Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սահ­մա­նադ­րու­թյան օր­վա­նից՝ անօ­րա­կարգ այց

ANALYSIS

ՀՀ-ն ապրում է բավականին հետաքրքիր, ինտրիգային և տուրբուլենտ շրջափուլ, որտեղ յուրաքանչյուր իրադարձություն դառնում է հանրային լայն դիսկուրսի առարկա, երբ ամեն մի մանրուք արժանանում է իշխանությունների բուռն արձագանքին՝ հակահեղափոխականության կասկածի մոլուցքով։

Օրերս՝ հուլիսի 5-6-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում էր Վիետնամում և Սինգապուրում։ Այսինքն՝ ստացվեց այնպես, որ վարչապետը Սահմանադրության օրը երկրում չէր։ Մի հետաքրքիր միտում ենք նկատում, ըստ որի՝ տարեցտարի Սահմանադրության բախտն ուղղակի չի բերում, քանի որ մշտապես սահմանադրական հանրաքվեներին ուղեկցում էր ոչ լեգիտիմության ստվերը, որ իրականում Սահմանադրության հետ կապ չուներ, քանի որ այն իշխանության ստվերն էր:

Փաստացի՝ քաղաքականությունը մշտապես հաղթում էր իրավագիտակցությանը և ձևակերպում ու վերաձևակերպում իրեն ձեռնտու Հիմնական օրենք, ու այդպես մեր Սահմանադրությունը դարձավ ՀՀ երրորդ հանրապետության հիվանդ երեխան:

Այնքան հիվանդ, որ 1995-ից առ այսօր Սահմանադրության օրը, չնայած ամրագրված պաշտոնապես տոն է, ոչ մի անգամ պետականորեն լրջորեն չի նշվել: Այս տարի ևս տարօրինակ իրավիճակ ունեցանք. վարչապետը թռավ Վիետնամ, ԱԺ նախագահը՝ Կիպրոս, իսկ նախագահն իր հերթին մեկնել էր Սյունիք՝ ինչ-որ անհասկանալի փառատոնի մասնակցելու համար: Մայրաքաղաքում Սահմանադրության օրը պետության առաջին դեմքերից ոչ ոք չկար:

Որպես կանոն, երկրի ղեկավարների այցերը պլանավորված են լինում շաբաթներ, անգամ ամիսներ առաջ, և ամեն ինչ ընթանում մապատասխան։ Սակայն Փաշինյանի այս այցի հետ կապված բավականին ինտրիգային տեղեկություններ են շրջանառվում, ըստ որոնց՝ այցը կազմակերպվել է հապշտապ ու հանպատրաստից: Բանն այն է, որ դեռևս մայիսի 24-ից ՀՀ-ն Վիետնամում չունի դեսպան, քանի որ նախագահի հրամանագրով, իհարկե վարչապետի առաջարկությամբ, հետ է կանչվել Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, միաժամանակ Վիետնամում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Վահրամ Կաժոյանը, ով, սակայն, որքան էլ զարմանալի է, դեռևս իր հավատարմագրերը չի հանձնել Վիետնամի իշխանություններին: 

Այսինքն, ստացվում է, որ վարչապետը մեկնում է մի երկիր, որտեղ ՀՀ-ն փաստացի ներկա պահին չունի ներկայացուցիչ, և անհասկանալի է, թե ինչ է նշանակում նման անիմաստ ու չպլանավորված այցը:

Կարող ենք արձանագրել մի հատկանշական փաստ. Նիկոլ Փաշինյանն առանձնապես աչքի չի ընկնում արտաքին քաղաքականության շոշափելի դրսևորումներով։ Նա հուլիսի 1-ի դրությամբ ընդամենը երեք պաշտոնական այց էր կատարել արտերկիր` Վրաստան, Իրան, Գերմանիա, օրերս պաշտոնական չորրորդ այցը դեպի Վիետնամ ու Սինգապուր էր:

Նախորդ երեք դեպքերում վարչապետը ձեռնունայն է վերադարձել այդ «ուղևորություններից». որևէ կոնկրետ պայմանավորվածության, երկկողմ համագործակցության, առարկայական ծրագրերի մասին խոսք չկա։ Ի դեպ, հավելենք, որ ժամանակին պատգամավոր Փաշինյանը բազմիցս քննադատել է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը և հատկապես Սարգսյանի պաշտոնական այցերը արտասահմանյան երկրներ, որոնք, ըստ Փաշինյանի, «մեր երկրին որևէ գործնական օգուտ չեն բերում»: Ասել է թե, Փաշինյանը Սարգսյանին մեղադրում էր թույլ արտաքին քաղաքականություն վարելու մեջ:

Ըստ ամենայնի, Փաշինյանը հերթական անգամ անտեսեց Սահմանադրությունը կամ ուղղակի չփորձեց պաշտպանել այն, քանի որ նրա որոշ թիմակիցներ ՀՀ գործող Սահմանադրությունը համարում են «բռնաբարված»։ Ֆիքսենք մի կարևոր դետալ, հենց այդ Սահմանադրության նորմերին և տառին համապատասպան էլ նախ կազմակերպվեցին խորհրդարանական ընտրություններ, ապա Փաշինյանը ստանձնեց սուպերվարչապետի պաշտոնը։

Ամփոփելով՝ փաստենք, որ Փաշինյանի այցը ոչ միայն հանպատրաստից էր, այլև անօրակարգ ու անբովանդակ, քանի որ անհասկանալի է, թե ինչ են քննարկել կողմերը, և, ամենակարևորը՝ ինչ է տալու այցը ՀՀ-ին։

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer