Ի՞նչ ավտոմեքենա է ձեռք բերել վարչապետի օգնականը և ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել
SOCIETYՎարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Հ. Թաշչյանը 2018թ. հարկային տարում 21 500 ԱՄՆ դոլար արժողության «TOYOTA RAV 4 2.4» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել:
Հայտարարատու պաշտոնատար անձի՝ հարկային տարվա վերջում առկա փոխառության չափը կազմել է 40 000 ԱՄՆ դոլար և 11 800 ԱՄՆ դոլար: Հրաչյա Թաշչյանի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 60 000 ԱՄՆ դոլար: Նշված տարվա սկզբում նա ՀՀ դրամով դրամական միջոց չի ունեցել: 2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է 1 500 000 ՀՀ դրամ, իսկ 60 000 ԱՄՆ դոլարն առկա չի եղել:
2018թ. ՀՀ դրամով ստացած եկամուտների հանրագումարը կազմել է 3 362 720 դրամ: Նշվածից 900 000 ՀՀ դրամը և 2 462 000 գոյացել են աշխատավարձից: Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը բաժիններում էլ նշված է 720 ՀՀ դրամ և 280 ԱՄՆ դոլար եկամտի մասին: Բացի նշվածից, Հ. Թաշչյանը ստացել է նաև 23 000 ԱՄՆ դոլար եկամուտ, որը ևս գոյացել է աշխատավարձից:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ