Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Այլևս կարող ենք խոսել համակարգային կոռուպցիայի մասին․ Արթուր Գրիգորյան

BLOG

Past.am

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն անդրադարձել է սիգի վաճառքի, Սևանում ստուգումների վերաբերյալ իր հայտարարությունների վերաբերյալ բնապահպանության նախարարի տված պարզաբանումներին: Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչպես հասկացանք, միակ պաշտոնյան, որ Սևանի հարցով որևէ պարզաբանում տվեց, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն էր (հիմա նախարարության անվանումը փոխել են, չգիտեմ ինչ են դրել): Ոչ նախարարը և ոչ էլ որևէ այլ պաշտոնյա՝ այդ թվում պատգամավոր, այդպես էլ բովանդակային արձագանք չտվեցին Սևանի հարցով հենց այս պահին ընթացող բացահայտ կոռուպցիոն պրոցեսների և դրանց դեմ պայքարելու պատրաստակամության մասին: Սա նշանակում է, որ այլևս կարող ենք խոսել համակարգային կոռուպցիայի մասին: Այն փաստերը, որոնք կներկայացնեմ, այս կոռուպցիոն թնջուկի բացահայտումը դարձնում է «մեկ ուչաստկովիի գործ»: Հիմա՝ հերթով:

Այսպես, սիգի պահածոներին անդրադառնալով նշվեց, որ եթե կան այդպիսի տվյալներ, ապա թող հաղորդում ներկայացվի ոստիկանությանը: Հիշեցնեմ, որ դեռևս հունվարին այդ փաստերը ներկայացրել եմ անձամբ ոստիկանապետ Օսիպյանին՝ իր տեղակալի, բնապահպանության նախարարի ու այլ պաշտոնյաների ներկայությամբ:

Փաստենք, որ նախարարությունն իր պատասխանատվության տիրույթում գտնվող այս հարցը կարգավորելու շուրջ որևէ քայլ չի ձեռնարկել: Նախարարը ասուլիսի ընթացքում նաև նշեց, որ սիգի որսն արգելված է, բայց վաճառքը՝ ոչ, ուստի պետք է այս հարցը կարգավորել:

Ստացվում է՝ մեքենա գողանալն արգելված է, բայց արդեն գողացված մեքենան կարող ես վաճառել: Իսկ գիտե՞ք ինչու է այս թեզն առաջ մղվում՝ կարծում եք օրենսդրական բարեփոխումներ անելու համա՞ր: Պարզապես պետք է ինչ-որ կերպ հիմնավորեն, որ պահածոյացված ձուկը գնվել է ոչ թե տեղում՝ ազգային պարկի պատասխանատուներից, որոնք այդ նույն նախարարության կառուցվածքային ստորաբաժանումն են, այլ մայթին ձուկ վաճառող Վարդուշ տատիկից:

Դե, քանի որ ըստ նախարարի մեկնաբանության խորքային ենթատեքստի՝ արդեն գողացված սիգի վաճառքն անօրինական չէ, ուստի ոչ մի կոռուպցիա էլ չկա: Ստացվում է, որ պահածո արտադրողները օրինական կերպով ձուկը ձեռք են բերում միանգամայն օրինական վաճառողներից (չէ՞ որ միայն բռնելն է անօրինական, վաճառքն ու գնումն օրինական են): Հետաքրքիր է, իսկ Վարդուշ տատի՞կը որտեղից է այդքան ձուկը ձեռք բերել, միգուցե արտակարգ աշխատող ներքին ցանցային համակարգի՞ց, որ հաստատված երթուղիներով ամեն օր հասցնում են իրենց «տոչկաներին»: Մնաց մեկ բան էլ հասկանանք, ու վերջ՝ ովքե՞ր են սիգի պահածո արտադրող ընկերությունների հիմնադիրներն ու տնօրենները: Տեսնես բնապահպանության նախարարության կամ ոստիկանության համակարգի հետ առնչություն ունե՞ն:

Այս ոլորտում համակարգային կոռուպցիայի առկայությունը հավաստելու համար մի բան էլ հիշենք՝ բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի հարցազրույցը՝ իր հրաժարականից անմիջապես հետո, որտեղ նա ուղղակիորեն նշեց հետևյալը. ինքը պարզել է, որ մաքսային սահմանով դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների ցանկում միայն մեկ աղյուսակում առկա էր 100,000 տուփ սիգի պահածո: Միայն մեկ աղյուսակում... Այսինքն, մայթերին վաճառվող ձկան քանակը բավարարում է հարյուր հազարավոր տուփերով պահածոներ արտադրելու, հետո նաև «օրինական» ճանապարհով սահմանն անցկացնելու համար:

Ավելին, փոխնախարարը նշեց նաև, որ թառափ ձկնատեսակի մասով միջազգային առևտրի համար թույլտվություն պետք է տա բնապահպանութայն նախարարությունը: Ինչպես ես հասկացա ասուլիսից, սիգը թառափ ձկան տեսակ է: Այսինքն, առանց նախարարության թույլտվության այն չէր կարող առևտրային նպատակով մաքսային սահմանով անցնել: (Ուղղում մտցնեմ՝ ինձ ասացին, որ սիգը թառափի տեսակ չէ, ուղղակի թառափի պահածոյի ապրանքացուցակի հետ նախարարություն է ներկայացվում նաև սիգի խմբաքանակը, որին նախարարությունում ուշադրություն չեն դարձնում)։

Հիմա ես չեմ խոսի Սևանի մաքրմանն առնչվող քայլերի արդյունավետության մասին: Նշեմ միայն, որ եթե ուզում ես խնդիրը լուծել, ապա պետք է վերացնես պատճառը: Իսկ պատճառն այս դեպքում ափամերձ անօրինական կառույցների առկայությունն է, դա է պատճառը, որ խոչընդոտվել է ջրի մակարդակի բարձրացումն ու մեծապես նպաստել ճահճացման գործընթացներին: Ու եթե դու իսկապես պատրաստվում ես ջրի մակարդակը բարձրացնել, ապա նախ պետք է ապամոնտաժես այդ կառույցները, քանի որ դրանք միևնույն է մնալու են ջրի տակ: Ինչպես տեսանք, այդպիսի մտադրություն նախարարությունը չունի: Ոչ էլ ձկան որսն արգելելու՝ ասել է թե՝ ստվերային բիզնեսին կպչելու որևէ միտք հնչեցվեց: Փոխարենը՝ տարիներ հետո արդյունք ակնկալող, առաջիկայում ոչ տեսանելի գործողությունների շարք:

Վերջում մի պարզունակ հնարքի մասին էլ խոսեմ ու վերջ: Խնդրում եմ կարդացեք կցված փաստաթուղթը (միայն առաջին էջն եմ կցել, քանի որ երկրորդի վրա կա քննիչի ստորագրություն): Խոսքը 2012 թվականի «ստուգման» մասին է, որը նախարարը ներկայացրեց՝ իբրև ապացուցելով, որ Սևանում եղել է տեսչական ստուգում  :) 

Ես չեմ սիրում անվանական խոսել անձերի մասին, բայց քանի որ նախարարն իր առարկությունն ուղղակիորեն ինձ է հասցեագրել, պատասխանեմ. ես տառացիորեն գրել էի, որ Սևանում երբևէ չի իրականացվել ՀԱՄԱԼԻՐ տեսչական ստուգում և ներկայացրեցի հարցերի շրջանակ, որոնք պետք է ուսումնասիրվեին համալիր ստուգման արդյունում:

Դրանք այն առանցքային հարցերն են, որ բացահատելու են լճի կառավարման ընթացքում հիմա էլ նույն կերպ շարունակվող կոռուպցիոն մեխանիզմները: Ի պատասխան նախարարն ասաց, որ 2012 և 2018 թվականներին ստուգումներ եղել են, բայց շրջանցեց այն հարցը, թե ինչի՞ մասին են եղել այդ ստուգումները և ես դրանցից տեղյակ եմ:

Անշուշտ, այդ ստուգումների հիմք հանդիսացող փաստաթղթերին ես ծանոթ եմ, դրա համար էլ նորից եմ պնդում, որ Սևանում երբեք առարկայական, ամբողջական, ասել է թե՝ համալիր տեսչական ստուգում չի իրականացվել: Երկու ստուգումներն էլ եղել են մեկ-երկու կոնկրետ հարցերի վերաբերյալ՝ քրեական գործերով՝ քննիչի որոշմամբ (քննիչի որոշումը կարդացեք, կտեսնեք):

Քրեական գործերով արվող ստուգումը ստուգման մի տեսակ է, որը հավասարազոր է քրեական գործով փորձագիտական եզրակացություն տալուն (տվյալ դեպքում՝ հատված ծառերի արժեքի գնահատում և մեկ տեղամասում մաքրման աշխատանքների կատարում): Տեսուչն իրավունք չունի քննիչի առաջադրած հարցերից դուրս որևէ այլ բան ստուգելու՝ օրենքն է այդօիսին: Սա բովանդակային ստուգում չէ, այլ մասնագիտական/փորձագիտական կարծիքի տրամադրում, որը պարզապես սա արվում է ստուգման իրավական ֆորմատով: Նախարարի նշած երկու "ստուգումներն" էլ այս մեխանիզմով են արվել:

Ինչևէ, սույնով փաստենք բնապահպանության ոլորտում համակարգային կոռուպցիայի առկայությունն ու նոր Հայաստանի կառավարությանը խնդրենք մի ուչաստկովու ճար անել, որ արդեն բացահյատված այս գործը ուսումնասիրի: Դառնանք՝ շարունակենք զարմանալ, թե ինչպե՞ս են մարդիկ կարողանում այդքան երկար խոսել ու ոչինչ չասել, այդքան խոսելել խնդրի շուրջ, բայց ոչ խնդրի մասին, առաջարկել լուծումներ, որոնք չեն ենթադրում հենց հիմա գործող կոռուպցիոն մեխանիզմների դեմ գործողություններ:

Մեկ ուրիշ առիթով կպատմեմ խեցգետինների արկածների մասին՝ նույնպես՝ թղթով, թանաքով :) Էլ չասեմ Արարատյան արտեզյան ավազանի՝ ՆԵՐԿԱՅԻՍ «օրինական» շահագործման, անտառների ՆԵՐԿԱՅԻՍ ՛օրինական" հատումների ու այլ շատ օրինական բաների մասին: Կոռուպցիա չկա, սաղ օրինականա: Դա կոչվում է՝ համակարգային կոռուպցիա, հարգելի պատգամավորներ, հեղափոխականներ, բարձրակարգ մասնագետներ և բոլորը, բոլորը»:

 Կից ներկայացնում ենք Գրիգորյանի հրապարակած փաստաթուղթը»։

 

 

 

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded