Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀՊ ան­դամ. «Վար­չու­թյան պե­տի նկատ­մամբ ոչ իրա­վա­չափ որևէ գոր­ծո­ղու­թյուն չի իրա­կա­նաց­վել»

INTERVIEW

Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը հրապարակայնորեն մեղադրում է Լևոն Յոլյանին՝ իր նկատմամբ կիրառվող ոչ իրավաչափ գործողությունների առնչությամբ։ Քանի որ, ինչպես տեղեկանում ենք Հաշվեքննիչ պալատի կայքից, պալատի իրավաբանական վարչության աշխատանքները համակարգում է Հաշվեքննիչ պալատի անդամ Գագիկ Ոսկանյանը, հենց նրան էլ դիմեցինք որոշ պարզաբանումների խնդրանքով։ Նախ՝ խնդրեցինք պարզաբանել, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում, արդյո՞ք Մամիկոնյանի հանդեպ կիրառվում են ոչ իրավաչափ գործողություններ:

-Չեմ կարծում, որ պալատի իրավաբանական վարչության պետի նկատմամբ ոչ իրավաչափ որևէ գործողություն է իրականացվել. վերջինիս կողմից Հաշվեքննիչ պալատի նախագահ պարոն Լևոն Յոլյանին հասցեագրված մեղադրանքներն անհիմն են:

Ինչո՞ւ, որովհետև վստահ կարող եմ ասել, որ պարոն Յոլ յանը, 2007 թվականից լինելով ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, այնուհետև՝ ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ, պատշաճ ու հարգալից վերաբերմունք է դրսևորել ինչպես Ա. Մամիկոնյանի, այնպես էլ մյուս աշխատակիցների նկատմամբ և հարգանք է վայելում պալատի աշխատակազմի կողմից, որը կարող են հաստատել թե՛ պալատի անդամները և թե՛ աշխատակիցները: Հետևաբար, ինձ համար միանգամայն անհասկանալի են Ա. Մամիկոնյանի պահվածքն ու անհարկի գործողությունները։

Պարո՛ն Ոսկանյան, բայց Արամ Մամիկոնյանը պնդում է, որ իրեն ապօրինաբար են զրկել պարգևատրում ստանալու իրավունքից, և դրանում մեղադրում է հենց պալատի նախագահ Լևոն Յոլ յանին։

Նախ՝ ուզում եմ ասել, որ պալատի աշխատակիցները տարիներ շարունակ չեն ունեցել պարգևատրման աղբյուր և միայն Լ. Յոլ յանի նախաձեռնությամբ՝ ՀՀ կառավարության որոշմամբ պալատում ձևավորվեց խրախուսման ֆոնդ և սահմանվեց պարգևատրման կարգը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Ա. Մամիկոնյանը վերջին անգամ պարգևատրում չի ստացել, ապա պետք է նշեմ, որ սահմանված կարգի համաձայն, վարչությունների պետերի պարգևատրումը կատարվում է պալատի համակարգող անդամի առաջարկությամբ՝ հաշվի առնելով ոչ միայն իրականացված հաշվեքննության արդյունքները, այլև պալատի կանոնակարգով վարչությանը վերապահված բուն մասնագիտական գործառույթների օպերատիվ և անթերի կատարումը:

Պետք է նշեմ, որ հատկապես վերջին ամիսներին որոշ իրավական փաստաթղթերի կազմման, եզրակացությունների ներկայացման կապակցությամբ Ա. Մամիկոնյանին տրված հանձնարարականները կատարվել են ձգձգումներով ու թերություններով: Այդ մասին խոսվել է մի շարք քննարկումների ժամանակ:

Իմ կարծիքով, վկայակոչված փաստերը հիմք են հանդիսացել պալատի նախագահի համար՝ իր լիազորությունների շրջանակում վերանայել պարգևատրումների վերաբերյալ ներկայացված առաջարկությունը և որոշել չպարգևատրել նրան:

Ես գտնում եմ, որ Ա. Մամիկոնյանը, ՎՊ նախագահին անհիմն մեղադրանք ներկայացնելով և անվանարկելով, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի բարձր հեղինակությունը հրապարակային հոլովման առարկա դարձնելով, ինչ-ինչ պատճառներով հետապնդում է մեկ նպատակ՝ հանրության շրջանում հնչեղություն տալ իր անձի կարևորության մասին:

- Արամ Մամիկոնյանը պնդում է նաև, որ Լևոն Յոլ յանը, ի պատասխան այն հարցին, թե ինչու ինքը չի պարգևատրվել, սպառնացել է իրեն ազատել աշխատանքից և դրա համար էլ նախաձեռնել է իրավաբանական վարչության լուծարման գործընթացը։ Դուք ի՞նչ գնահատական կտաք այս ամենին։

- Մեկ բառով՝ դա անհեթեթություն է։ Նախ, ինքն իրավաբան է և լավ գիտի, որ Հաշվեքննիչ պալատում որևէ մեկը չի կարող ստորաբաժանում լուծարել։ Պալատի կառուցվածքը հաստատում է 7 հոգուց բաղկացած պալատի անդամների կազմը: Պարոն Մամիկոնյանը լավ գիտի, որ Հաշվեքննիչ պալատում կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ քննարկումները, որոնց մշտապես մասնակցել է նաև անձամբ ինքը, սկսվել են դեռևս 2017 թվականի դեկտեմբերից՝ իմ և պալատի անդամ Գ. Մկրտումյանի նախաձեռնությամբ:

Ներկայումս այդ գործընթացը շարունակվում է: Այն, ինչ խոսք, միտված է էապես բարձրացնելու Հաշվեքննիչ պալատի գործառույթների արդյունավետությունը: Այդ նպատակով պալատում քննարկվել է այն հարցը, որ իրավաբանական վարչությունը այլևս հաշվեքննությամբ չպետք է զբաղվի, ուստի և ծագել է կառուցվածքային փոփոխության և օպտիմալացման անհրաժեշտություն:

Հաշվի առնելով նաև այն, որ նախկինում Վերահսկիչ պալատի իրավաբանական խնդիրները ապահովվում էին սկզբից՝ մեկ, այնուհետև՝ երկու իրավաբանների միջոցով, իմ անձնական կարծիքն այն է, որ զուտ իրավաբանական գործառույթների իրականացման համար նպատակահարմար է վարչության փոխարեն ունենալ 3-4 աշխատակիցներով բաժին՝ ներառյալ բաժնի պետը:

ից, ևս մեկ անգամ կոչ եմ անում ճիշտ գնահատել տեղի ունեցող գործընթացները և զերծ մնալ չհիմնավորված գնահատականներից:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal