Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ֆլեշ­մո­բա­յին» գոր­ծո­ղու­թյուն­ներ՝ դուրս իրա­կան կյան­քից և տա­րա­ծաշ­ր­ջա­նա­յին մար­տահ­րա­վեր­նե­րի տրա­մա­բա­նու­թյու­նից

POLITICS

Սև-սպիտակի «էվոլ յուցիա», մարտահրավերներ, պահանջարկ ձևավորելու ցանկություն ու արձանագրում, որն ադեկվատ չէ: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրույցում քննարկել ենք մի շարք հարցեր, որոնց հիմքում վերոնշյալ խնդիրներն են: Սկսելով առաջինից՝ սև-սպիտակի բաժանումից, որն այսօր արդեն ձևափոխվել է և հաճախ դավաճաններ փնտրելու տրամաբանության մեջ է, քաղտեխնոլոգը նշում է.

Արհեստական թեմաները, իշխանության հնարքն ու դավաճանների փնտրտուքը

«Սև-սպիտակ, դավադիրներ-նվիրյալներ, դավաճաններ-պետականամետներ բաժանումներն այն գործիքակազմերն են, որոնք սովորաբար օգտագործում են ոչ միայն հեղափոխական իշխանությունները, այլև նրանք, ովքեր առանց արտահերթ քաղաքական զարգացումների են գալիս իշխանության: Շատ դեպքերում իշխանություններն օգտագործում են կա՛մ արտաքին, կա՛մ ներքին թշնամու կերպարը, որ թիրախավորեն «մեղավորներին»: Ռուսաստանի համար Արևմուտքն է մեղավոր, ԱՄՆ-ի, Ուկրաինայի դեպքում՝ Ռուսաստանը: Հայաստանի պարագայում, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ երկրի զարգացման ամենագլխավոր խոչընդոտը Ղարաբաղն էր:

Ընդհանուր առմամբ, արտաքին պատճառները թույլ են տալիս հասարակությանը կոնսոլիդացնել իշխանության շուրջ, երբեմն նաև ներքին թշնամիներ են մատնանշվում: Հեղափոխական իշխանության համար այդ մեթոդոլոգիան տրամաբանական է. իրենք հասկանում են, որ ինչ-որ փուլից սկսած՝ պետք է հաշվետվություն տան կոնկրետ գործողությունների համար, բայց երբ այդ արդյունքները շոշափելի չեն, պետք է գտնել նաև ներքին թիրախներ ու հակառակորդներ: Այսօրվա իշխանությունը բավականին շատ է օգտագործում նշված գործիքակազմը: Բացի դա, այդ առումով կա «էվոլ յուցիա». Սկզբում՝ սև-սպիտակ, հետո՝ հակահեղափոխականներ, հիմա էլ՝ դավադիրներ: Սա բնորոշ է հեղափոխություն իրականացրած գրեթե յուրաքանչյուր ուժի, և սա իր ոճն է: Ընդհանրապես, հակահեղափոխության մասին խոսակցությունները լեգենդ են, արհեստական թեմաներ:

Սա ուղղակի իշխանության կողմից օգտագործվող հնարք է. այն քաղաքական խմբերը, որոնք, որպես Ն. Փաշինյանի հիմնական հակառակորդ, նշում են Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, նպաստում են, որ նրա վարկանիշը բարձր մնա: Վարկանիշը շատ դեպքերում հենց դրա հաշվին է պահպանվում»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց քաղտեխնոլոգը՝ նշվածը դիտարկելով արհեստական օրակարգի համատեքստում ու ընդգծելով, որ Ն. Փաշինյանին իրական այլընտրանքը նախկին 3 նախագահների եռանկյունուց դուրս պետք է որոնել

«Թավիշը երկաթով փոխելու» տրամաբանությունը և թեման «տաքացնողները»

Իսկ թե ինչո՞ւ է սև-սպիտակն ավելի սուր բովանդակություն ստանում՝ հասնելով արդեն դավադիրների աստիճանի, Վ. Հակոբյանը նկատում է.

«Դավաճանության, դավադիրների տերմինաբանությունը մտավ հատկապես 90-ականների իշխանությունների ներկայացուցիչների հռետորաբանության կոշտացմանը զուգահեռ: Եթե դիտարկում ենք, տեսնում ենք, որ առաջին նախագահի իշխանության ներկայացուցիչների ելույթներում են հնչում «թավիշը երկաթով փոխելու» տրամաբանության մեջ արված արտահայտությունները:

Բայց թավիշը երկաթով փոխելու համար պետք է հիմնավոր պատճառներ լինեն հասարակության համար: Համապատասխան քարոզչական աշխատանք պետք է տարվի, որ ներկայացվեն այնպիսի վտանգներ, այնպիսի «ուժաստիկներ», որ հասարակության մի զգալի մաս սկսի պահանջել պինդ ու ամուր ձեռք: Եթե իսկապես հասարակությանը հրամցնում ես այն, որ շուրջբոլորը, մանավանդ ընդդիմադիր դաշտում հայտնվածները դավադիրներ կամ դավաճաններ են, ապա հասարակության մի զանգված կարող է այդ ազդեցության տակ պահանջել, որ ամուր ձեռք լինի, և այդ դեպքում հենց ինքն է պահանջում, որ թավիշը երկաթով փոխարինվի:

Հիմա նման աշխատանք է տարվում, որ հասարակական համապատասխան պահանջարկ ձևավորվի, որը կառաջացնի նաև առաջարկ: Նման հայտարարություններ երբեմն նաև Նիկոլ Փաշինյանն է անում: Թեև նա հետ է քաշվում, այդ թեման մի պահ մոռացվում է, բայց այն տաքացնողներ միշտ կան:

Այդ գործով հիմա ավելի շատ զբաղված է ոչ թե ներկայիս իշխանությունը, այլ ինչ-որ չափով նրանց հետ սերտաճած, առաջին նախագահի ժամանակաշրջանի իշխանության որոշ ներկայացուցիչներ, որոնք անընդհատ ասում են՝ պետք է շտապել, պետք է այս կամ այն հարցը լուծել՝ կա՛մ սահմանադրական, կա՛մ քաղաքական կոնսենսուսներով»:

Ո՞րն է ամենագլխավոր խնդիրը և ե՞րբ խոսել մարտահրավերներին դիմագրավելու մասին

Շարունակելով թեման և խոսելով իրական մարտահրավերների, դրանց ընկալումների մասին՝ Վ. Հակոբյանը շեշտեց.

«Հայաստանի առջև առկա մարտահրավերներն այնքան բարդ են, այն աստիճանի սրված, ինչպիսին շատ վաղուց չի եղել: Հայաստանը, ըստ էության, այսօր գտնվում է լիակատար շրջափակման վտանգի առջև, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակն է այդպիսին. հաշվի առնենք Իրանի շուրջ ստեղծված բարդ իրավիճակը, ռուսվրացական հարաբերությունները, որոնք հղի են նաև տնտեսական հետևանքներով՝ կարող է վտանգվել կոմունիկացիաների մատչելիությունը:

Հաշվի առնելով նաև Թուրքիայի և Ադրբեջանի հանգամանքները՝ այս ամբողջ համատեքստում բավականին բարդանում է իրավիճակը Արցախի հիմնահարցի շուրջ. եթե մասնավորապես Իրանի շուրջ իրավիճակը պայթի, ապա շատ մեծ հավանականություն կա, որ տարածաշրջանում չկարգավորված, կիսասառեցված բանակցությունների բազայում գտնվող բոլոր կոնֆլիկտները կարող են վերակենդանանալ և սառը բազան դառնա թեժ: Մյուս կողմից, Հայաստանի առջև է ամենագլխավոր խնդիրներից մեկը՝ անընդհատ պատերազմի պատրաստվելը, որովհետև գոնե պրագմատիկ մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, հասկանում են, որ առաջարկվող Մադրիդյան սկզբունքները չեն բխում մեր շահերից:

Անընդհատ պետք է պատրաստվել պատերազմի, իսկ դրա համար գործընկերների հետ պետք է հասկանալի արտաքին քաղաքականություն ունենալ, որ հնարավոր լինի ապահովել թե՛ ռազմատեխնիկական ամրությունը, թե՛ քաղաքական թիկունքները:

Իսկ նշված մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է ոչ թե վիճակագրական, այլ ռեալ տնտեսության գոյություն: Պետք է ունենալ լուրջ, կանխատեսելի և կոնկրետ տնտեսական ծրագիր, որը կբերի նորմալ արդյունքներ: Միայն տնտեսական ամուր հիմքի վրա կարելի է ընդհանրապես խոսել լուրջ մարտահրավերներին դիմագրավելու մասին: Հայաստանը պետք է գործոն լինի միջազգային քաղաքականության մեջ: Միայն լավ բանակով լուրջ պետություն չեն դառնում»:

Բանավեճեր այս կամ այն երգչի կամ եղանակի մասին, կամ՝ շրջանցելով հիմնականը

Իսկ թե որքանո՞վ են համարժեք իշխանության գործողություններն ու վարքագիծը՝ Վիգեն Հակոբյանը վերապահում ունի:

«Ես չեմ կարծում, որ իշխանությունը դեռևս ադեկվատ վերաբերմունք ունի իրական մարտահրավերների նկատմամբ: Ես նույնիսկ չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունն իր համար ձևակերպել է իրական խնդիրները:

Որպեսզի կարողանաս պատրաստ լինել մարտահրավերներին, սկզբից պետք է ձևակերպես, հստակ արձանագրես, թե ի՞նչ տարածաշրջանում ես գտնվում, ի՞նչ մարտահրավերներ կան, ինչպիսի՞ք կարող են լինել և ի՞նչ հետևանքներ են հնարավոր: Այս ամենի ադեկվատ արձանագրումը դեռ չկա: Վերջերս կցկտուր ինֆորմացիա եղավ անվտանգության խորհրդի նիստի մասին, որտեղ քննարկվեց ստեղծված իրավիճակը, բայց դա ընդամենը բավականին երկար ժամանակ եփվող իրավիճակի արձագանքն էր:

Մեզ մոտ հասարակության զգալի մասը ևս ադեկվատ չէ, ինչի վկայությունը սոցիալական ցանցերում առկա վարքագծի դրսևորումն է: Իրենց կերակրում են շեղող տասներորդական տարբեր թեմաներով, որը հասարակության այդ մի զգալի հատվածի համար ամեն օր զբաղվելու միջոց է:

Հմտորեն գցվում են թեմաներ՝ շրջանցելով հիմնական մարտահրավերները: Բանավեճեր են լինում այս կամ այն երգչի, նրա պահվածքի կամ օրվա եղանակի մասին: Սոցիալական ցանցերը միշտ էլ օգտագործվում են մանիպուլ յացիաների համար: Բայց խնդիրն այլ է. ես վախենում եմ, որ հասարակությանը դեմոբիլիզացնելու գործողություններով զբաղված են այն մարդիկ, որոնք հակառակ գործողությամբ պետք է զբաղվեին: Այս պարագայում հարց է՝ ո՞րն է այդ մարդկանց իրական նպատակը, երբ նման մարտահրավերների, ռեգիոնալ և լոկալ պատերազմական գոտում գտնվող հասարակությանը շեղում են իրական մարտահրավերներից, և իրենց գործողություններով փորձում են խոչընդոտել հասարակության կոնսոլիդացիային ու մոբիլիզացիային՝ այդ մարտահրավերները լուծելու համար»:

Ակցիաներ, որոնց պարտադիր բաղադրիչը PR-ն է

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ կառավարման համակարգված աշխատանք չկա, ինչն էլ հաճախ թափթփվածության տպավորություն է թողնում: «Կա «ֆլեշմոբային» ոճի աշխատանք, երբ ամեն մեկը փորձում է ինչոր ակցիա իրականացնել, ինչը հասարակական հատվածի, քաղաքացիական ակտիվիստի բնորոշ գործելաոճ է: Ինչպես ամիսներ առաջ, այսօր էլ կշեշտեմ, որ շատ քաղաքացիական ակտիվիստներ այդպես էլ քաղաքական գործիչ չեն դառնում, իսկ քաղաքական շատ գործիչներ դեռևս չեն ընկալում, որ իրենք նաև պետական գործիչներ պետք է դառնան:

Կան միայն «ֆլեշմոբային» գործողություններ, որոնք դուրս են թե՛ մեր իրական կյանքից և թե՛ տարածաշրջանային մարտահրավերների տրամաբանությունից: Դրանք ակցիաներ են, որոնք մի պարտադիր բաղադրիչ ունեն՝ PR: Հիմնական նպատակը Նիկոլ Փաշինյանին ցույց տալն է, թե գործ են արել, լավ ակցիա են արել, որ, ըստ այդմ, կարողանան լսարաններին զբաղեցնել դրանով: Խոսքն այն լսարանի մասին է, որը օրվա մեջ ինչ-որ մի թեմայով զբաղվելու խնդիր ունի: Եվ որքան այդ ակցիան անսովոր լինի՝ ավելի լավ: Մեծ հաշվով, կարևորը ֆորման է, ոչ թե բովանդակությունը: Եվ չհամակարգված աշխատանքի օրինակ է նաև այն, որ կա տպավորություն, ըստ որի՝ պետական շատ կառույցներ իրարից անջատ-անջատ են գործում և մեկ ընդհանուր սխեմայի մեջ չեն»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal