Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հակակոռուպցիոն պայքարի ար­դյունք­նե­րը դեռ շատ սիմ­վո­լիկ են

INTERNATIONAL NEWS

vestikavkaza.ru-ն «Ինչո՞ւ է կոռուպցիան դարձել հայկական իրականության անբաժանելի մասը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում և արտերկրում գտնվող թանկարժեք առանձնատները և մեքենաները միշտ էլ եղել են ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ավելի քան երկու տասնամյակ հանրապետությունը ղեկավարած պետական պաշտոնյաների կյանքի անբաժանելի մասը:

Թվում էր, թե 2018 թվականի մայիսյան իշխանափոխությունից հետո Հայաստանում կոռուպցիան կհաղթահարվի, և հայ հասարակությանը հույս էր ներշնչում իշխանության բոլոր մակարդակներում արդարության և թափանցիկության հաղթանակը: Նիկոլ Փաշինյանը հռչակել էր կեղտոտ ձեռքերով պաշտոնյաների դեմ պայքարի սկիզբը, որոնց օֆշորային շահերը քողարկված են էժան պոպուլիզմով:

Հայաստանում իշխանափոխությունն ուղեկցվեց տասնյակ նախկին իշխանավորների դեմ մի շարք հնչեղ հակակոռուպցիոն գործերով: Բավական է հիշել միայն գեներալ Մանվել Գրիգորյանի գործը: Այնուամենայնիվ, սա միայն սառցաբեկորի երևացող մասն է, քանի որ կոռուպցիայի առանձին դրսևորումները ոչ մի տեղ էլ չեն անհետացել: 

Հետևաբար, հասարակության մեջ առաջանում է ընկալում, որ նոր կառավարությունը անզոր է լուծել ժամանակակից Հայաստանի խորքային խնդիրներից մեկը հանդիսացող կոռուպցիան: Հայաստանում կոռուպցիայի խնդիրը չի սահմանափակվում միայն ճանապարհապարեկային աշխատակիցների կոռումպացվածությամբ, իրականում իրավիճակը շատ ավելի բարդ է:

Կոռուպցիան հիմնված է հասարակության կառուցվածքի վրա, որտեղ կա բյուրոկրատիայի առանձին դաս, ուր պատահական մարդիկ չեն հայտնվում: Խորհրդային Միության փլուզումից հետո երիտասարդ հանրապետությանը պետք էր հուսալի բուրժուազիայի դաս, որը կարող էր ապահովել անցումը շուկայական հարաբերությունների: Այնուամենայնիվ, պատերազմը և Հայաստանի շրջափակումը կենտրոնացրել էին հասարակության ուշադրությունը, իսկ պետական ապարատը և պետական կառույցները աստիճանաբար միաձուլվում էին խոշոր գործարար դասի կամ նրանց ներկայացուցիչների հետ:

Պաշտոնյաներն սկսեցին ընդհանուր շահեր ունենալ օլիգարխների հետ, քանի որ իրենք ևս բիզնես ունեին՝ կա՛մ սեփական, կա՛մ էլ միջնորդավորված՝ երրորդ անձի միջոցով: 

Խոսելով հասարակության բևեռացման և միջին շերտի անհետացման մասին՝ Նիկոլ Փաշինյանը չի նշում այն, որ հայկական բյուրոկրատիայի կոռուպցիան պայմանավորված է հայկական գործարարության օբյեկտիվ շահերով:

Բայց Փաշինյանը չի համարձակվում պատերազմ հայտարարել մի ամբողջ դասի՝ նախընտրելով փաստել վնասով աշխատող ենթակառուցվածքային ընկերություններին («Հայաստանի էլեկտրական ցանցեր») օգնելու այլընտրանքային հնարավորության բացակայությունը և սահմանափակվելով առանձին պաշտոնյաների դեմ քրեական գործեր հարուցելով:

Իրականում, հայ ժողովուրդը զրկված է զարգացման հնարավորությունից, քանի որ հանրապետության բազմաթիվ ենթակառուցվածքային ընկերություններ գտնվում են զուտ անձնական շահեր հետապնդող մարդկանց ձեռքում:

Սակայն Փաշինյանը անդրադարձել է հասարակության, որը լիովին վստահում է իրեն և աջակցում, ամենացավոտ թեմաներից մեկին: Փաշինյանը և նրա թիմը փորձում են գտնել ունիվերսալ կառավարման այնպիսի մոդել, որի շնորհիվ վարչապետը կկարողանա որոշել հասարակության հետագա գործողությունները` կախված այն բանից, թե ինչ է ցանկանում իշխանությունը: Սա վերաբերում է նաև վերջերս դատարանների շենքերը արգելափակելու կոչին:

Սա «Մենք ենք մեր երկրի տերը» կարգախոսն է, սակայն Փաշինյանը չի նշում, թե ինչ է նշանակում «մենք» բառակապակցությունը:

Ներկայիս կառավարությունը չի համարձակվում խոստովանել, որ երկրում իրոք չկա իսկապես անկախ դատական համակարգ, և դատարանները մշտական ճնշման տակ են: Նոր Հայաստանը հնից ժառանգել է հարյուրավոր բժիշկներ, դատավորներ, պաշտոնյաներ, գեներալներ և նույնիսկ նախարարներ, որոնց հեղինակությունը նսեմացված է կոռուպցիոն սկանդալներով: 

Մարտին առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը կալանավորվել է կաշառք ստանալու պահին: Զարմանալի է, որ կաշառք տվողն էլ «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի» տնօրեն, պատվավոր դոկտոր Ռազմիկ Աբրահամյանն էր: Այնուհետև հայտնի դարձավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի ձերբակալության մասին ` մեծ գումարի կաշառք վերցնելու կասկածով: Հուլիսի սկզբին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կաշառք ստանալու համար պետական եկամուտների կոմիտեի աշխատակից է ձերբակալել:

Իշխանությունները չեն խոստովանում, որ կաշառքից ամբողջովին ազատվելն անիրատեսական է, և դա խիստ մասշտաբային հարց է: Սահմանափակ է կադրերի ընտրության դաշտը, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների աշխատակիցները ևս կարող են գործարարությամբ զբաղվել, կամ էլ գործարարներին ծառայություններ մատուցել:

Փաշինյանը նախընտրում է չնստեցնել մարդկանց՝ առավել խելամիտ համարելով կոռումպացված պաշտոնյաներից ֆինանսական հատուցումներ ստանալ: Այնուամենայնիվ, այս դեպքում նա ռիսկի է ենթարկվում սահմանափակումների զարնվել իր գործողությունների ընթացքում, քանի որ դրա համար նա ստիպված կլինի առանձին աշխատանք կատարել՝ մարդկանց շրջանակ որոշել, պետական ապարատի և գործարարության խորությունը ուսումնասիրել, որպեսզի որոշվի, թե ում պետք չէ և ում պետք է պատասխանատվության ենթարկել հնարավոր կոռուպցիոն խախտումների համար:

Ի վերջո, ստացվել է, որ թավշյա հեղափոխությունը, իր բոլոր բնորոշ հակակոռուպցիոն միտումների հետ մեկտեղ, չի բերել սպասված արդյունքների, արդյունքները սիմվոլիկ են և չեն ազդել հասարակության վրա:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal