Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լուցկի՞, թե՞ կրակվառիչ. ո՞րն է ավելի վաղ ստեղծվել

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Լուցկին, որպես կրակ ստանալու գործիք, ստեղծվել է ավելի վաղ, քան կրակվառիչը (зажигалка), քանի որ վերջինս բարդ մեխանիկական գործիք է։

Իրականում այդպես չէ։

Պարզվում է, որ լուցկին ավելի ուշ է հայտնվել, քան կրակվառիչն իր ներկայիս տեսքով։ Այստեղ խոսքը չի վերաբերում անգամ նրան, որ մարդիկ դեռ հնուց կրակ ստանալու համար օգտագործել են կայծքար՝ հրահան և դյուրավառ ինչ-որ նյութ, օրինակ՝ աբեթ, որն, ի վերջո, ավելի նման է վառիչի, քան լուցկու օգտագործման։ Կարելի է ուղղակի արձանագրել, որ դրանք եղել են նախավառիչներ և հազարամյակների պատմություն ունեն։ Լուցկին ևս ունեցել է իր «նախալուցկիները», որոնք հայտնագործվել են միջնադարյան Չինաստանում:

Դրանք սովորական մաքուր ծծումբով հագեցած ծայրերով բարակ տաշեղներ էին ու վառվում էին ոչ թե կայծ առաջացնելու մեթոդով, այլ թույլ վառվող կրակին շփելով, և ծառայում էին աբեթի և հրահանի միջոցով կրակը բորբոքելու գործընթացը հեշտացնելու համար: Այդ «նախալուցկիները» հիշատակվում են 13-14-րդ դարերի չինական ձեռագրերում։ 15-րդ դարում այդ նորույթը բերվել է Եվրոպա, բայց տարածում չի գտել։ Նմանատիպ ծծմբային ձողիկներ Եվրոպայում սկսեցին օգտագործվել միայն 18-րդ դարում, քանի դեռ քիմիայի զարգացումը թույլ չէր տալիս դրանք կատարելագործել։

Լուցկին իրենից ներկայացնում է դյուրավառ նյութ պարունակող գլխիկ ունեցող ձողիկ (կոթուն, ծղոտ) և ծառայում է բաց կրակ ստանալու համար:

Վառիչը ևս օգտագործվում է բաց կրակ ստանալու համար և, կախված կառուցվածքից և վառելիքի տեսակից, լինում է գազային, բենզինային և էլեկտրական։ Վառիչի նման ինչ-որ մեխանիզմ նախագծել է դեռ Լեոնարդո դա Վինչին։ Նրա՝ կրակ ստանալու սարքը բավականին մեծ էր և կազմված էր զսպանակներից, ատամնանիվներից և այլ դետալներից, ինչի պատճառով էլ տարածում չի գտել։

Առաջին վառիչը, իրեն բնորոշ բոլոր հատկություններով, համարվում է 1823 թվականին Իոհան Վոլֆգանգ Դեբերեյների ստեղծած «Դեբերեյների կրակը»։ Այս վառիչում թթվի և ցինկի փոխազդեցությամբ անջատվում էր ջրածին, որը բոցավառվում էր կատալիզատորի  սպունգանման պլատինի կտորի շնորհիվ։ 

Ժամանակակից լուցկիների նման առարկաներ հայտնվել են այս հայտնագործությունից միայն երեք տարի անց։ Դրանց հայտնագործողը բրիտանացի քիմիկոս և դեղագործ Ջոն Ուոքերն էր։ Նրա հայտնագործած լուցկու հատիկի երկարությունը 91 սանտիմետր էր, իսկ գլխիկները պատրաստված էին ծարիրի սուլֆիդի, բերթոլեյան աղի և գումիարաբիկի (բուսախեժ՝ մածուցիկ հեղուկ, որն արտահոսում է ակացիայի բնից) ստացվող խառնուրդից։

Այդպիսի լուցկին կոշտ որևէ մակերևույթի կամ զմռնիտի թղթին քսելիս՝ գլխիկը հեշտությամբ վառվում էր։ Լուցկու հատիկները փաթեթավորվում էին անագե տուփերում՝ 84 լուցկու հատիկ և զմռնիտի թուղթ։ Լուցկու տուփը վաճառվում էր անգլիական մեկ շիլինգով։ Այնուամենայնիվ, Ուոքերն իր հայտնագոծության շնորհիվ մեծ գումարներ չաշխատեց, քանի որ այդ լուցկիները սարսափելի հոտ ունեին։ 1830 թվականին ֆրանսիացի 19-ամյա քիմիկոս Շառլ Սորիան ստեղծել է ֆոսֆորային լուցկիներ, որոնք պատրաստված էին բերթոլեի աղի, սպիտակ ֆոսֆորի և սոսնձի խառնուրդից։ Այդ լուցկիները խիստ դյուրավառ էին, քանի որ վառվում էին նույնիսկ տուփի մեջ իրար հպվելիս կամ էլ ցանկացած կոշտ մակերևույթի, օրինակ՝ երկարաճիտ կոշիկների տակերին քսվելիս։ Սորիայի լուցկիները հոտ չունեին, սակայն վնասակար էին առողջության համար, քանի որ սպիտակ ֆոսֆորը շատ թունավոր է և բազմաթիվ ինքնասպաններ այն օգտագործել են կյանքի հետ հաշիվները մաքրելիս։ 

Հետագայում քիմիայի զարգացման հետ կատարելագործվեցին նաև լուցկիները։

Նշենք, որ կրակվառիչի և լուցկու ստեղծումը պահանջում էր ժամանակը, և հավանաբար այդ իսկ պատճառով դրանք գրեթե նույն ժամանակաշրջանում են հայտնվել։ Բանն այն է, որ այդ ժամանակ մոդայիկ էին դարձել սիգարետները։ Եթե ծխամորճը վառելու համար կրակվառիչը հարմար չէ և անգամ ոչ օգտակար, քանի որ կարող է վնասել ծխամորճը, ապա սիգարետներ վառելու համար այն շատ հարմար է, և պետք էր ստեղծել հարմար վառիչ, որը և կատարվեց սկզբում կրակվառիչի, հետո էլ լուցկու ձևով։

Վառիչների արտադրությանը և կատարելագործմանը մեծապես նպաստել է Առաջին համաշխարհային պատերազմը։ Վառիչը և՛ արագ կրակ ստանալու միջոց էր, և՛ մթության մեջ լույսի աղբյուր էր. այն անփոխարինելի իր էր զինվորի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal