Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ծրագրի ֆինանսավորումը դադարեցված չէ, բայց ծրագիրը կասեցված է

INTERVIEW

2012 թվականի հուլիսի 1-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվում էր Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ)։ Ծրագիրը գործում էր չորս հիմնական ուղղություններով՝ երիտասարդ գիտնականներին գիտական գործուղումների, գիտաժողովների, գիտական դպրոցների, սեմինարների կազմակերպման համար տրամադրվող ֆինանսական աջակցություն, գիտական դրամաշնորհների տրամադրում և մրցանակաբաշխության անցկացում ու ֆինանսավորում։ Օրերս ծրագրի ղեկավար մարմինը հանդես եկավ հայտարարությամբ. «Հարգելի երիտասարդ գիտնականներ, այժմ, կապված որոշ բարդությունների հետ, ԵԳԱԾ-ն որևէ ծրագրի համար գումար չի տրամադրում: Ցավում ենք...»:

Սոցիալական ցանցերում շատերն էին նշում, որ ափսոսում են ծրագրի կասեցման համար, քանի որ այն մի քանի տարվա ընթացքում կարողացել է աջակցության ձեռք մեկնել բազմաթիվ երիտասարդ գիտնականների: Երիտասարդ գիտնականները փաստում են՝ աջակցության այս ծրագիրը մեծապես օգնել է իրենց տարբեր նախագծերի իրականացման համար, և ցավալի է, որ այժմ այն փաստացի անգործության է մատնված: ԵԳԱԾ-ի ղեկավար մարմնի անդամ Հայկ Զաքարյանը «Փաստի» հետ զրույցում արձանագրում է՝ թյուրիմացություններից խուսափելու համար նախ պետք է հասկանալ, որ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսավորումը դադարեցված չէ: «ԵԳԱԾ-ի գործունեության մեխանիզմը հետևյալն է. բյուջեի տողով երիտասարդ գիտնականների ծրագրերի համար ամեն տարի հատկացվում է 100 միլիոն դրամ:

Նախկինում այդ գումարը գիտության կոմիտեի կողմից նվիրաբերվում էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (ՀԵՀ), որն էլ, որպես այդպիսին, հանդիսանում էր խողովակ պետության և մեր ծրագրի միջև: Հիմնադրամն այդ գումարից ոչինչ չէր ծախսում: ԵԳԱԾ ղեկավար մարմինը կազմակերպում էր մրցույթը, հայտարարում հաղթողին, իսկ նրանք էլ իրենց հերթին պայմանագիր էին կնքում ՀԵՀ-ի հետ և ստանում այդ գումարները: ՀԵՀ-ը դրա համար որևէ հավել յալ գումար չի վերցրել, և այդ 100 միլիոն դրամն ուղղվել է բացառապես երիտասարդ գիտնականների տարբեր ծրագրերի ֆինանսավորմանը: 

Այս պահին, որպես այդպիսին, ծրագրի ֆինանսավորումը չի կրճատվել: Այստեղ խնդիրն այլ է՝ չկա իրավաբանական հենք, իրավաբանական փաստաթուղթ, թե ինչի հիման վրա է գիտության պետական կոմիտեն գումարը փոխանցում ՀԵՀ-ին: Իրավական հենքը կարող է լինել մրցույթի կազմակերպումը, կարող է լինել կառավարության նոր ծրագիրը:

Հազար ու մի եղանակ ու տարբերակ կա: Սա անհրաժեշտ է, որ բոլոր գործողությունները լինեն օրենքի շրջանակներում: Հեղափոխությունից հետո այս բոլոր գործողությունների հարցն ավելի խիստ դրվեց», - ասում է Զաքարյանը: Նա ընդգծում է՝ գիտնականների աջակցության ծրագրի հետ կապված որևէ խախտում չի գրանցվել: «Ամեն ինչ բաց է, բոլորը կարող են ծանոթանալ ծրագրի արդյունքներին: Բողոքներ չեն եղել ո՛չ կառավարության, ո՛չ էլ ծրագրի շահառուների կողմից: 

Թե՛ նախարարությունում, թե՛ գիտության կոմիտեում, թե՛ ՀԵՀ-ում կայացած հանդիպումներից պարզ է դառնում, որ ծրագրի հետ կապված իրենք էլ որևէ դժգոհություն չունեն: Նշում են՝ ծրագիրը լավն է», - տեղեկացնում է մեր զրուցակիցը:

Զաքարյանն ասում է, որ երբ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀԵՀ-ում առկա իրավական խնդիրների հետևանքով այն չէր գործում, ԵԳԱԾ-ն նույնպես դադարեցրել էր իր գործունեությունը, քանի որ չկար ֆինանսական խողովակ: «Մի պահ ՀԵՀ-ը գործեց, մենք հասցրեցինք որոշ գործարքներ իրականացնել, հիմա ծրագիրը կրկին սառեցվել է:

Այժմ ՀԵՀ-ը վերաբացվել է, նոր տնօրեն ունի և, ըստ կարգի, իրենից էլ են պահանջում, որ մեր ծրագիրն ունենա իրավական հենք: ԵԳԱԾ ղեկավար մարմինը հանդես է եկել առաջարկություններով, թե ինչպես պետք է խնդիրները լուծվեն: Առաջարկներն ուղարկվել են նախարարությանը և մյուս գերատեսչություններին: Հիմա մնում է, որ իրենք գործեն և հարցերին լուծում տան: Տարբերակները դրված են սեղանին», ասում է երիտասարդ գիտնականը:

Զաքարյանի տեղեկացմամբ՝ ԵԳԱԾ-ն մոտ 8 ամիս չի գործել, և այս ընթացքում ահագին գումար է կուտակվել, որն անհրաժեշտ է ծախսել: «Երիտասարդ գիտնականների դժգոհություններն էլ թերևս տեղին են: Նրանք անհամբեր են, սպասում են ֆինանսավորման: Գիտական ամենահայտնի կոնֆերանսները հիմնականում կազմակերպվում են ամռանը, սակայն հիմա ստացվում է, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չենք կարողանում մասնակցել դրանց: Ամեն տարի ծրագիրը մոտ 200 շահառու է ունենում», - ասում է Զաքարյանը:

Նա նշում է, որ այս ընթացքում իրենք մի քանի առումով ժամանակ են կորցրել. «Տեղի են ունենում կոնֆերանսները, գիտնականները չեն մասնակցում դրանց:

Բացի դա, ամիսներ առաջ հայտարարել էինք գիտական սարքերի մրցույթներ, բայց հաղթողներին չենք կարողանում հայտարարել, որովհետև այդ դեպքում 15 օրվա ընթացքում նրանց հետ պետք է պայմանագիր կնքենք, ինչը չենք կարող անել, որովհետև պայմանագիր կնքելու դեպքում պետք է գումար փոխանցենք նրանց: Սարքերը գնելն իր հերթին բավականին երկարատև գործընթաց է՝ հաշվի առնելով «Գնումների մասին» օրենքը և այլ հարցեր: Հիմա մարդիկ էլ պետք է գնեն այդ սարքերը, բայց չեն կարողանում, ուստի իրենց հետազոտություններն էլ են անորոշ ժամանակով կանգ առնում: Սա միայն մեկ ծրագիրն է:

Դեռ կա հոդվածների խրախուսման ծրագիր, ցանկանում ենք երիտասարդ կադրերի վերապատրաստման ծրագիր անել, բայց ամեն ինչ դեռ սառեցված է: Ստացվում է՝ ծրագիրը կա, սակայն չի աշխատում: Սա անպայման իր հետքը կթողնի երիտասարդ գիտնականների կարիերայի և գործունեության վրա», - եզրափակում է ծրագրի ղեկավար կազմի անդամը: Վերը նշված հարցերի հետ կապված «Փաստը» դիմեց նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որտեղ մեզ առաջարկեցին կապ հաստատել գիտության կոմիտեի հետ, որտեղից էլ մեզ տեղեկացրեցին, որ պատասխանատու պաշտոնյան մեր հարցերին կպատասխանի երկուշաբթի օրը: «Փաստը» պատրաստ է հրապարակել նաև կոմիտեի տեսակետն այս հարցի առնչությամբ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal