Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հա­մա­կար­գի ինք­նա­պահ­պա­նու­թյան բնազդ, կամ՝ «գաղջ մթնո­լոր­տի» նույ­նա­կա­նա­ցում

POLITICS

 

Ինչի՞ արդյունքում է ձևավորվել այն մթնոլորտը, որն այսօր առկա է երկրում, երբ փաստացի գերակշռում է բացասականը: Ի դեպ՝ այս իրավիճակից վերջերս նեղսրտում են նաև իշխանության ներկայացուցիչները, բնութագրում դա որպես երևույթ, որի հարցում իրենց մեղավորությունը բացարձակապես չկա: Մյուս կողմից՝ կա տպավորություն, որ այս մթնոլորտը տեղափոխվում է նաև Արցախ: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ստեղծված մթնոլորտի պատճառները մի քանի գործոնով է պայմանավորում: Գլխավոր խնդիրն, ըստ նրա, թաքնված է հին համակարգի նույնականացման մեջ:

 

«Ես ձեզ հետ զրույցում նախորդ հարցազրույցի ժամանակ նշել էի, որ այսօր արդեն ձևավորվում է անձնիշխանության համակարգ: Թեպետ անձնիշխանության համակարգն ու նախորդ՝ քրեաօլիգարխիկ համակարգերը բովանդակությամբ տարբեր են՝ մեկը քրեաօլիգարխիայի շահերն էր սպասարկում, մյուսը՝ անձնիշխանության, բայց դրանք էությամբ նույնական են:

 

Սա է հիմնական պատճառը, որ շատ երևույթներ այսօր ուղղակի կրկնվում են: Հիմա ստեղծված մթնոլորտը նույնությամբ կրկնում է նախորդ համակարգում առկա մթնոլորտին: Հիշենք, որ երրորդ նախագահը մեղադրում էր լրատվամիջոցներին երկրում գաղջ մթնոլորտ ստեղծելու համար: 

 

Այսօր առկա իրավիճակը, վերոնշյալում նկարագրվածը հենց այդ գաղջ մթնոլորտի տրամաբանության մեջ են: Միգուցե այն այլ անվանումներ է ստացել հիմա, բայց էությունը նույնն է:

 

Սա ցույց է տալիս, որ այդ երկու համակարգերն իրար հոգեհարազատ են՝ բոլոր բացասական երևույթները տեղափոխվել են նաև այսօր ձևավորվող անձնիշխանության համակարգ: 

 

Այն ժամանակ էլ էր նման մթնոլորտ ստեղծվում իշխանությունների կողմից, որովհետև երկրի զարգացման օրակարգ չկար: Եթե ուշադիր լինենք ու դիտարկենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների պահվածքը, կտեսնենք, որ նրանցից շատ-շատերը այս մթնոլորտի համար հիմնականում մեղադրում են լրագրողներին, նաև փորձագետներին, ընդդիմությանը, դասեր տալիս նրանց:

 

Հիմա այսօրվա իշխանությունը ընդդիմությանը տալիս է այն դասերը, որոնք նախկին իշխանություններն էին իրենց տալիս, երբ իրենք այն ժամանակ ընդդիմություն էին»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ հիմա իշխանության էությունը չի փոխվել, որովհետև համակարգի խաղի կանոններն են այդպիսին:

 

«Քանի որ անձնիշխանության համակարգ է ձևավորվում, և իրենք չեն պայքարում դրա դեմ, բնականաբար, իրենք մեղադրում են և՛ լրագրողներին, և՛ քաղաքացիներին, որոնք «չեն հասկանում հեղափոխության վեհ գաղափարները» ու սոցիալական ինչ-որ հարցերի մասին են բարձրաձայնում: Մեղադրում են բոլորին՝ անվանելով հակահեղափոխականներ: Հիմա մի քիչ տերմինաբանությունն է փոխվում, բայց էությունը նույնն է: Չի բացառվում, որ գա մի պահ, երբ այսօրվա առաջին դեմքը նույնպես լրագրողներին մեղադրի այն մթնոլորտի ստեղծման մեջ, որն առկա է: 

 

Մեծ հաշվով, երևույթները նախորդ համակարգից «copy paste» են եղել այսօրվա համակարգում: Իսկ պատճառն այն է, որ ինչպես նախկին համակարգը չէր տալիս հասարակության զարգացման առաջընթացի հեռանկարը, այնպես էլ այս համակարգը չի տալիս: Հասկանալի չէ, թե ո՞ւր է գնում Հայաստանը նաև հիմա: Համակարգային տեսանկյունից ոչինչ չի փոխվել, դրա համար շատ երևույթներ նույնական են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս մթնոլորտը տանելու է այնտեղ, ինչին տարավ նախորդ համակարգը:

 

«Վերջերս Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցհարցումներ էր անցկացրել: Հարց էին տվել, թե որքանո՞վ են քաղաքացիները ազդում իշխանության կողմից իրականացվող կուրսի վրա: Անցած տարի դրական պատասխանների արդյունքը 76 տոկոս էր, այս տարի՝ 53:

 

Այսինքն, հասարակությունը սկսում է հասկանալ, որ ինքը չի կարողանում ազդել իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության վրա: Այս ցուցանիշը նշանակում է, որ առկա դիսկուրսը և հասարակության սպասումները սկսում են իրարից տարանջատվել. քաղաքական և հասարակական երկու սուբյեկտների միջև հետզհետե տարանջատում է առաջանում: Սկսում է առաջանալ ջրբաժան:

 

Դրա համար դիսկուրսն ինքնանպատակ է: Ինչպես նախկինում, այսօր ևս քննարկվում են հարցեր, որոնք առնչություն չունեն հասարակության նպատակների հետ: Սա, ի վերջո, նպաստում է արտագաղթին: Մենք հիմա այդ երևույթի սկզբնական շրջանում ենք: Հասարակությունը այսօր ևս զգում է այն գաղջ մթնոլորտը, որի ստեղծման գործում, բնականաբար, մեծ դեր ունի նաև իշխող քաղաքական ուժը: Իսկ երբ տեսնում է, որ քննարկման թեման իրեն չի վերաբերում, իր հարցերը չեն լուծվում, սկսում է օգտվել այն մեթոդից, ինչից օգտվել է 30 տարիների ընթացքում՝ արտագաղթում է»,-նշեց քաղտեխնոլոգը՝ ընդգծելով, որ հասարակությունը չի կարողանում գտնել մի մեխանիզմ, որն իր համար ցանկալի դիսկուրս կապահովի:

 

«Հասարակությանը ամբողջովին այլ հարցեր են հետաքրքրում, որոնք այսօրվա քաղաքական օրակարգում ընդհանրապես գոյություն չունեն, ինչը հասարակական ու քաղաքական երկու սուբյեկտի միջև անդունդ է առաջացնում»,-ասաց Ա. Բադալյանը:

 

Իսկ թե ո՞րն է նման մթնոլորտի հետևանքը, ինչո՞ւ մեղավորության չափաբաժինները չեն ընդունվում, քաղտեխնոլոգը ընդգծում է.

 

«Ինչպես ՀՀԿ-ն չէր ընդունում, որ կեղծում է ընտրությունները, ինչպես երրորդ նախագահը չէր ընդունում, որ գաղջ մթնոլորտն իր քաղաքականության արդյունքում է ստեղծվել, այսօրվա անձնիշխան համակարգի ղեկավարները, նոր իշխանության ներկայացուցիչները ևս չեն ընդունի, որ առկա բացասական մթնոլորտը նաև իրենց աշխատանքի հետևանքն է: Այսօրվա իշխանության ներկայացուցիչները նույնպես չեն կարող ընդունել, որ իրենք ևս մեղավոր են այդ գործընթացի համար, բացի մի քանի հոգուց: Եթե ընդունեն, որ իրենք են մեղավորը, կարող է գլխավոր անձնիշխանի մոտ իրենց նկատմամբ վերաբերմունք փոխվի, ինչի արդյունքում կարող են զրկվել իրենց կարգավիճակից: Դրա համար ավելի նպատակահարմար է կա՛մ լռել, կա՛մ մեղադրել հակահեղափոխականներին, լրատվամիջոցներին, բոլորին, բացի իրենցից: 

 

Համակարգի ինքնապահպանության բնազդն է դա: Երբ մարդը մտնում է այդ համակարգի մեջ, չի ցանկանում կորցնել իր կարգավիճակը: Սա է խնդիրը: Ով ընդունեց՝ համակարգից դուրս է գալու, ինչը ոչ ոք չի ցանկանա, որովհետև իշխանությունը քաղցր բան է»: 

 

Անդրադառնալով այն խնդրին, որ վերոնշյալ մթնոլորտը, կարծես, փորձ է արվում տեղափոխել նաև Արցախ, Արմեն Բադալ յանը նշեց, որ դա բնական է և զարմանալի երևույթ չէ:

 

«Այդպես էլ պետք է լիներ: Արցախը Հայաստանի մի մասն է, և, բնականաբար, երբ մի համակարգ ձևավորվում է Հայաստանում, չի կարող չտարածվել նաև Արցախում: Դժվարությամբ կամ հեշտությամբ՝ այն տարածվում է նաև այնտեղ: Քանի որ Հայաստանում անձնիշխանության համակարգ է ձևավորվում, բնականաբար, այդ համակարգին բնորոշ երևույթները նույնպես պետք է տեղափոխվեն Արցախ: Այդ համակարգի տարածումը՝ իր բոլոր դրսևորումներով, չի կարող կիսատ մնալ ու չտարածվել:

 

Պետք է տարածվի նաև բոլոր գյուղերում, բուհական հաստատություններում, համալսարանի ռեկտորը պետք է փոխվի ու գա վարչապետին լոյալ մի անձնավորություն: Համակարգի էությունն է այդպիսին, իսկ խաղի կանոնը կարող է փոխվել միայն համակարգը վերացնելու դեպքում, բայց վարչապետը բնավ այս համակարգը վերացնելու միտք չունի: Նրան բավականին դուր է գալիս անձնիշխանությունը, որի մեջ են նաև բոլոր գործոնները, այդ թվում՝ այն մթնոլորտը, որն այսօր է առկա»,-եզրափակեց Ա. Բադալյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal