Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նման պար­տա­կա­նու­թյուն ստանձ­նե­լու դեպ­քում «եր­րորդ սե­ռի» վե­րա­բե­րյալ պրո­պա­գան­դա է կազ­մա­կերպ­վե­լու պե­տա­կան մա­կար­դա­կով, ինչն ան­թույ­լատ­րե­լի է»

INTERVIEW

Ստամբուլ յան կոնվենցիայի շուրջ խոսակցությունները չեն դադարում: Ինչպես արձանագրում են փորձագետները, կոնվենցիան ունի թաքնված վտանգներ, որոնց մասին քչերն են խոսում: Նշենք, որ կոնվենցիայի նպատակն է հետապնդել և վերացնել կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանեկան բռնությունը, նպաստել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանն ու խթանել կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը և այլն:

Հայաստանը ստորագրել է կոնվենցիան, սակայն այն պետք է վավերացնի նաև Ազգային ժողովը: Ի դեպ, մի շարք երկրներում կոնվենցիան հայտարարվել է հակասահմանադրական:

Ստամբուլ յան կոնվենցիայի վտանգների, հակասահմանադրական ճանաչելու հնարավորության մասին «Փաստը» հարցեր ուղղեց փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար, փաստաբան Մանե Կարապետյանին:

-Ըստ ձեզ՝ ի՞նչ թաքնված վտանգներ, ռիսկեր է պարունակում Ստամբուլ յան կոնվենցիան:

-Թերևս, իմ համոզմամբ, ամենալուրջ վտանգը «կարծրատիպերից զերծ գենդերային դերերի» վերաբերյալ ուսումնական նյութերի ներառումն է կրթական բոլոր մակարդակների ուսումնական ծրագրերում: Այդ պարտականությունը հստակ սահմանված է կոնվենցիայի 14-րդ հոդվածում: Նման պարտականություն ստանձնելու դեպքում «երրորդ սեռի» վերաբերյալ պրոպագանդա է կազմակերպվելու պետական մակարդակով, ինչն անթույլատրելի է:

-Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, իրավաբան Գևորգ Դանիել յանը պնդում են, որ կոնվենցիան հակասահմանադրական է: Որտե՞ղ է կոնվենցիայի և մեր Սահմանադրության հակասությունը, ո՞ր դրույթների մեջ:

-Լիովին կիսում եմ այս մոտեցումը և համակարծիք եմ կոնվենցիայի առանձին իրավական կարգավորումների հակասահմանադրականության վերաբերյալ տեսակետներին: Օրինակ, կոնվենցիայի 3-րդ հոդվածում օգտագործվում է «ընտանիք կամ ընտանեկան միավոր» եզրույթը, այնինչ ընտանեկան միավորը, որը չի հանդիսանում ընտանիք, ընդունելի չէ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համատեքստում, կամ կոնվենցիայի 12-րդ հոդվածում սահմանված «ավանդույթներն արմատախիլ անելու» պարտականությունը չի բխում ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածով սահմանված իրավական կարգավորումից, որի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունք:

Խնդրահարույց է նաև կոնվենցիայում օգտագործվող եզրույթների որոշակիության հարցը, ինչպես, օրինակ՝ «կարծրատիպային դերաբաժանում», «գենդերային ինքնություն», «ընտանեկան միավոր, որը տարբերվում է ընտանիքից» և այլն: Այս մասով, կարծում եմ, առկա է հակասություն «որոշակիություն» սահմանադրաիրավական սկզբունքի հետ՝ ամրագրված ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածում:

Որոշակի հակասություններ, իմ համոզմամբ, առկա են նաև ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի և որոշ այլ հոդվածների համատեքստում:

- Գործող իշխանությունները, կարծես թե, շահագրգռված են կոնվենցիայի վավերացմամբ, այն դեպքում, երբ դրանում կան լրջագույն հակասություններ մեր ազգային արժեհամակարգի հետ: Ինչո՞վ եք սա պայմանավորում:

- Չեմ կարող գործող իշխանությունների անունից որևէ մեկնաբանություն կատարել, սակայն վստահ եմ, որ նաև իշխանական շատ պաշտոնատար անձինք դեմ կլինեն կոնվենցիայի վավերացմանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal