Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Այս քայ­լե­րը կաս­կա­ծի տակ են դնում նրա մտադ­րու­թյան ան­կեղ­ծու­թյու­նը

INTERNATIONAL NEWS

russian.eurasianet.org-ը «Հայաստան. անցումային արդարադատությունը որպես նախկին ռեժիմի մնացուկների դեմ պայքարի գործիք» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում անցումային արդարադատության սկզբունքը բոլորի շուրթերին է, բայց այն հարցը, թե ինչպես է դա իրականացվելու, մնում է բաց: Հայաստանում իշխանության քառորդդարյա ոչ ռացիոնալ կառավարման և պատասխանատվության բացակայության հետևանքների՝ նոր կառավարության կողմից հաղթահարման ֆոնին ակտիվորեն քննարկվում է միջազգային հեղինակավոր իրավունքի հայեցակարգը` անցումային արդարադատությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի բարեփոխման իր տեսլականում կանոնավոր կերպով նշում է այդ տերմինը:

Անգամ մայիսի 24-ին խորհրդարանն անցկացրել է անցումային արդարադատության շրջանակների և կիրառելիության վերաբերյալ հանրային լսումներ: Անցումային արդարադատության կողմնակիցների կարծիքով, դա թույլ կտա սկսել զրոյից և դա այն հիմքն է, որով կարելի է կառուցել ավելի կատարյալ և օրինական իշխանական համակարգ և որը կարող է նաև ծառայել որպես ժողովրդավարական պետություն ձևավորելու անհրաժեշտ ինստիտուտների բարեփոխման գործիք:

Այս հարցը հատկապես սուր է Փաշինյանի և դատական համակարգի միջև վերջերս տեղի ունեցած բախումների ֆոնին, որի ժամանակ վարչապետը բարձրաստիճան դատավորներին անվանել է նախկին համակարգի արտադրանք: Սակայն Հայաստանում այս հայեցակարգի կիրառման մեթոդների և հնարավորությունների մասին հարցերը բաց են մնում: Իրականում հայեցակարգի սահմանները շատ են լղոզված: Միջազգային անցումային արդարադատության կենտրոնի (ICTJ) Նյու Յորքի հիմնադիր կազմակերպության ավագ փորձագետ Ռուբեն Կարանզան սկսել է համագործակցել Հայաստանի նոր իշխանությունների հետ նրանց իշխանության գալուց անմիջապես հետո:

Ըստ նրա, անցումային արդարադատությունը Հայաստանում «կարող է հիմք դնել իշխանությունների՝ հաշվետու լինելուն և ապահովել նրա գոյատևումը էյֆորիայի առաջնային էտապից հետո»: Սակայն հարցը, թե ինչպես են այդ նպատակները գործնականում կյանքի կոչվելու, բաց է մնում, քանի որ իշխանությունները դեռևս չեն քննարկել տվյալ ոլորտում որևէ կոնկրետ օրենքի նախագիծ: Ըստ իշխող կոալիցիայի պատգամավոր Մարիա Կարապետյանի, պատգամավորները պատրաստում են աշխատանքային փաստաթուղթ, որը կուղղորդի գործընթացը:

Անցումային արդարադատության կիրառման պոտենցիալ թիրախներից մեկը կարող է լինել 1990-ականների վիճելի քաղաքական իրադարձությունները: Ըստ Կարապետյանի, անհնար է վերանայել 1991 թվականից եղած բոլոր ընտրությունների քվեաթերթիկները՝ պարզելու համար՝ արդյոք ընտրություններն իսկապես կեղծվե՞լ են, սակայն գործընթացը կարող է կառուցվել որպես մի տեսակ «հիշողության հանձնաժողով»: Անցումային արդարադատությունը կարող է կիրառվել նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բանակում ոչ մարտական կորուստները (2010-ից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում զոհված 259 զինծառայողներ) և կառավարության կողմից գույքի անօրինական բռնագրավումը (առավել տպավորիչ օրինակ է Երևանի կենտրոնի հարյուրավոր բնակիչների արտաքսումը «Հյուսիսային պողոտա» ծրագրի շրջանակներում): 

Ինչպես նշում է Կարապետյանը, արդեն մեկ ոլորտ սահմանվել է, որին անցումային արդարադատությունը չի կպչի` անվտանգության ծառայությունների լ յուստրացիան: Ակնկալվում է, որ անցումային արդարադատության նախաձեռնությունը ղեկավարվելու է ոչ թե գործադիր իշխանության, այլ խորհրդարանի կողմից, քանի որ կառավարությունը առաջին հերթին նպատակաուղղված է նպաստավոր ներդրումային միջավայրի ապահովման և Փաշինյանի, այսպես կոչված, «տնտեսական հեղափոխության» իրականացմանը: Թեև Փաշինյանը չի մասնակցի անցումային արդարադատության համակարգի ձևավորմանը, բայց նա աջակցում է այդ գաղափարին:

Այնուամենայնիվ, նա անցումային արդարադատությունը ավելի նեղ է տեսնում` որպես ներկայիս դատական համակարգի բարեփոխման միջոց: Փաշինյանը կոչ է արել դատավորների վեթթինգ իրականացնել, որը անցումային արդարադատության համակարգերի ստանդարտ պրակտիկա է: Այս նախաձեռնությունը հավանաբար աջակցություն կստանա հանրության կողմից:

Բացի դրանից, դատական բարեփոխումները կարող են ազդել այլ հաստատությունների աշխատանքի վրա:

Սակայն Փաշինյանի կողմից արդարադատության համակարգին վերաբերող այս քայլերը կասկածի տակ են դնում նրա մտադրության անկեղծությունը: Քոչարյանի՝ կալանքից ազատվելուց հետո Փաշինյանը կոչ արեց իր կողմնակիցներին բողոքի ցույցեր անցկացնել դատարանների մոտ:

Շատերն այսպիսի գործողությունները գնահատել են որպես քաղաքական միջամտություն արդարադատության համակարգին: Իսկ վերջերս Սահմանադրական դատարանի նշանակված դատավորը, որը ներկայիս իշխանությունների հին քաղաքական դաշնակիցն է, խախտելով ընդհանուր ընդունված նորմերը, փորձում է դատարանի նախագահ դառնալ: Այնուամենայնիվ, վեթթինգի և անցումային արդարադատության որոշ կողմնակիցներ կարծում են, որ այս ուղղությամբ շատ քիչ բան է կատարվում: Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, «պետք է վեթթինգ իրականացնել բոլոր պետական մարմիններում՝ սկսած ոստիկանությունից, բանակից և ազգային անվտանգության ծառայությունից, վերջացրած դպրոցներով»:

«Բաց հասարակության հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Լարիսա Մինասյանն էլ ասել է, որ հասարակական լսումները լավ սկիզբ են, սակայն դրանք պետք է ընդլայնվեն ինչպես մասշտաբային, այնպես էլ հանրության մասնակցությամբ: Ըստ նրա, «վերջին 15 տարիների ընթացքում վստահությունը ոչ միայն դատական համակարգի, այլ նաև բոլոր հաստատությունների նկատմամբ այնքան ցածր մակարդակի վրա է եղել, որ ցանկացած նման գործընթաց չի կարող վերականգնել հասարակական վստահությունը... եթե դա հիմնված չէ ժողովրդի իրազեկվածության և համաձայնության վրա»: Մինասյանը պնդում է, որ անցումային արդարադատությունը պետք է լինի համապարփակ և փոխհատուցի նախկին իշխանության ներքո մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները: Եվ դա անել, ըստ նրա, անհրաժեշտ է, քանի որ այն ամենը, ինչ կառուցված է փխրուն հիմքով, լինում է թերի:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal