Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փա­շի­նյա­նը հա­կա­սում է ինքն իրեն և նա­հան­ջում

ANALYSIS

Վարչապետ Փաշինյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին թողնում է հակասական տպավորություններ: Այդ հարցազրույցի համար առիթ է դարձել Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը, որում տրվել են Հայաստանի իշխանության համար ոչ ցանկալի իրավական գնահատականներ: Եվ պատահական չէր, որ հարցազրույցի առյուծի բաժինը նվիրված էր հենց այդ խնդրին: Փաշինյանն, ըստ էության, ցույց տվեց, որ նահաջում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններից հետո: Եթե մինչ այս նա պնդում էր, թե դատավորներին վեթթինգի են ենթարկելու, ապա հարցազրույցում ասում է բոլորովին այլ բան:

Նա ընդգծել է, որ եթե քննարկմամբ պարզվի, որ վթթինգը նպատակահարմար չէ, այլ մեթոդ կկիրառվի. «Ես չեմ ամաչի ասել, որ քննարկեցինք, տեսանք՝ վեթթինգը հարմար չի, եկեք վեթթինգ չանենք, ուրիշ բան անենք: Ուզում էի ասել՝ օրինակ բեթթինգ, բայց էդ ավելի վատ բառ է»,ասել է Փաշինյանը:

Սա բացահայտ նահանջ է նախկինում հռչակած դիրքորոշումից: Փաշինյանի ամբողջ հարցազրույցը կառուցված է նախկինում իր ասածներին հակասելու վրա: Հարցին, թե ինչ կասի այն դժգոհությունների հետ կապված, որ երկրում այսօր կա վատ կառավարում, Փաշինյանը պատասխանում է, որ այո, կա վատ կառավարում, մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ Ազգային ժողովում նա փայլուն էր գնահատում կառավարության աշխատանքը:

Սակայն ընդունելով, որ վատ է կառավարվում, բոլորովին իրեն նկատի չունի, նա շատ սահուն կերպով վերապահում է անում. «Կա՞ ՀՀ-ում այսօր վատ կառավարում, իհարկե կա, բայց ի՞նչ կապ ունի դրա հետ նոր երիատասարդ թիմը: Եկեք պատկերացնենք կառավարման համակարգը, դա 1-2 տոկոս նոր եկած երիտասարդ թիմն է և 98 տոկոս կառավարման համակարգը, որն ունեցել ենք իշխանափոխությունից առաջ»,- նշել է նա: Ստացվում է, որ Փաշինյանն իր թիմով փայլուն է աշխատում, իսկ ահա պետական համակարգի 98 տոկոսը վատ է աշխատում: 

Փաշինյանը չի խուսափում օգտագործել այնպիսի բառապաշար, որը հազվադեպ կարելի է լսել բարձր դիրք զբաղեցնող պետական պաշտոնյայի շուրթերից: Նա անթույլատրելիորեն կոպիտ ու անհարգալից է արտահայտվել հատկապես դատավորների հասցեին. «Փոխանակ մի տարվա ընթացքում դատական համակարգը ինքնամաքրվեր, գնացել իրենց հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են, որ եկեք մեզ տիրություն արեք, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում:

Սա անհամատեղելի է նոր Հայաստանի հետ: Սա նախկին կոռուպցիոն համակարգի դատական համակարգ է»,-ասում է Փաշինյանը: Նրան վրդովեցրել է հատկապես Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը: Փաշինյանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին փաստացի մեղադրեց կոռուպցիոն պայմանավորվածություններ ունենալով՝ իշխանությունը յուրացնելու մեջ:

«Գագիկ Հարությունյանին արագ դասավորել են, ասել են՝ առ քո փայը՝ ԲԴԽ-ն, Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանին ասել է՝ շեֆ ջան, քեզ սարքում ենք ցմահ վարչապետ, մեզ էլ ինչ կտաս-կտաս: Ինքն էլ ասել է՝ մեր մեջ հարցեր կա՞ն, դու էլ ցմահ կդառնաս ՍԴ նախագահ: ՍԴ-ն բուդկայի նման սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը»,հայտարարել է Փաշինյանը:

Սա շատ պատասխանատու հայտարարություն է, որը պետք է ունենա իրավական հետևանքներ: Կլինե՞ն արդյոք նման հետևանքներ, կիմանանք առաջիկայում:

Բայց առայժմ հիմքեր ունենք մտածելու, որ այդ խոսքերը նույն ճակատագրին կարժանանան, ինչպես «թալանածը մինչև վերջին կոպեկը բյուջե հետ բերելու» ու համանման այլ բոցաշունչ հայտարարությունները: Փաշինյանը պնդում է, որ ՍԴ-ն ընտրվել է մի խորհրդարանի կողմից, որը ձևավորվել է ընտրակաշառքներով

Բայց չէ՞ որ հենց ինքը և ՀՀ նախագահը նույնպես ընտրվել են այդ խորհրդարանի կողմից: Իսկ մինչև հեղափոխությունը Փաշինյանն ընդունել էր ընտրությունների արդյունքները և չէր հրաժարվել ընտրակաշառքով ընտրված խորհրդարանի պատգամավորի մանդատից: Սակայն հարցազրույցում էականն այն է, թե ինչպես է վարչապետը պատկերացնում ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը:

Նա պնդում է, որ միշտ էլ հնարավորություն ունի միջամտել դատական իշխանության գործերին և ճնշումներ գործադրել, սակայն չի արել: Մինչեռ նրա գործնական քայլերը խոսում են հակառակի մասին:

Այսօր ՍԴ-ն, անգամ եթե կապված է նախկին իշխանությունների հետ, հենց միայն դրանով էլ այն եզակի մարմինն է, որ լիովին անկախ է Փաշինյանի դիկտատից:

Եթե կան այնտեղ կոռումպացված հանցագործ պաշտոնյաներ, ապա թող իրավապահ համակարգը զբաղվի նրանցով, եթե դատավորը կայացրել է ապօրինի որոշում, ապա թող իրավական ընթացակարգերով կրի պատասխանատվություն: Չէ՞ որ այլևս չկա այն իշխանությունը, որը նրանց հովանավորում էր: Մինչդեռ Փաշինյանը կոնկրետ քաղաքական ճնշում է բանեցնում իշխանության այն ճյուղի վրա, որը պետք է լիովին զերծ լինի քաղաքականացվելուց:

Ընդ որում, ակնհայտորեն մեկ անձի հետ կապված քրեական գործի պատճառով: Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է հենց դա, որ այս գործընթացներում չկա իրավական տրամաբանություն:

Խորհրդարանը Փաշինյանի վերահսկողության տակ է, իսկ այդ խորհրդարանը ՍԴ և ԲԴԽ անդամներ ընտրեց` ելնելով ոչ թե թեկնածուների մասնագիտական որակներից, այլ թե որքանով են նրանք պրոիշխանական: Ինչո՞վ է այսօրվա խորհրդարանը իր հլու-հնազանդությամբ տարբերվում նախորդներից: Եթե Փաշինյանը սկզբունք է հռչակում այն, որ նախկին կոռումպացված իշխանության հետ կապ ունեցող մարդիկ անհամատեղելի են «Նոր Հայաստանի» հետ, ապա ինչպե՞ս հասկանալ ուժային կառույցների ղեկավար պաշտոններում, նախարարների կարգավիճակում նախկին իշխանության հետ ոչ պակաս լավ աշխատած կադրերի նշանակումը:

Հետևաբար այստեղ կա տրամաբանական հակասություն: Կարելի է ասել, որ Սահմանադրական դատարանն իսկապես այսօր անկախ է գործադիրից ու օրենսդիրից առավել, քան երբևէ: Թե որքանով է այն իշխանության քիմքին դուրեկան, այլ հարց է:

Փաշինյանը նշում է, որ իր ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է, բայց նա, ըստ էության, ձգտում է մենիշխանության, ավելի կոնկրետ՝ բացարձակ անձնիշխանության:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal