Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ասեք, թե ով է ձեր կինը կամ ամուսինը հորոսկոպով, և ես կասեմ, թե ինչպիսին կլինի ձեր կյանքը նրա հետ…

LIFE

Past.am

ԽՈՅ:  Կինը. հեշտությամբ են սիրահարվում, սակայն նույնքան հեշտությամբ էլ սառում են: Դրա հետ մեկտեղ, եթե իսկապես սիրում են, ապա դա ողջ կյանքի համար է: Փառասեր են, ամուսիններին հաջողության են մղում: Նրանց հետ շփման ժամանակ նրբանկատություն է պետք, հակված են վիրավորվել կոպտությունից ու անուշադիր վերաբերմունքից:

Ամուսինը. իմաստնություն են ձեռք բերում միայն հասուն տարիքում՝ 30-ից հետո: Գրավիչ են ու շփվող, իրենց կանանց բարձրացնում են պատվանդանին, հազվադեպ են նրանց քննադատում: Երբեմն նրանց պակասում է խստությունը: Նրանք նաև հետևողական չեն ու իմպուլսիվ են գործողություններում ու խոսքերում:

ՑՈՒԼ:Կինը. նրանք թեթև բնավորություն ունեն, դրա հետ մեկտեղ շատ գործնական են: Լավ տնտեսուհիներ են, տանը հարմարավետություն են ստեղծում, հոգ են տանում ամուսինների մասին, սակայն դրա համար նյութական ու բարոյական փոխհատուցում են պահանջում: Նրանցից ամուսնալուծվել կամ նրանց հետ վիճելը շատ դժվար է, եթե իրենք դա չեն ուզում: Ամուսնական կարգավիճակը այս կանանց համար շատ կարևոր է:

 

Ամուսինը. նրանց համար սիրո մեջ հաջողություններից առավել կարևոր է ամուսնությունը: Լավ ամուսիններ են՝ հուսալի, հավատարիմ, իսկական տանտերեր են իրենց տանը: Դրա հետ մեկտեղ քչախոս են ու կասկածամիտ: Երբեմն կարող են ձանձրալի լինել, փոխարենը հիմնավոր են ամեն ինչում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ: Կինը. նրանք կանացի են, հնարամիտ, առաջին տեղում դնում են գեղեցկությունն ու սերը, նոր միայն՝ տունը: Լավ մայրեր են, երեխաների համար կարող են մարել սեփական հույզերը: Պահանջկոտ են ամուսնության նյութական կողմի հանդեպ: Կարող են թեթևամիտ տպավորություն թողնել, սակայն դա այնքան էլ այդպես չէ: Հեշտությամբ ու հաճույքով են հյուրեր ընդունում, լավ տնտեսուհիներ են:

Ամուսինը. նրանց կարգախոսն է՝ սերը խաղ է: Զարգացած մտավոր ունակություններ ունեն, տպավորվող են: Սիրում են սիրախաղը, սակայն ֆիզիկական դավաճանությունը նրանց համար ոչինչ չարժե, հոգեպես շատ կապված են իրենց կանանց: Տանել չեն կարողանում վեճերը, հսկողությունն ու ազատության ցանկացած սահմանափակում:

ԽԵՑԳԵՏԻՆ: Կինը. նրանք իդեալական, հավատարիմ կանայք ու մայրեր են: Հաճախ երեխաներին ամուսիններից շատ են սիրում: Հիանալի տանտիրուհիներ են, կրքոտ սիրուհիներ, սակայն շատ խանդոտ են, սեփականատիրական զգացումներ ունեն: Հիանալի են պատրաստում, նրանց տունը միշտ հարմրավետությամբ ու համեղ ուտելիքների բույրով լի է: Գրավիչ ու խելացի զրուցակիցներ են հյուրերի համար, խնայող տանտիրուհիներ են:

Ամուսինը. նրանց համար կյանքն իմաստ չունի առանց սիրո, ամբողջովին տրվում են կրքերին ու զգացմունքներին: Փոփոխական տրամադրությունը հաճախ փոխանցվում է երեխաներին ու կնոջը: Հաճախ ընտանիքին նվիրված, օրինակելի ամուսիններ են: Սիրելի կանայք նրանց համար մշտապես ներշնչանք են հանդիսանում ու մղում են ակտիվ աշխատանքի: Նվիրված են, սակայն կարող են շատ խնայող լինել:

ԱՌՅՈՒԾ: Կինը. այս կանայք շատ գրավիչ են ու կրքոտ: Լավ տանտիրուհիներ ու խոհարարուհիներ են, պատասխանատվության մեծ զգացում ունեն, սակայն իրենց անձի հանդեպ մշտապես մեծ ուշադրություն են պահանջում: Պահանջկոտ են կյանքի նյութական կողմի հանդեպ: Եթե ամուսնու հետ հարաբերությունները չեն ստացվում, կարող են ամբողջովին նվիրվել երեխաներին: Նրանք իրենց հիանալի են դրսևորում հավաքույթներին, լավ դաստիարակներ են ոչ միայն երեխաների, այլև իրենց ամուսինների համար:

Ամուսինը. նրանք ռոմանտիկ են, սակայն կնոջից իրենց անձի հանդեպ պաշտամունք են ակնկալում: Առատաձեռն են, սիրում են նվերներ անել: Կարող են տունը փոխարինել հասարակական կյանքով. նստակյաց կյանքը նրանց հատուկ չէ: Մեծահոգի են, սակայն նաև շատ խանդոտ են, հաճախ սենտիմենտալ են: Միշտ պաշտում են իրենց երեխաներին, նույնիսկ եթե կանանց հետ հարաբերությունները ներդաշնակ չեն լինում:

ԿՈՒՅՍ: Կինը. նրանց վերլուծական միտքը գերակշռում է հույզերի վրա: Չափից դուրս տարված են սեփական առողջությամբ ու տան մաքրությամբ: Շատ ուշադիր են ամուսինների, երեխաների հանդեպ, հոգատար ու խնայող տանտիրուհիներ են: Ռացիոնալ են ամեն ինչում: Ամուսնու մեջ հաճախ կարող է տպավորություն ստեղծվել, որ կինը սառն է իր հանդեպ, սակայն դա այդպես չէ, ուղղակի Կույսերին հատուկ է որոշակի ցինիզմը:

Ամուսինը. երկակի ու հակասական անձնավորություններ են. սառնությունը համադրվում է սենտիմենտալության հետ: Շատ են վախենում քննադատությունից: Լավատես են, հաճախ աստվածացնում են կնոջը: Եթե գտնում են մեկին, ով լիովին հասկանում է նրանց էությունը, անմնացորդ նվիրվում են ընտանիքին: Շատ են սիրում երեխաներին, միշտ զբաղվում են նրանցով:

ԿՇԵՌՔ: Կինը. նրանք սենտիմենտալ են, կանացի, սիրում են, երբ իրենց մեծարում են: Հակառակ դեպքում կարող են դեպրեսիայի մեջ ընկնել: Խանդոտ են, հաճախ առաջին տեղում կարող են դնել տան հարմարավետությունը, հետո՝ նոր միայն սերը: Միշտ երազում են հարուստ ամուսնու մասին, չեն ամուսնանա այդ իմաստով անհեռանկար մարդու հետ:

Տղամարդը. նրանք երևի թե ամենից հավատարիմ ամուսիններն են: Երջանիկ են, երբ գնահատում են իրենց զգացմունքները, սակայն դրա հետ մեկտեղ մեծ պահանջներ են ներկայացնում ընտանեկան կյանքին: Ժամանակ առ ժամանակ նրանց պետք է ուշադրությամբ շրջապատել: Չափից դուրս փառասեր են:

ԿԱՐԻՃ: Կինը. այս կանայք ակտիվ են, նրանց հակացուցված է կյանքի միօրինակ ռիթմն ու հոսանքով գնալը: Կրքոտ են, զգայուն, չեն ներում դավաճանությունը: Երեխաներին դիտում են որպես սիրո շարունակություն: Շատ նվիրված են երեխաներին ու ամուսիններին. միայն մի պայմանով, որ նրանք չդավաճանեն: Կարող են հետևել տան մաքրությանը, սակայն այնքան էլ չեն սիրում պատրաստել:

Ամուսինը. այս տղամարդիկ իշխող են, սիրուն անմնացորդ են տրվում: Անհաջող ամուսնության դեպքում կարող են դաժան լինել: Սեփականատիրական զգացում ունեն, խանդոտ են: Սակայն կարող են կյանքի բոլոր հաճույքները փոխարինել ընտանեկան կյանքով, հանուն կնոջ ու երեխաների՝ պատրաստ են ինքնազոհաբերման: Շատ կապված են երեխաների հետ, որպես կանոն կարողանում են նյութապես ապահովել ընտանիքը:

Շարունակությունը՝ այստեղ

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank