Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փաշինյանն այժմ նորից դիմել է կեղծիքի միջոցի․Վիկտոր Սողոմոնյան

BLOG

Past.am

Yerevan.today կայքի հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Վիկտոր Սողոմոնյանի հետ։

-Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են։ ՀՔԾ-ն նշում է, որ խուզարկությունն այդ գործի հետ կապ չունի։ Այնուամենայնիվ, ժամանակահատվածն է ուշագրավ։ Դուք տեսնո՞ւմ եք քաղաքական կապ։ Մանավանդ տարբեր տեղեկություններ կան, որ փետրվարին դատախազությունը մերժել է Դավիթ Գրիգորյանի դեմ գործի հարուցումը, սակայն Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումից հետո՝ հարուցել։

-Եթե նույնիսկ ուշադրություն դարձնեք վերնագրերին, որոնք հայտնվել են տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներում, ապա դատավորի սենյակի խուզարկության հետ քաղաքական կապը չտեսնել հնարավոր չէ։ Բոլոր վերնագրերն այն մասին են, որ Քոչարյանին ազատ արձակած դատավորի սենյակը խուզարկվել է, համակարգիչ են առգրավել և այլն։ Պարզ է, որ այդ դատավորը հայտնի է նախևառաջ այդ գործով, թեև որքան հասկանում եմ՝ բավականին երկար աշխատանքային ստաժ ունի։ Կապ չտեսնել հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ, հնարավոր չէ, որ հարցեր չառաջանան, մտքեր չգան, որ դա արվում է հենց այն պատճառով, որպեսզի որոշակի ճնշում գործադրեն դատավորի վրա, որը նաև վարելու է մարտի 1-ի, այսպես կոչված, նոր դրվագի գործով ամբողջ դատաքննությունը։ Այնպես որ, այստեղ, կարծում եմ, ամեն ինչ շատ թափանցիկ է։

- Նիկոլ Փաշինյանը վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու մասին հարցին պատասխանում է․«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է՝ ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում, ցանկացած շարժում տանկերի թրթուրների տակ ճզմել, իսկ եթե իրավունք չունեմ, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»: Խնդրում եմ մեկնաբանեք։ Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է տանկերով ճզմել ըմդդիմադիր դրսևորումները։

-Այստեղ Փաշինյանը պարզապես կեղծիքի միջոցին է դիմում և ցավոք ոչ առաջին անգամ՝ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ի հետ կապված։ Այսինքն, ի՞նչ է նշանակում ցանկացած ընդդիմադիր դրսևորում։ Խոսքը շատ կոնկրետ զանգվածային անկարգությունների մասին է, որոնք հրահրվել էին պարտված թեկնածուի կողմնակիցների կողմից, և տեղի էր ուենում այն, ինչ երևում է տեսանյութերում և դժվար է դա անվանել ցանկացած ընդդիմադիր գործողություն։ Հիմա դուք տեսեք, թե ինչ է կատարվում Իջևանում, և պարզ է, որ մարդիկ, որոնք համաձայն չեն իշխանության այս կամ այն գործողությունների հետ, կարող են դիմել անկարգությունների։ Ի դեպ, Փաշինյանը նրանց միանգամից հանցագործ անվանեց։ Այն ժամանակ էլ նույն բանն էր տեղի ունենում, քարեր էին նետում ոստիկանների վրա, «Մոլոտովի կոկտեյլներ» էին նետում։ Մենք նաև կադրերով տեսնում ենք, որ գուցե կրակահերթեր էին արձակում։ Այստեղ չափազանցնել ու ասել, որ ինչ-որ մեկին գցել են տանկերի տակ, և ուրեմն սրանք սովորական դրսևորում է, իշխանություն էին կորցնում, սուտ է։ Ցավում եմ, բայց կրկնեմ, Փաշինյանն այստեղ նորից դիմել է կեղծիքի միջոցի։ Դա պարզապես սուտ է։

Իսկ տանկերի մասին խոսելիս իմաստ ունի, որ Փաշինյանը հիշի 96 թվականը, երբ իր առաջնորդը, տապալելով սահմանադրական կարգը, զորքեր էր մտցրել քաղաք՝ առանց որևէ օրինական հիմքերի և ճչնշել էր ընդդիմադիր շարժումը։ Այդ ժամանակ իսկապես խլվեց հաղթանակը Վազգեն Մանուկյանից, որն ընտրվել էր ՀՀ նախագահ։ Այնպես որ, կարծում եմ, տանկերի մասին խոսելիս, պետք է 96 թվականի մասին խոսել, ոչ թե 2008։

-Մեկ անգամ էլ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հայտարարություն արեց, որի արդյունքում երկրորդ նախագահը դիմեց դատարան։ Արդյունքում վարչապետը հետ կանգնեց խոսքերից։ Հիմա կարծես կրկին նույն գե՞տն է մտնում։

-  Ձեր հարցը տեղին է, որովհետև եթե հիշում եք, այն ժամանակ ասում էր՝ դե ինչպե՞ս կարելի է արյուն հեղել ու ասել՝ անձեռնմխելի եմ։ Հետո փորձեցին աննկատ հրաժարվել, որովհետև դա էլ էր սուտ։ Հիմա անպայման կքննարկեմ նախագահ Քոչարյանի փաստաբանների հետ, եթե կարիք լինի, կդիմենք դատարան՝ նորից ապացուցելու մեր ճշմարտացիությունը։ Թեև մարտի 1-ի նոր դրվագի քննարկումների ժամանակ, վստահ եմ, այս հարցն առաջ է գալու, և մեր հանրությունը համոզվելու է, որ այդ օրը իշխանություններն ամեն բան արել են օրենքի տառին և ոգուն համապատասխան, և զինված ուժերը որևէ բախում չեն ունեցել ցուցարարների հետ, ինչ էլ որ այդտեղ չի ասում Փաշինյանը։

-  Խորհրդանշանական է՝ այն պահին, երբ հարցազրույց էր տալիս վարչապետը ու իր ամենակարևոր ձեռքբերումը համարում ժողովրդավարությունը, իր հայրենի Իջևանում ոստիկաններն ու քաղաքացիներն իրար գլուխ էին ջարդում, կան ձերբակալվածներ, հիվանդանոցներում մարդիկ։ Երկու դեպքերում էլ կարծես գործող անձ է Փաշինյանը․նույն քարերը, երկաթե ձողերն ու փայտերն էին մարտի 1-ին, նույնն են այստեղ։

-  Եվս մեկ անգամ կրկնեմ, որ այն, ինչ տեղի է ունենում Իջևանում, Փաշինյանը միանգամից անվանում է հանցագործություն։ Այդ դեպքում ինչպե՞ս անվանենք այն մասսայական անկարգությունը, որ տեղի էր ունենում 2008 թվականի մարտի 1-ին, և որը հրահրվում էր հենց իր կողմից։ Հիշեք, որ հենց ինքն էր ուրախանում, երբ ոստիկաններից խլում էին վահանները, ասում էր՝ դա մեր ռազմավարն է։ Դա՞ ինչպես անվանենք։ Հիմա այստեղ երկակի ստանդարտներ են։ Այնպես որ, Փաշինյանին այս իրավիճակում անկեղծ՝ չեմ նախանձում։

-  Արդյո՞ք սա այն բհումերանգն է, որ հետ է գալիս․Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիաներով եկավ իշխանության, բայց այսօր ամենօրյա բողոքի ակցիաներ են իր իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ իր դեմ։

- Կարելի է և այդպես անվանել։ Ամեն դեպքում, չգիտեմ մի երկիր, որտեղ իշխանափոխություն է տեղի ունեցել փողոցի միջոցով և հետո դա չի կրկնվել, և փողոցը կամ մասսայական այդպիսի դրսևորումները որոշակի ու շեշտակի դեր չեն խաղացել հետագա քաղաքական կյանքում։ Այնպես որ, այո, բումերանգի էֆեկտի հետ մենք վստահաբար գործ ունենք, իսկ թե ինչ կոնկրետ դրսևորումներ կստանան, կապրենք՝ կտեսնենք։ Հուսով եմ՝ դրանք մարդկային կորուստների, աստված մի արասցե, չեն բերի։ Հուսամ՝ ամեն ինչ կանցնի խաղաղ։

- Նիկոլ Փաշինյանը հրամայեց խստիվ պատժել քաղաքացիներին։ Նա ինչո՞ւ է դիմում ռեպրեսիվ մեթոդների, արդյո՞ք իշխանությունը պահելու այլ տարբերակ չկա։

- Իշխանություն պահելու մեջ չէ խնդիրը, ուղղակի նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, մերվել է այն բանի հետ, որ ինչպես ինքն էր ժամանակին ասում, որ պետք է իշխանությունները ոստիկանական վահանների ծակերից նայեն քաղաքին, ինչ –որ մի օր է գալու, որ ինքն էլ այդ արանքներից է նայելու այն բազմահազար մարդկանց, որոնք դժգոհելու են իր կառավարումից։ Իսկ ուրիշ տարբերակ, որքան հասկանում եմ, չկա։ Իր կառավարման որակին նայելով, գնում ենք հենց այդ ճանապարհով։ Այնպես որ, սա արդեն նոր իրողություն է, որի հետ ինքը, ըստ ամենայնի, կամ մերվել է կամ փորձում է մերվել։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal