Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քա­ղա­քա­կան ուժը դա­տա­կան գոր­ծու­նե­ու­թյա­նը մի­ջամ­տե­լու գայ­թակ­ղու­թյուն ունի

INTERVIEW

Երեկ «Իրավական ուղի» հ/կ-ն տեղեկացրեց Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին, որտեղ կան ուշագրավ կետեր՝ կապված ՍԴ-ի շուրջ ստեղծվածի, ինչպես նաև վեթթինգի վերաբերյալ: Որո՞նք են հանձնաժողովի ազդակները, ի՞նչ հետևանք կարող է լինել: Խոսելով այս և մի շարք այլ հարցերի շուրջ՝ «Իրավական ուղի» հ/կ-ի համահիմնադիր, Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը «Փաստի» հետ զրույցում նախ խոսեց այն դերի մասին, որն ունի հանձնաժողովը:

«Վենետիկի հանձնաժողովը ԵԽ շրջանակներում է գործում: Հանձնաժողովն այն հեղինակավոր, փորձագիտական կառույցն է, որը մասնագիտական լուծում պահանջող հարցադրումներում ճիշտ ուղղու վրա է դնում պետություններին՝ նպաստելով իրավական ռեֆորմներին: Բնականաբար, միջազգային կառույցներում քաջատեղյակ են, որ երբ քաղաքականության և իշխանության համար պայքար կա, ինստիտուտները կարող են աղավաղվել ու խեղաթյուրվել՝ հանուն քաղաքական խնդիրների»,-ասաց նա:

Հանձնաժողովի արձանագրության մեջ կային անցանկալի գնահատականներ, և Ս. Սահակյանը այդ հանգամանքով է պայմանավորում իշխանության կողմից դրանք հրապարակայնացնելու և դրանց շուրջ առողջ հանրային քննարկումներ գեներացնելու պատրաստակամության բացակայությունը:

Անցնելով բուն գնահատակններին և սկսելով վեթթինգի վերաբերյալ հանձնաժողովի գնահատականներից՝ մեր զրուցակիցը նշեց. «Վեթթինգն առանձնահատուկ համատեքստում կարող է արդյունքներ ձևավորել, բայց իր մեջ ավելի մեծ ռիսկեր ունի. երբ ինստիտուտները և այլ լուծումներ ժամանակի ընթացքում արդյունք չեն տալիս, միակ բացառիկ միջոցը վեթթինգն է դառնում: ԵԽ շրջանակներում չկան բազմաթիվ երկրներ, որոնք դատական համակարգի կայունացմանը կամ դրա նկատմամբ վստահության բարձրացմանը հասել են վեթթինգի ճանապարհով:

Ավելին՝ կայացած դատական համակարգ ունեցող երկրները վեթթինգի ճանապարհով չեն անցել: Եվ հայկական կոնտեքստը քննարկելով՝ հանձնաժողովը կարծիք է արտահայտել այն մասին, որ այն Հայաստանի համար օգուտներ չի տալու, և վեթթինգն այն արդյունավետ մոտեցումը չէ, որը կառողջացնի դատական համակարգը: Կարծում եմ՝ այս գնահատականը բնական էր այն տեսանկյունից, որ Հայաստանը դատական բարեփոխումների երկարատև փուլ է անցել և ինստիտուցիոնալ ճանապարհով հզորացրել է կարգապահական պատասխանատվության գործիքները:

Այսինքն, բոլոր այն դատավորները, որոնք հակված են իրավունք խախտելու, կարող են թույլ տալ չարամիտ և այլ խախտումներ, ապա կարգապահական ինստիտուտը ինքնամաքրելու հնարավորություն տալիս է: Իհարկե, հանձնաժողովը չէր կարող անտեսել այն հանգամանքը, որ Հայաստանն ունի բավականին զարգացած հայտարարագրման համակարգ՝ գույքի և եկամուտների մասով»:

Շեշտադրելով նաև շահերի հայտարարագրման ընդունված ինստիտուտի կարևորության մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Վենետիկի հանձնաժողովը շեշտադրել է վեթթինգի փոխարեն վերոնշյալ երկու ինստիտուտների ճիշտ գործարկման ճանապարհով դատական համակարգի բարեփոխման մասին: Մեծ հաշվով, Հայաստանը չունի այն նախադրյալները, որտեղ կարող է վեթթինգ կիրառվել: Հայաստանը ունի ավելի առողջ նախադրյալներ, և այդ բացառիկ միջոցը Հայաստանում օգտագործելու անհրաժեշտություն չկա: Հետևաբար, այստեղ արհեստածին են դիտարկվում վեթթինգի մասին քննարկումները և վեթթինգի միջոցով փոփոխության հասնելու ուղին»:

Անցում կատարելով նույն արձանագրության մեջ ՍԴ-ի վերաբերյալ գնահատականներին՝ Ս. Սահակյանը շեշտեց, որ հանձնաժողովը շղթայական կապի մեջ է գնահատել երևույթը: «Նախ՝ դիտարկել է, որ եղել է մի թեկնածու, որը դարձավ ՍԴ դատավոր: Ընդ որում՝ այդ առաջադրման և նշանակման գործընթացներում քաղաքականացվածության շատ տարրեր ընդգծվեցին. անկախ նրանից, թե թեկնածուն կոմպետենտության ի՞նչ աստիճան ուներ, խորհրդարանում հակված էին ոչ թե քննարկելու առաջադրված թեկնածուին, այլ խոսում էին ֆավորիտ հանդիսացող անձի մասին: Սա արդեն իսկ բացասական երևույթ էր, ինչին հաջորդեց ամեն գնով անձին դատավոր դարձնելը:

Իսկ հետո արդեն դատավոր դարձած անձը արեց մի հայտարարություն, որը մասնագիտական որևէ համայնք չէր կարող ընդունելի համարել: Եվ այստեղ հատկանշական էր, որ անձը իրավապաշտպանական համայնքում գործունեություն ծավալելով հանդերձ՝ իր հեղինակությունը ստորադասեց քաղաքական նկատառումներին և ստանձնեց նման հայտարարությամբ հանդես գալու համարձակությունը, որն իրավական հիմքեր չուներ: Վենետիկի հանձնաժողովի համար անցանկալի էր, որ դատավորը փորձում էր աղավաղել «աներկբա» և «հստակ» դրույթը, ինչն ահազանգ է, բայց շատ ավելի անհանգստացնող է, երբ գոյության իրավունք չունեցող մեկնաբանությունը քաղաքական մեծամասնության կողմից ողջունվում է:

Այսինքն, տեսնում են, որ գոյություն ունի քաղաքական մեծամասնություն և դատավոր ինտենսիվ կապի հարց, որովհետև մի անհեթեթ միտքը շրջանառվում է, իսկ քաղաքական մեծամասնությունը դրան սատարում ու շարունակություն է տալիս: Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության վերաբերմունքը այդ անհեթեթ մեկնաբանությանը՝ Վենետիկի հանձնաժողովը գտավ, որ դատարանների գործունեությանը միջամտելու վտանգ կա:

Ավելի զուսպ լինելու, այդ մեկնաբանության պատասխանատվությունը չստանձնելու փոխարեն քաղաքական մեծամասնությունը շատ պրոակտիվ ու աջակցող գտնվեց: Աջակցող դերի ուժով հետևություններ են կատարվում այն մասին, որ քաղաքական ուժը դատական գործունեությանը միջամտելու գայթակղություն ունի, և այստեղ առկա են վտանգներ»,-շեշտեց Ա. Սահակյանը: 

Իսկ թե ի՞նչ հետևանք կունենան հանձնաժողովի եզրահանգումները, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիրը ընդգծում է. «Վենետիկի հանձնաժողովը ազդանշաններ է տալիս այն մասին, թե ժողովրդավարացման ճանապարհին մենք արդյո՞ք ճիշտ ուղեգծերով ենք գնում: Եթե տրվում է եզրակացություն, ըստ որի՝ փոխվում է ուղեգիծը, անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններում ներառվում են փորձագիտական կարծիքները, ապա սա առողջ երկխոսություն է: Եթե հանձնաժողովը տալիս է եզրակացություն, որ սխալ ընթացք կա, որն ամեն գնով շարունակվում է, այդ պարագայում մենք արդեն բախվում ենք քաղաքական որոշումների հետ, որտեղ ժողովրդավարական ինստիտուտները սկսում են ստորադասվել:

Բացի այդ, կան քաղաքական որոշ գործիչներ, որոնք Վենետիկի հանձնաժողովի անունը շահարկում էին այլ գաղափարներ առաջխաղացնելու համատեքստում: Այս մոտեցումը, կարծում եմ, որևէ պետության ներկայացուցչի պատիվ չի բերում: Բոլոր դեպքերում առողջ, հարգալից երկխոսության հարց կա, և հատկապես հեղինակավոր միջազգային կառույցի հետևում չի կարելի քաղաքական նպատակներ քողարկել»:

Ինչ վերաբերում է իշխանության այսօրվա մոտեցումներին՝ կապված դատական համակարգի հետ ու հարցին, թե որքանո՞վ են դրանք համարժեք հանձնաժողովի գնահատականներին, Ս. Սահակյանը նկատեց.

«Նախ՝ տեսնում ենք ԲԴԽ կազմի նորացում: Սա հասկանալի է, որովհետև եթե վեթթինգ տեղի չի ունենալու նոր ստեղծվող մարմնի միջոցով, պետք է զարգանան կարգապահական ինստիտուտները, իսկ կարգապահական հարցերով զբաղվում է ԲԴԽ-ն: Իսկ թե ովքե՞ր կլինեն ԲԴԽ-ում, խիստ կարևոր հարցադրում է դառնում իշխանության համար: Բացի այդ, հաշվի առնելով, որ հարցը կապվել է հայտարարագրման համակարգի հետ, որով այս պահին էթիկայի հանձնաժողովն է զբաղվում, բայց պետք է փոխարինվեր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովով, երկրորդ կարևոր հարցադրումն այն է, թե ովքե՞ր են լինելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որ հայտարարագրման համակարգի միջոցով կյանքի կոչեն, այսպես կոչված, վեթթինգի գաղափարը: Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, ինչի մասին մեր հ/կ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել»:

Նշենք, որ առաջարկվող փոփոխություններով իշխող քաղաքական ուժը վերացրել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուների ընտրության մրցութային կարգը. «Առաջադրման այն գործընթացը, որը ներմուծված է փոփոխություններով, լուրջ հետընթաց է կոռուպցիայի դեմ պայքարի համակարգում: Մենք տեսնում ենք, որ մրցութային ընթացակարգը փոխարինվել է ուղղակի առաջադրմամբ, և ուղղակի առաջադրումը վերաբերում է հանձնաժողովի մեծամասնությանը. 3 անդամը, այդ թվում՝ նախագահը, և՛ առաջադրվելու, և՛ նշանակվելու են մեկ քաղաքական ուժի կողմից: Ստացվում է, որ ավելի կառավարելի է դառնում այդ կառուցը: Ես տեսնում եմ նաև այդ միտումը, որի բացատրությունը Վենետիկի հանձնաժողովի քննարկումների լույսի ներքո բոլորիս համար էլ հասկանալի է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer