Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ծխելը կրճատո՞ւմ է ծախսերը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Ծխախոտ ծխողները ավելի շուտ են մահանում, քանի որ ծխելով՝ քայքայում են իրենց առողջությունը: Իսկ պետությունների բյուջեների վրա ծխողների թվի ավելացումը բերում է ծախսերի ավելացում: Մի խոսքով՝ ծխելը վնասակար է ինչպես առողջության ու կյանքի, այնպես էլ պետության համար:

Իրականում ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ:

Այն, որ ծխող մարդիկ, ըստ վիճակագրության, կյանքի ավելի կարճ տևողություն ունեն, հանրահայտ է և անվիճելի: Սակայն կյանքի կարճ տևողության պատճառը ոչ միայն քայքայված առողջությունն է և մահը հիվանդություններից, այլ կան նաև այլ պատճառներ: Բանն այն է, որ վիճակագրությունը փաստում է, որ ծխողները ավելի հաճախ են իրենց կյանքն ավարտում ինքնասպանությամբ, նրանց ավելի հաճախ են սպանում, քան չծխողներին, և նրանք ավելի հաճախ են դառնում դժբախտ դեպքերի, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ: Եվ այս ամենը պատահական չէ, ընդ որում, որպես կանոն, դա կապված չէ ծխելու բուն գործընթացի հետ (օրինակ վթարի է ենթարկվել, քանի որ մեքենան վարելիս ծխել է), թեպետ դա ևս իր հետևանքներն է թողնում: Ըստ հոգեբանների, մարդկանց մոտ կա մի հակում, որը կոչվում է «ծխողի սինդրոմ»: «Ծխողի սինդրոմը» մարդկանց հակումն է ավելի վտանգավոր և անհաշվենկատ կյանքով ապրելու:

Ծխող մարդիկ հիմնականում ունեն այդ հակումը, քանի որ իմանալով, որ ծխելը վտանգավոր է առողջության համար, շարունակում են դա անել: Սակայն կան նաև «ծխողի սինդրոմ» ունեցող մարդիկ, որոնք չեն էլ ծխում: Ուղղակի այդ մարդիկ էլ են, վիճակագրության համաձայն, նույնքան կարճ ապրում, ինչքան ծխողները:

Այն, որ ծխելը, բացի առողջությունը քայքայելուց, երկրորդ հերթին խփում է հենց ծխողի գրպանին, հանրահայտ է և անվիճելի: Թվում է, թե իրականում ծխող մարդու առկայությունը ավելորդ ծախս է նաև պետության համար: Բայց դա այդպես չէ:

Այստեղ անգամ պետք չէ խոսել այն օգուտների մասին, որը բերում է ծխախոտագործությունը, որպես գյուղատնտեսական, արդյունաբերական և առևտրի ճյուղ (Հայաստանի դեպքում դա ահռելի է): Կարիք չկա նաև հաշվարկել բյուջետային մուտքերը ծխախոտի ակցիզային հարկից: 

Թվում է, թե առողջապահության և սոցիալական տեսակետից ծխելը վնաս է բերում պետությանը, քանի որ ծխողները ավելի հաճախ են հիվանդանում և հաշմանդամ դառնում, իսկ այդ ամենը լրացուցիչ ծախս է պետության համար: Այնուամենայնիվ, այստեղ մի ցավալի, բայց պարզ ճշմարտություն գոյություն ունի՝ ծխողները շուտ են մահանում:

Իսկ դա «կոմպենսացնում» է այն ծախսերը , որոնք պետությունը պետք է կատարի չծխողի կյանքի ընթացքում: Հայաստանում, իհարկե, նման հետազոտություններ չեն կատարվել, բայց կան այլ երկրների օրինակներ: Ըստ Գերմանիայում կատարված մի վիճակագրական հետազոտության, օրական 25 սիգարետ ծխողը տարեկան 1000 մարկով ավելի է «նստում» առողջապահության վրա, քան չծխողը:

Ի՞նչ կստացվի, եթե մարդիկ ընդհանրապես չծխեն. մարդիկ ավելի առողջ կլինեն և ավելի երկար կապրեն, բայց արդյունքում կաճեն առողջապահական ծախսերը: Բանն այն է, որ, օրինակ, սրտային անբավարարությամբ հիվանդի (որով սովորաբար հիվանդանում են ծեր մարդիկ) ծախսերը երեք անգամ գերազանցում են թոքի քաղցկեղով հիվանդի ծախսերից (ծխելու հետևանքով առաջացող ամենամասսայական հիվանդությունը): Նմանատիպ հաշվարկներ են կատարել նաև շվեյցարացի տնտեսագետներ Ռոբերտ Լյուն և Թոմաս Շաուբը: Ըստ նրանց հաշվարկների, պարզվել է, որ ծխողի կյանքի պահպանման համար առողջապահության ծախսած գումարները անհամեմատ ավելի քիչ են (առողջականից բացի, հաշվի են առնվել նաև այլ ցուցանիշներ, օրինակ՝ կենսաթոշակը, հաշմանդամության թոշակը, պալեատիվ բժշկությունը, ծերանոցները և այլն), քան այն ծախսերը, որոնք պետք է կատարել երկարակյաց մարդկանց համար:

Այսինքն՝ ստացվում է, որ, ըստ տնտեսագիտական հաշվարկների, ծխելը թողնելը շահավետ չէ ինչպես տվյալ երկրի առողջապահության, այնպես էլ ամբողջ երկրի համար: Ինչպես Վուդի Ալենն է ասում, «ծախսերը կրճատելու լավագույն ձևը մահն է», որն էլ հենց անում են ծխողները:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal