Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ամեն քա­ղա­քա­կան քա­ոս որո­շա­կի շե­ղում է, յու­րա­քան­չյուր հե­ղա­փո­խու­թյուն՝ դարձ ի շրջանս յուր»

INTERVIEW

«Փաստի» զրուցակիցն է գրող, թարգմանիչ, «Երևանյան էսքիզ» գրական-մշակութային ամսագրի, հրատարակչության հիմնադիր Մարգարետ Ասլանյանը:

Ունենք խնդիր արդի արվեստագետին նկատելու, արժանիորեն լուսաբանելու

Բնավ զարմանալի չէ, որ տաղանդավոր մարդիկ այսօր շատ են, անհերքելի է, սակայն, որ էվոլ յուցիայի են ենթարկվել արժեհամակարգը, պահանջարկները։ Ասել, թե մշակույթը ճահճացել է, գուցե սխալ կլինի, որովհետև մենք ունենք բոլորովին այլ խնդիր, այն է՝ արդի արվեստագետին նկատելու, տեղ տալու, արժանիորեն լուսաբանելու, հանրահռչակելու ստեղծած մշակութային արժեքները, և, առհասարակ, մենք մեր մեջ ձկներ ենք բուծում, քարանձավաբնակներ, ամենաապրեցնող հիացումներն արտահայտելու մեջ խիստ ժլատ ենք, նույնիսկ անհամարձակ, այնինչ ազնվության սերմն է Բանը, և Բանն է Սկիզբը: Մենք դադարել ենք տուն կանչել մեր ներսից գաղթած մաշտոցներին, մովսեսներին, նոյերին, որովհետև ինչ-որ մի կետում կորցրել ենք մեր հայրենիքը, որը, սակայն, անձեռնմխելի է։

Այսօր ունենք սերունդ, որը հենց այս ժամանակի հերոսն է

Զարմանալի մի դիտարկում եմ արել վերջերս: Եթե մեր պապերը, ծնողներն ապավինում էին ապագայի սերնդին, ապա այսօր մենք ունենք սերունդ, որը հենց այս ժամանակի հերոսն է, ներկայի ջատագովը, սերունդ՝ խորապես ներկա պահն ապրողների, ապագայի վերացական միֆերում սփոփանքներ չփնտրող հաստատակամ սերունդ՝ իր բոլոր դրամաներով և դրանց ծայրահեղ հանգուցալուծումներով։ 

Չի կարելի այդքան անզգույշ վերաբերվել պատմությանը

Ցանկացած հեղափոխության անցումային շրջան բերում է մշակութային ճգնաժամ, մասնակի լճացում, բայց նույնիսկ քաոսի մեջ կա սահմռկեցուցիչ կատարելություն և հաղթական ելք, երբ արևակիր ես։ Հասարակության ստվար զանգված պնդում է, որ միտումնավոր մշակութակործան քաղաքականություն է իրականացվում մեր օրերում, չեմ ժխտի՝ բաներ կան, որոնք ինքս էլ դատապարտում եմ, որովհետև չի կարելի այդքան անզգույշ վերաբերվել պատմությանը, արհեստական կերպով փոշիացնել առանց այն էլ հարագնա, հարահոս ժամանակը։ Յուրաքանչյուր քաղաքացի, որը տիեզերքի կրոնով նախ մարդ է, պիտի խնամքով մոտենա թե՛ ազգային, թե՛ համամարդկային մշակույթին։

Նման մարդուն ամբոխը չի ներում իր տաղանդն ու եռանդը

Չկա ճանապարհ, որ չունենա փշեր, կան մարդիկ, որոնք չեն սիրում տնկել վարդեր: Ոչինչ հեշտ չի տրվում այս կյանքում, հեշտ ուղիները հաճախ փակուղի են տանում։Երիտասարդ արվեստագետի համար շատ դժվար է ճանապարհ հարթել ինքնուրույն՝ չտրվելով հոսանքներին, մարդակործան գայթակղություններին, չտրորելով խիղճը, պահպանելով սեփական դեմքն ու ազնվությունը, քանի որ ազնիվ մարդն այսօր խորին զարմանքի առարկա է, կայացման ճանապարհին հազար անգամ ընկած, արյունած, ոտքի կանգնած և առանց պնակալեզության, առանց դիմացինին հաճոյանալու, իր աշխատասիրությամբ ու ուժերով ինչ-որ բանի հասած, արժեք ստեղծած, մշակութապահպան գործին միտված և շարունակող մարդն այսօր դասվում է վերացողների շարքում։

Որպես կանոն՝ նման մարդուն ամբոխը չի ներում իր տաղանդն ու եռանդը, հասարակության մեջ գիշատչի արմատացած հատկություններ կան, հոշոտելու անզուսպ բնազդ, արանքից հանելու նսեմ փորձեր։ Անցնելով որոշակի ճանապարհ գրական դաշտում, լինելով արդի գրող և թարգմանիչ, այժմ նաև գրականմշակութային ամսագրի, հրատարակչության հիմնադիր՝ մի բան հստակ ուրվագծել եմ. երբ քար նետելուց հետո չես լսում ո՛չ լաց, ո՛չ զարկվելու արձագանք, ուրեմն աստված այն թռչուն է դարձրել։ Մարդիկ միշտ փորում են փոսեր այնտեղ, ուր դու կառուցում ես վանքեր։

Արվեստին ծառայող մարդու համար ֆինանսական աջակցությունը կարևորագույն նախապայման է

Այսօր արվեստագետի խոցելի (եթե ոչ ամենախոցելի) տեղերից մեկը ֆինանսական կողմն է։ Արարող, արվեստին ծառայող մարդու համար ֆինանսական աջակցությունը, ապահովումը կարևորագույն հիմքն ու նախապայմանն են՝ հանրահռչակվելու, տարածելու, այլ ազգերին մեկնելու ազգայինը, իր մշակույթը։ Մենք ունենք բազում տաղանդավոր արվեստագետներ, որոնց ֆինանսներ չունենալու պատճառով տուժում է արվեստի ոչ միայն հոգեբանական կողմը, այլև հենց երկիրն է կորցնում արժանի, պետական մակարդակով ներկայացվելու, ներկայանալու իր հնարավորությունը։

Երբ պակասում է այդ հացը, դրսից և ներսից ամեն բան հագնում է ճահիճ

Դարաշրջանը, որը չունի մեծ նպատակներ, երբեք չի կարող ունենալ մեծ արվեստ: Մշակութային զարկերակը տրոփում է, երբ մարդկային ցեղն առողջ սիրտ և լուսավոր միտք է կրում: Ամեն բան անապատի է վերածվում, երբ հիվանդանում են ջրերը: Մեր մեջ ապրող ծառերը սկսում են կանգնած մեռնել, հողն ապրում է ամայության ողբերգություն: Մշակույթը բացառապես լույսով է սնվում, անգամ մեզ սպանող, բացասական առումով ցնցող երևույթներից ծնված արարումների մեջ դրսևորվում է մեր ըմբոստությունը խավարի դեմ, և պայքարը հանուն լույսի։ Երբ պակասում է այդ հացը՝ դրսից և ներսից ամեն բան հագնում է ճահիճ։

Ամեն քաղաքական քաոս որոշակի շեղում է

Նախարարությունների միավորումը, անշուշտ, ունի ինչպես իր տրամաբանական, այնպես էլ խիստ անտրամաբանական կողմերը, սակայն արվեստագետը չպիտի կենտրոնանա, իր աստվածատուր էներգիան ծախսի այն լարվածության վրա, որի համապատասխան լուծումը կտան ժամանակը և տիեզերքը, քանի որ ոչ մի տերև անգամ հենց այնպես չի շարժվում մոլորակի վրա, ոչ մի աղետ, հրաշք, բժշկում ու փրկություն չի լինում հենց այնպես: Ամեն քաղաքական քաոս որոշակի շեղում է, յուրաքանչյուր հեղափոխություն՝ դարձ ի շրջանս յուր։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal