որն է տնտեսական հեղափոխություն կոչվածը։ Կառավարության ծրագիրը, որը սկզբունքորեն այն ֆորմալ փաստաթուղթն է, որը մարմնավորում է տնտեսական հեղափոխությունը, այս հարցի պատասխանը ոչ միայն չի տվել, այլ ստանդարտ մի տեքստ է, որը կարող են ներկայացնել բոլոր կառավարությունները, որոնք հանրային սպասումների որևէ միջավայր չեն ձևավորել։

Եթե քաղաքական հեղափոխության մասով արդյունքները չափելի են, օրինակ՝ մենք ունենք նոր իշխանություններ, որոնց լեգիտիմությունը կասկածի տակ չի դրվում, կամ երկրում ներդրվել է օրինական ընտրությունների մեխանիզմը, ապա տնտեսական հեղափոխությունն առայժմ կարգախոսային է, ու երկրի տնտեսությունը նախկինի պես գտնվում է ինքնահոսի վիճակում, էլ չենք ասում այն մասին, որ մարդկանց սոցիալական վիճակը մնում է անտանելի պայմաններում՝ անհաղորդ մնալով հեղափոխական կարգախոսների դրական ազդեցությանը։

Նման իրավիճակում տնտեսական հեղափոխության գաղափարն արժեզրկվում է՝ ճիշտ այնպես, ինչպես անցած տասնամյակներում դևալվացվել են մի շարք գեղեցիկ գաղափարներ ու ծրագրեր, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել;

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal