Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տիբեթյան աստղացույց. Իմացիր քո ճակատագիրը 97% ճշգրտությամբ

LIFE

 

Շարունակությունը ` այստեղ

Վառ օդային օձ

Ծննդյան տարեթվերը՝ 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000

Այս տարիներին ծնված մարդիկ բավականին ոչ միանշանակ անձնավորություններ են ու հակասական։ Ցանկացած պահի կարող են բարի փերուց վերածվել չար հրեշի։ Որպես կանոն՝ նրանք չեն ապրում, այլ սավառնում են օդերում՝ երազելով ու հասարակ մահկանացուներին վերից նայելով։ Կյանքի դժվարությունները, որպես կանոն, նրանք չեն նկատում պարզապես այն պատճառով, որ չեն բախվում դրանց հետ։

Այնպես է ստացվում, որ բոլոր խնդիրները նրանց փոխարեն լուծում է ինչ-որ մեկը՝ ծնողները, ամուսինները կամ նույնիսկ երեխաները։ Այս նշանի մարդիկ մանկամիտ են, շատ զգայուն ու ռոմանտիկ։ Նրանք բաց են ու շփվող, պաշտում են զվարճություններն ու անհոգ կյանքը։ Սակայն նրանք պետք է ավելի ուշադիր վերաբերմունք ցուցաբերեն այլ մարդկանց զգացմունքների ու պահանջմունքների հանդեպ։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Սև գոմեշի

Ումի՞ց զգուշանալ՝ Կրակի պահապանից

Հաջողակ թվերը՝ 3, 15, 27

Ծաղկման ժամանակաշրջանը՝ փետրվար

Կոբրա

Ծննդյան տարեթվերը՝ 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001

Այս նշանի տակ ծնված մարդիկ ի ծնե հռետորներ են, փիլիսոփաներ և մանկավարժներ։ Ում ասես նրանք կարող են կանգնեցնել ճիշտ ուղու վրա, կհուշեն՝ ինչ անել ու ինչպես վարվել։ Նրանք պաշտում են խորհուրդներ տալ, քանի որ դրա շնորհիվ իրենց շրջապատող մարդկանց աչքում նրանք խելացի են թվում։ Նրանք հոգատար են ու մի փոքր վատնող, միշտ փորձում են օգնել մարդկանց, այնպես որ՝ երբեմն մոռանում են իրենց մասին։ Սիրառատ են, հակառակ սեռի մոտ հաջողություն ունեն։

Կոբրաներն ավելի շատ պետք է մտածեն իրենց սեփական կյանքի մասին, այլ ոչ թե ամբողջովին խորասուզվել այլոց տառապանքների մեջ։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Տաք արևի

Ումի՞ց զգուշանալ՝ Վառ օդային օձից

Հաջողակ թվերը՝ 1, 13, 25

Ծաղկման ժամանակաշրջանը՝ հունիս

Կրակի պահապան

Ծննդյան տարեթվերը՝ 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002

Կրակի պահապաններն ընտանեկան օջախի պաշտպաններն են, ովքեր մեզ լույս ու ուրախություն են բերում։ Համաձայն Տիբեթյան աստղացույցի՝ այս նշանի մարդկանց մոտ շատ զարգացած է կանխազգացումը, ինչը թույլ է տալիս գիտակցության ձայնը համաձայնեցնել սրտի կանչի հետ։ Նրանց ջերմ են ընդունում ընկերական շրջապատում, բայց չնայած դրան, նրանք, միևնույն է, չեն կարողանում ազատվել միայնության զգացողությունից։ Այս տիպի մարդիկ անհավանական կարգին ու ազնիվ մարդիկ են։ Բարոյականությունը նրանց համար միշտ առաջին տեղում է։ Մի քիչ ինքնահավան են ու փակ, պահպանողական։ Նրանց չի խանգարի մի քիչ ավելի բաց ու զիջող լինել։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Վանականի

Ումի՞ց զգուշանալ՝ Վառ օդային օձից

Հաջողակ թվերը՝ 4, 16, 28

Ծաղկման ժամանակաշրջանը՝ հունվար

Մաքուր ջրի աղբյուր

Ծննդյան տարեթվերը՝ 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003

Մաքուր ջրի աղբյուրը շռայլության, բարության ու պոզիտիվ էներգիայի շատրվան է։ Այս նշանի մարդկանց համար օտար հասկացություններ են կոպտությունն ու դաժանությունը, անարդարությունն ու շահամոլությունը։ Նրանք լավ լուրեր ու դրական էմոցիաներ են բերում, գնահատում են ընկերական փոխհարաբերությունները, դավաճանությունն անթույլատրելի բան են համարում։ Մաքուր ջրի աղբյուրին կարելի է միայն խորհուրդ տալ ավելի հաճախ լսել սեփական ինտուիցիայի ձայնը. Այն կօգնի կյանքի ուղին ընտրելու հարցում։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Նեֆրիտե սյունի

Ումի՞ց զգուշանալ՝ Կաշվե թևնոցից

Հաջողակ թվերը՝ 5, 17, 29

Ծաղկման ժամանակաշրջանը՝ մայիս

Նեֆրիտե սյուն

Ծննդյան տարեթվերը՝ 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004

Այս նշանի մարդիկ չեն սիրում մարդկային կուտակումներ ու զանգվածային միջոցառումներ։ Նրանք տանել չեն կարողանում պարտադրանքներ ու իրենց անձնական տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, գերադասում են առանձին, մեկուսի վիճակ ու խաղաղություն։

Կյանքում շատ ակտիվ են, օժտված են փայլուն խելքով, գտնվում են ճշմարտության անընդհատ փնտրտուքի մեջ, ինչով հաճախ հոգնեցնում են իրենց շրջապատող մարդկանց։ Հասարակության մեջ նրանք սառը և իշխող արիստոկրատների տպավորություն են թողնում։

Տիբեթյան աստղացույցն այս տարիներին ծնված մարդկանց խորհուրդ է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել նրանց վրա, ովքեր շրջապատում են իրենց, ճկունություն սովորել ու խորաթափանցություն։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Մետաղական զանգի

Ումի՞ց զգուշանալ՝ Սև գոմեշից

Հաջողակ թվերը՝ 6, 18, 30

Ծաղկման ժամանակաշրջանը՝ նոյեմբեր

Մետաղական զանգ

Ծննդյան տարեթվերը՝ 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005

Այս նշանի մարդիկ փառապանծ ասպետներ են, հավատարիմ, շնորհակալ ու շռայլ։ Նրանք շատ ինքնաքննադատ են ու զգայուն։ Նրանք անխուսափելի են համարում կյանքի ցանկացած շրջադարձերը, աշխատում են շրջապատողներին ցույց չտալ իրենց վատ որակները, շատ բաներում սահմանափակում են իրենց, որպեսզի չտրվեն գայթակղության։ Գերադասում են ապրել ինչ-որ մեկի համար։

Այս նշանի մարդիկ ավելի հաճախ պետք է հրաժարվեն բարձր գաղափարների հետևից ընկնելուց ու շունչ առնեն, որ այստեղ ու հիմա վայելեն կյանքը։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Նեֆրիտե սյունի

Ումի՞ց զգուշանալ՝ Լճային կրիայից

Հաջողակ թվերը՝ 7, 19, 31

Ծաղկման ժամանակաշրջանը՝ սեպտեմբեր

Լճային կրիա

Ծննդյան տարեթիվը՝ 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006

Այս նշանի մարդիկ իրենք են իրենց ճակատագրի տերը՝ ստեղծելով իրենց գաղափարները իրագործելու համար բարենպաստ պայմաններ։ Լճային կրիաները նուրբ են ու հավատարիմ, նրանց համար խորթ են ինտրիգներն ու խորամանկությունները։ Սակայն նրանք չպետք է մոռանան, որ իրենց շրջապատող մարդիկ այնքան էլ բարեհաճ ու պարզ չեն։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Կրակի պահապանի

Ումի՞ց զգուշանալ՝ Մետաղական զանգից

Հաջողակ թվերը՝ 8, 20, 30

Ծաղկման ժամանակաշրջանը՝ ապրիլ

Կաշվե թևնոց

Ծննդյան տարեթիվը՝ 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007

Այս տարիներին ծնված մարդկանց գրավում է միստիկան, նրանց համար հետաքրքիր են ցանկացած գաղտնիքներ ու հանելուկներ։ Մեկուսացման, ինքնամփոփության ժամանակաշրջանները ու մռայլ մտքերի հանդեպ հակվածություն ունենալը փոխարինվում են ակտիվ շփվողականության հատվածներով։

Միայնության մեջ հայտնվելու վախից Կաշվե թևնոցի նշանի ներքո ծնված մարդիկ անընդհատ կյանքին ընդառաջ են գնում, անընդհատ գտնվում են նոր ընկերների փնտրտուքի մեջ։ Վայրի գայթակղիչի կամ դոնժուանի դիմակը հաճախ իր տակ թաքցնում է նրանց ներքին բարդույթներն ու անվստահությունը։

Այս նշանի մարդիկ ատում են ագրեսիան և կոնֆլիկտները, բայց իրենց ողջ անկախությամբ հանդերձ՝ մնում են իրենց ամենամտերիմ մարդկանց հետ էմոցիոնալ կապի մեջ։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Տաք արևի

Ումի՞ց զգուշանալ՝ Վանականից

Հաջողակ թվերը՝ 9, 21, 23

Ծաղկման ժամանակաշրջանը՝ մարտ

Սև գոմեշ

Ծննդյան տարեթվերը՝ 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008

Սև գոմեշը ուղղամտորեն է գործում, երբեք չի պտտվում կողքերը, գերադասում է ամեն ինչ միանգամից հստակեցնել, որպեսզի խուսափեն տհաճ իրավիճակներից։ Այս նշանի մարդիկ ուժեղ են և վստահ իրենց անխոցելիության մեջ, ինչով և գրավում են մարդկանց։

Տիբեթյան աստղացույցը այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս ուշադիր վերաբերվել թշնամիներին, չարժե թերագնահատել նրանց։ Երբեմն նրանք շատ վտանգավոր են լինում։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Վառ օդային օձի

Ումի՞ց զգուշանալ՝ Կոբրայից

Հաջողակ թվերը՝ 10, 22, 29

Ծաղկման ժամանակաշրջանը՝ հուլիս

Նորալուսին

Ծննդյան տարեթվերը՝ 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009

Նորալուսնի նշանի տակ ծնվում են երազկոտ, զգայուն ու նուրբ մարդիկ, սակայն նրանք կարող են ակտիվ լինել գործերում ու կրքոտ՝ սիրո մեջ։ Նորալուսինը շատ փոփոխական է, խանդոտ ու անկայուն, և սա շատ խնդիրներ է ստեղծում։ Նորալուսնի մարդկանց կարելի է խորհուրդ տալ վերահսկել սեփական էմոցիաները ու տրամադրության վայրիվերումները։ Այդ ժամանակ նրա հետ ավելի հեշտ կլինի ու ավելի հաճելի շփումը։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Վառ օդային օձի

Ումի՞ց զգուշանալ՝ Նեֆրիտե սյունից

Հաջողակ թվերը՝ 11, 23, 31

Ծաղկման ժամանակաշրջանը՝ օգոստոս

Տաք արև

Ծննդյան տարեթվերը՝ 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010

Այս նշանի մարդիկ լի են կենսական ուժով և լավատեսությամբ։ Նրանք հավատարիմ ընկերներ են ու օգնականներ, նրանց վրա հանգիստ կարելի է հույս դնել ցանկացած իրավիճակում։

Ամենից շատ այս մարդիկ վախենում են կորցնել իրենց ազատությունը։ Ցանկացած բարդ իրավիճակ լուծում են ապշեցուցիչ արագությամբ ու իրենց համար զարմանալի շահեկանությամբ։

Տարեցտարի այս նշանի մարդիկ ավեկի հանգիստ, պակաս անխոհեմ ու կենսուրախ են դառնում։ Եթե դուք ուզում եք չկորցրնել կյանքի հանդեպ ունեցած ձեր կենսուրախ վերաբերմունքը, աշխատեք ձեր մեջ պահել առույգությունը։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Կաշվե թևնոցի

Ումի՞ց զգուշանալ՝ Կրակի պահապանից

Հաջողակ թվերը՝ 12, 24, 26

Ծաղկման ժամանակաշրջանը՝ հոկտեմբեր

Վանական

Ծննդյան տարեթվերը՝ 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011

Այս նշանի մարդիկ շատ ամբողջական էակներ են, ամուր։ Նրանց դժվար է շեղել իրենց ընտրած ճանապարհից։ Միևնույն ժամանակ նրանք կենսուրախ են ու շփվող, օժտված են կենդանի երևակայությամբ, պաշտում են քննարկումներ անել ու վիճել։

Վանականները մարդկանց մեջ գնահատում են բարությունը, անկեղծությունը, անմիջականությունը, շփման թեթևությունը։ Սիրային գործերում այս մարդիկ նվիրված են ու կայուն, ի վիճակի չեն ստորության ու դավաճանության։ Կոնֆլիկտներից խուսափելու համար Վանականները պետք է զիջող լինեն իրենց շրջապատի հանդեպ, հաշվի առնեն, որ ոչ բոլորն են կարողանում այդքան իմաստուն վերաբերմունք ունենալ կյանքի հանդեպ։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Կրակի պահապանի

Ումի՞ց զգուշանալ՝ Մաքուր ջրի աղբյուրից

Հաջողակ թվերը՝ 11, 23, 28

Ծաղկման ժամանակաշրջանը՝ դեկտեմբեր

bsp;

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer