Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իյա, իրո՞ք. գու­ցե այլ կա­ռույց­ներ ևս ան­պատ­շաճ են

ANALYSIS

Հայաստանում թավշյա հեղափոխության փուլերից մեկը կարելի է տապալված համարել: Խոսքը դատական իշխանությանը «վեթթինգի» ենթարկելու մասին է, որը Հայաստանի վարչապետը հռչակեց որպես հեղափոխության երկրորդ փուլ: Մինչ այդ հեղափոխության երկրորդ փուլ էր հռչակվել տնտեսականը, բայց դա առանձին խոսակցության թեմա է: Տարածվել է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը, որը գաղտնի էր պահվել հանրությունից:

յունը, որը գաղտնի էր պահվել հանրությունից: Հանձնաժողովը տվել է իրավական գնահատական դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի իշխանության ձեռնարկած քայլերին: Եվ այսպես, ինչպես արդեն

հայտնի է, Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ Կողմերը համաձայնության են եկել, որ վեթթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։

Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։ Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։ Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը։ Հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ: 

Անդրադարձ է եղել նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատավարությանը և նրա նկատմամբ կալանքը վերացնելու որոշումից անմիջապես հետո դատարանները շրջափակելու ՀՀ վարչապետի կոչին: Հանձնաժողովի արձանագրությունում մասնավորապես նշված է. «ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատարանները, իր աջակիցներին խնդրել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել, ինչպես նաև հայտարարել դատական համակարգի նորացման մասին։

Պարոն վարչապետին ուղղված իր նամակում [Վենետիկի] Հանձնաժողովի նախագահն ընդունել է, որ դատական համակարգի նկատմամբ կա վստահության պակաս, սակայն նաև պնդել է, որ կիրառվող ցանկացած միջոց պետք է ամբողջությամբ համապատասխանի Սահմանադրությանը և միջազգային ստանդարտներին»։

Մի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը ոչ իրավաչափ է գնահատել գրեթե բոլոր այն գործողությունները, որոնք Հայաստանի իշխանությունները ներկայացնում են որպես իրավական բարեփոխումներ:

Բայց ուշագրավն այն է, թե ինչպես են իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչները արձագանքել: Նրանք փորձում են արժեզրկել Վենետիկի հանձնաժողովին, կարծես եղածը մի մեծ բան չէ, իսկ այդ հանձնաժողովում էլ հավաքված են դիլետանտներ, որոնք չեն պատկերացնում, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում: Մեկը հրապարակվածը համարում է ոչ պատշաճ փաստաթուղթ մեկնաբանության համար, նաև առաջնային համարում, թե ինչպես է ներքին խորհրդապահական փաստաթուղթը հայտնվել մամուլում: 

Այս հարցադրումը հնչել է նաև այլոց կողմից: Մեկ ուրիշը գտնում է, որ Վենետիկի հանձնաժողովը լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Երրորդը ինչ-որ կասկածներ ունի մի փաստաթղթի վերաբերյալ, որի կապակցությամբ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել:

Այստեղ տեղին է մեջբերել «դասականին»՝ իյա, իրո՞ք: Եթե Վենետիկի հանձնաժողովը գովեստի խոսքեր հղեր, նույն կերպ կարժեզրկվե՞ր այդ կառույցը: Դժվար թե: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Վենետիկի հանձնաժողովը:

Այն սահմանադրական նորմերի վերաբերյալ իրավական գնահատականներ ու եզրակացություններ տվող միջազգային խորհրդատվական հեղինակավոր մարմին է, որին դիմում են Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող երկրները: Գուցե ասեք Եվրոպայի խորհուրդն էլ «ոչ պատշաճ» կառույց է, գուցե առհասարակ ԵԱՀԿ-ն էլ, ՄԱԿ-ն էլ «ոչ պատշաճ» կառույցներ են, եկեք դուրս գանք, մնացել ենք, որ ի՞նչ անենք, դրանք ի՞նչ են հասկանում, թե Հայաստանում ինչեր են կատարվում:

Լրջանալ է պետք, տղե՛րք: Վենետիկի հանձնաժողովը տվել է իրավական գնահատական և արձանագրել, որ այն քայլերը, որ կատարվում են իշխանությունների կողմից իրավական հարթությունում, ունեն քաղաքական ենթատեքստ և դուրս են սահմանադրության, օրենքների տրամաբանությունից: Այս ամբողջում «ոչ պատշաճը» միայն իշխանությունների արձագանքն է ու գործելաոճը:

Հայաստանն իսկապես մեծ քաղաքական կապիտալ էր ձեռք բերել, երբ ժողովրդավարական գործընթացների պահպանմամբ իրականացրեց իշխանափոխություն, համենայն դեպս առանց մարդու իրավունքների աղաղակող ոտնահարումների: Սակայն այսօր իշխանությունը, փաստացի, զրոյացնում է այդ ձեռքբերումները՝ հանդես գալով որպես իրավունքի գերակայությունը ոտնահարող իշխանություն: Իսկ սա արդեն լուրջ ձախողում է: Նման ձախողումները բացառելու համար իսկապես լրջանալ է պետք:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker