«Toyota Vitz 1.0», 5 000 000 ՀՀ դրամ ու աշխատավարձից գոյացած եկամուտ
SOCIETYԱրդարադատության նախարարի տեղեկալ Տիգրան Խաչիկյանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև «Toyota Vitz 1.0» մակնիշի ավտոմեքենա:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված՝ Տ. Խաչիկյանի՝ 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Տիգրան Խաչիկյանի դրամական միջոցը կազմել է 5 000 000 ՀՀ դրամ:
Հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 171 920 ՀՀ դրամ:
Նշված հանրագումարից 954 000 ՀՀ դրամը և 207 000 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից: Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը բաժնում էլ նշված է 10 920 ՀՀ դրամ եկամտի մասին:
Տիգրան Խաչիկյանը արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2019 թվականի ապրիլին:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ