Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒԼԻՍԻ)․ Մե­ղադ­րանք է առա­ջադր­վել փու­չիկ­նե­րի պայ­թյու­նի գոր­ծով, Երև­ան են մտցվել լրա­ցու­ցիչ զին­վո­րա­կան ստո­րա­բա­ժա­նում­ներ

SOCIETY

ՏՈՆԵՐ

Իսպանիա՝ Աշխատանքի օր, ԱՄՆ՝ Հոթ-դոգի օր, Ուրուգվայ՝ Սահմանադրության օր, Ֆրանսիա՝ Սուրբ Առնուլֆի օր, Ռուսաստան՝ Ներքին գործերի ծառայության տնտեսական աշխատողների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1316– Հայ Առաքելական եկեղեցու կողմից Կիլիկիայի Ադանա քաղաքում գումարվել է Ադանայի ժողովը:

820-ծնվել է բանաստեղծ, բանասեր, փիլիսոփա, Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը:

1897 – ծնվել է լրագրող, կինոսցենարիստ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Եղիա Չուբարը:

1921– Նեմեսիսի հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ջիվանշիր Խանին:

1938– վախճանվել է նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ Վահան Թոթովենցը:

1938– ծնվել է հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։

1959 –երևանում Կլիմենտ Վորոշիլովը ՀԽՍՀ-ին է հանձնել Լենինի շքանշան:

1988- ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը հատուկ նիստում որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չփոխել:

-Երևան են մտցվել լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ:

-«Ղարաբաղ» կոմիտեն հայտարարել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին, որը հետագայում անվանվեց ՀՀՇ:

1992- զենիթային ЗУ-23-2 համակարգով խփվել է ցածր թռչող ադրբեջանական երկու Су-24-երից մեկը, որը փորձում էր ոչնչացնել հայկական Д-30 հաուբիցային դիվիզիոնը: Խփված օդանավի օդաչուն Աֆղանստանում կռված ռուս գնդապետ է եղել:

2012-Ոստիկանությունը երևանաբնակ 54- ամյա Սերոբ Բոզոյանին մեղավոր է ճանաչել մայիսի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունի համար:

2013-Երևանում հայտարարվել է հասարակական տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով բարձրացնելու մասին:

2016-ՊՊԾ գնդի գրավման շուրջ ծագած իրադարձությունների շղթայում Սարի թաղում երեկոյան ոստիկանության ու քաղաքացիների միջև տեղի է ունեցել բախում:

ԱՇԽԱՐՀ

390 մ.թ.ա. –կելտերի առաջնորդ Բրեննը ջախջախել է հռոմեացիներին Ալին գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում:

64 – Հին Հռոմում սկսվել է պատմությանը հայտնի Հռոմի մեծ հրդեհը:

1325 –Տեսկակո կղզու կենտրոնում ստեղծվել է ացտեկների կայսրության մայրաքաղաք Տենոչտիտլանը:

1610-վախճանվել է իտալացի նկարիչ, եվրոպական ռեալիստական նկարչության հիմնադիր Միքելանջելո Կարավաջոն:

1708-սպանվել է գյուղացիական ապստամբության առաջնորդ, Դոնի կազակների ատաման Կոնդրատի Բուլավինը:

1770 –Լարգա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Ռումյանցևի ղեկավարած ռուսական բանակը հաղթել է թուրքերին:

1830 –Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում հավաքված Ազգային կոնգրեսը ընդունել է Սահմանադրությունը, որով երկիրը դարձել է հանրապետություն:

1872 –Մեծ Բրիտանիայում առաջին անգամ իրականացվել է փակ գաղտնի քվեարկություն:

1883 –ծնվել է խորհրդային պետական և քաղաքական գործիչ Լև Կամենևը:

1898 – Պիեռ և Մարիա Կյուրիները Ֆրանսիայի ակադեմիայում զեկույց են ներկայացրել այն մասին, որ ուրանից բացի գոյություն ունեն նաև այլ ռադիոակտիվ տարրեր:

1918– ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, մարդու իրավունքների հայտնի պաշտպան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան:

1918-լույս է տեսել «Մոսկովյան պրավդա» թերթի առաջին համարը:

1921-Ֆրանսիայում բժիշկներ Ալբեր Կալմետը և Կամիլ Գերենը առաջին անգամ երեխային պատվաստել են տուբերկուլ յոզի դեմ (ԲՑԺ պատվաստում):

-ԽՍՀՄ կառավարությունը կոչ է արել օգնել Պովոլժիեի սովյալներին:

1925-առաջին անգամ տպագրվել է Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» գիրքը:

1936-սկսվել է ֆուտբոլի ԽՍՀՄ գավաթի առաջին առաջնությունը:

1942-Լադոգա լճի հատակով խողովակաշար է անցկացվել, որով վառելիք էր տրվում շրջափակված Լենինգրադին (Սանկտ Պետերբուրգ):

1947-Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ 6-րդը ստորագրել է հրաման, ըստ որի, Բրիտանական Հնդկաստանը անկախություն է ստանում:

1962 –Պերուում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել:

1968-Ռոբերտ Նոյսը և Գորդոն Մուրը ստեղծել են «Intel» ընկերությունը:

1994- «Հզբոլլահը» պայթեցրել է Բուենոս Այրեսի Հրեական կենտրոնը, որի արդյունքում զոհվել է 86 մարդ:

1999– Մեթյու Հոլմանի և Բրետ Գլեդմանի կողմից հայտնաբերվել է Ուրանի միանգամից 3 անկանոն արբանյակ՝ Ստեֆանո, Պրոսպերո և Սետեբոս:

2000-Լոնդոնում բացվել է Ջոն Լենոնի հուշարձանը:

2011- տիեզերք է ուղարկվել «Ռադիոաստրոն» տիեզերական աստղադիտարանը:

Կամո Խաչիկյան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer