Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կա որո­շում­ներ ըն­դու­նե­լու և այդ որո­շում­ներն իրա­կա­նաց­նե­լու ճգնա­ժամ»

POLITICS

Միանգամից փողոցներ փակելու, սպառնալու և ագրեսիվ մոտեցում ցուցաբերելու վարքագծի հիմքերը դեռ հեղափոխության ընթացքում ձևավորված այն դիրքորոշման ակունքներում են, ըստ որի՝ տարբեր խավեր շատ տարբեր պատկերացումներ են ունեցել այն մասին, թե ինչու է արվում հեղափոխություն կոչեցյալը: Ոմանք համարում էին, թե դա նրա համար է, որ ինչպես ուզեն՝ մեքենա վարեն, մանավանդ, երբ դեռ իշխանության չեկած ուժի ներկայացուցիչները կարմիր գծերի ու տեսախցիկների մասով խոստումներ էին տվել: 

Ոմանց էլ թվում էր, որ հաջորդ օրը ինչ-որ մարդկանց աշխատանքից հանելու են ու իրենց նշանակեն, անկախ նրանից՝ իրենք գործից ինչ-որ բան հասկանո՞ւմ են, թե՞ ոչ: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսպես է նկարագրում այն իրավիճակը, որի հետևանքն ավելի ցայտուն երանգ ստացավ Իջևանում:

Նրա խոսքով, նույն տրամաբանության մեջ է նաև ծառեր կտրելու թեման. ««Ինչի, դրա համա՞ր էինք հեղափոխություն արել» տրամաբանության մեջ շատերը կարծում են, որ ինչ ուզեն, կարող են անել: Եվ սա այն դեպքում, երբ նաև զգացել են, որ իշխանությունն այս 14 ամիսների ընթացքում շատ դեպքերում որոշակի թուլություն է ցուցաբերում:

Զգում են, որ իշխանության մեջ, կարծես, որոշակի կոմպլեքսներ կան ակցիաները տրամաբանական հուն դնելու տեսանկյունից: Իսկ ուժային կառույցները, մասնավորապես՝ ոստիկանությունը, անկախ թեմայից, օրինականությունից, պահանջների տրամաբանությունից, փողոցային ակցիաների ժամանակ երբեմն, կարծես, անգործության է ենթարկվում: Իհարկե, բացի այն դեպքերից, որոնք քաղաքական ակցիաներ են:

Այդ պարագայում նրանք նորից կարող են վերածվել իշխանության անվտանգությունն ու անսասանությունը պահպանող ուժի»:

Վ. Հակոբյանը շեշտեց նման միտումների վտանգավորության մասին. «Շատերը սկսեցին զգալ, որ իշխանությունը վճռականություն չունի, ու արդյունքում տեսնում ենք ճանապարհ փակած Սևանի տարածաշրջանի բնակիչների, որոնք կառավարությունից պահանջում են հայտարարել, որ Սևանն անվտանգ է:

Մեկ օր հետո կառավարության անդամները սկսում են հայտարարություններ անել, ու պարզվում է՝ ճանապարհ փակելով՝ Սևանը սկսում է ինքնամաքրվել: Մյուս կողմից, երբ լոկալ խնդիրները շատ դանդաղ են լուծվում կամ գրեթե չեն լուծվում, խրոնիկ են դառնում:

Այդպիսի հարց է նաև անտառների խնդիրը, երբ դեռ նախորդ իշխանության ժամանակ էր խոսվում նոր խաղի կանոններ մտածելու անհրաժեշտության մասին: Բայց հարցերը չեն լուծվում, իսկ իշխանությունը համապատասխան ձևով չի արձագանքում ագրեսիվ դրսևորումներին ու ակցիաներին: Ինչ-որ բանից դժգոհելուց փողոց փակելը, ագրեսիվ վարքագիծ ցույց տալը, կարծես, կյանքի նորմ է դարձել, որի ֆոնը «ինչի, դրա համա՞ր էինք հեղափոխություն արել» չգրված օրենքն է.

«Դրա համա՞ր էինք հեղափոխություն արել, որ չկարողանանք անտառ հատել», «որ տուրիստ չբերենք», «որ ոնց ուզենք, չքշենք». այս ամենի հետևանքով հիմա տեսնում ենք, որ շատ ոլորտներում քաոս է ստեղծվում, իսկ խնդիրներն արմատական լուծումներ ու նոր խաղի կանոնների հաստատում են պահանջում»:

Վերադառնալով իրավիճակի հիմքերին, խոսելով նաև ստեղծվածի մեջ իշխանության ազդեցության մասին՝ քաղտեխնոլոգը ընդգծեց. «Երբեմն «ինչ ցանում ես, այն էլ հնձում ես» ասվածն աշխատում է: Եթե քաղաքական բառապաշարի մեջ հայտնվում է «ասֆալտին փռելը», այն նաև կենցաղ է մտնում:

Այսինքն, հարցի լուծման այդ եղանակը դառնում է ընդունելի խաղի կանոն: Ստացվում է՝ մի կողմից չլուծվող հարցեր, մյուս կողմից՝ թյուր պատկերացում, որ հարցերն այսուհետ փողոցում պետք է լուծել: Ընդ որում՝ համապատասխան ագրեսիվությամբ, բառապաշարով, ինչը շատ դեպքերում անպատիժ է մնում»,-հավելեց մեր զրուցակիցը:

Վիգեն Հակոբյանն, ընդհանուր առմամբ, այսօր կառավարման խնդիր է տեսնում: «Իշխանությունները շատ դեպքերում, կարծես, մինչև վերջ չեն գիտակցել, որ իրենք իշխանություն են: Մինչև վերջ չեն գիտակցել, որ հարցերը պետք է լուծել ոչ թե ընդդիմության գործիքակազմերն օգտագործելով, այլ որոշումների և դրանց իրականացման ճանապարհով: Երկրում կա որոշումներ ընդունելու և այդ որոշումներն իրականացնելու ճգնաժամ:

Երբ ինչ-որ շահագրգիռ խմբեր փողոց են դուրս գալիս, իշխանության միջին, երբեմն անգամ շատ բարձր օղակները միանգամից հետ են քաշվում: Այս փաստն իր հերթին այդ խմբերի շրջանում ստեղծում է տպավորություն, որ եթե դուրս գան փողոց, իշխանությունը հետ է քաշվելու նախօրոք ընդունած որոշումից: Որոշումները մինչև վերջ տանելու խնդիր կա: Այս խնդիրը բացառելու համար պետք է համոզված լինես, որ որոշումդ ամբողջովին հաշվարկված ու ճիշտ է, որ կան կադրեր, որոնք կարող են իրականացնել այդ որոշումները և պատասխանատվություն վերցնելու ունակություն ունեն:

Կարծում եմ՝ այսօրվա իշխանության մեջ շատ քիչ մարդիկ կան, որոնք ունեն այդ ունակությունը: Սա է պատճառը, որ բոլոր հարցերը վերջում լուծվում են վարչապետի մակարդակով»,-եզրափակեց քաղտեխնոլոգը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal