Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նե­րիշ­խա­նա­կան հա­կա­սու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վում են

ANALYSIS

Նոր Հայաստանում պաշտոնանկությունները հասունանում են գրեթե նույն սցենարով. սկզբում կոնկրետ պաշտոնյայի դեմ համապատասխան համատեքստ են ձևավորում առանձին պատգամավորներ, ստեղծվում են համապատասխան հասարակական տրամադրություններ, հետո վարչապետն ասում է իր խոսքը։ Համենայն դեպս, մոտավորապես այս սցենարով են պաշտոնանկ արվել Դավիթ Սանասարյանը, Արտակ Զեյնալ յանը, ու տպավորություն կա, որ կարծես օղակը սեղմվում է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի շուրջ։ Գոնե ոմանք նման ցանկություններ ունեն:

Խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը, որ վերջին շրջանում հրապարակային ակտիվությամբ աչքի չի ընկնում, նախօրեին հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ։ «Շաբաթ օրը Ամուլսարի պաշտպանության նախաձեռնության անդամները կազմակերպել էին դրամահավաք, և ոստիկանությունը, չգիտես ինչու, որոշել էր նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին խարդախության կասկածանքով տանել ոստիկանություն և շուրջ երեք ժամ պահել այնտեղ»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Լենա Նազարյանը

«Առհասարակ արդեն շատ վաղուց Հայաստանում քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների կողմից դրամահավաքների կազմակերպումն ընդունված ու շատ նորմալ պրակտիկա է: Եթե նախաձեռնությունը ճանաչված է, քաղաքացիները վստահում են ու պատրաստ են իրենց դրամն ինքնակամ նվիրաբերել, ու դա արվում է հրապարակային միջոցառման ժամանակ, ապա ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ խարդախություն կարող է այդտեղ լինել, ու ի՞նչ փաստաթղթեր ու թույլտվություններ են պետք ներկայացնել և ո՞ւմ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմիցս իրականացրել է հանրային դրամահավաքներ, ու երբևէ դրա մասին իրազեկում չի արվել քաղաքապետարան կամ այլ տեղ: Ուղղակի տարակուսում եմ, թե ինչո՞ւ ոստիկանությունում այս հանրահայտ իրողությունը ընկալելի չէ, և ինչո՞ւ են քաղաքացիները տարվում ու պահվում օրենքով չարգելված գործունեության համար: Հուսամ՝ նման անհիմն խոչընդոտներ այլևս չեն լինի»,- գրել է խորհրդարանի փոխնախագահը:

Համաձայնենք՝ խորհրդարանի փոխնախագահը բավականին խիստ գնահատականներ է հնչեցրել ոստիկանության գործողությունների մասով, ու այնպիսի տպավորություն է, որ այս պարագայում ներիշխանական հակասությունները բազմաշերտ են ու ավելի խորքային բնույթ ունեն։

Մի կողմից թիրախավորվում է Վալերիյ Օսիպյանը, ով վերջին շրջանում քննադատության կիզակետում է տարբեր առիթներով՝ հաճախակի դարձած ՃՏՊ-ներ՝ մահաբեր ելքերով, հանրապետությունում արձանագրված աղմկոտ միջադեպեր՝ սպանության ել քով, և այլն։ 

Լենա Նազարյանը բարձրաձայնում է այն, ինչի մասին շշուկով խոսում են նաև իշխանության վերնախավի մի մասում՝ Օսիպյանի գործողությունները համարժեք չեն, ու նա չի համապատասխանում իր պաշտոնին։ Մյուս կողմից՝ ոստիկանապետը տակավին վերջերս ստացավ գեներալական ուսադիրներ, ինչը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը գոնե առժամանակ ոստիկանությունում կադրային փոփոխություն անելու անհրաժեշտություն չի տեսնում։

Գուցե Լենա Նազարյանի փոքրիկ «ընդվզումը» հենց արձագանք է Օսիպյանի գեներալական կոչմանը։

Դժվար է միանշանակ պնդումներ անելը, սակայն իմ նախորդ հոդվածներից մեկում կանխատեսել էի, որ Արտակ Զեյնալ յանի հրաժարականից հետո թիրախավորվելու է հենց Օսիպյանը՝ օբյեկտիվ ու հատկապես սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով։

Մյուս կողմից՝ Նազարյանի գրառումը բացահայտում է ներիշխանական հակասություն ավելի խորքային խնդրի շուրջ։ Ամուլսարը մնում է այն խնդիրը, որը երկշերտ իրականություն է բացահայտում։ Դա մի կողմից իշխանության անկարողությունն է՝ լուծում գտնել այս կարևոր հարցում, մյուս կողմից՝ Ամուլսարի հարցում ներիշխանական հակասությունների առկայությունը։ Լենա Նազարյանը բնապահպաններին գրեթե նույնացնում է ՔՊ-ի հետ՝ անուղղակիորեն համերաշխվելով նրանց պահանջներին, ոստիկանության գործողությունների հետևում թերևս կանգնած է իշխանության այն թևը, որն Ամուլսարի շահագործման կողմնակից է՝ Հայաստանի ներդրումային գրավչության խնդիրը կարևորելով «մարգինալ» ակտիվիստների դեմ պայքարի համատեքստում։

Նման հարցերում Օսիպյանը հաստատապես ինքնուրույն չի կարող գործել, սակայն սա այն դեպքերից մեկն է, որը նրան կարող է դարձնել ներիշխանական հակասությունների կամ կոմպրոմիսների զոհ ։

Համենայն դեպս, Լենա Նազարյանի գրառումը խոսում է ներիշխանական նոր հակասությունների մասին, որոնք վաղ թե ուշ ինտրիգային զարգացումներ են ունենալու։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023