Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իմ բնակիչը բերդավանցի այն պապիկն է, որի որդուն գերի են վերցրել, իսկ նրանք իմ բնակիչները չեն». Տավուշի մարզպետ

POLITICS

Past.am

Երեկ մենք ընդամենը աշխատանքի 4 դիմում ենք ստացել, բայց եթե հիմա դուրս գաք՝ 40 բողոք կստանաք այդ հավաքված մարդկանցից։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ Տավուշի մարզում թափուր աշխատատեղեր կան։

«Մենք ասում ենք՝ ժողովուրդ, ունենք աշխատանք, դիմեք, թող ձեզ առաջարկեն՝ դուք հրաժարվեք։ Հարցրեք իրենց՝ մոտեցե՞լ եք, դիմում գրե՞լ եք, կասեն՝ չէ, ես չեմ հավատում։ Մի քանի օր առաջ էլ էին ասում՝ չէ, չենք հավատում, երբ մենք ասում էինք, որ մինչեւ վերջ ենք կանգնելու, երբ որ ասում էինք, սա պետություն է, պետականություն է՝ չէին հավատում, չեն էլ հավատացել,  քանի որ իրենք ամեն օր տրորել են այդ պետականությունը, եւ իրենք փորձում են շարունակել տրորել, ու իրենց հաստատ ոգեւորում են որոշակի մարդիկ՝ տրորել այդ պետականությունը։ Այստեղ պայքարը անհատի եւ ազգայինի միջեւ է, պետականությունը ազգային շահի կազմակերպման բարձրագույն ձեւն է, իսկ մենք տրորում ենք մեր ազգային շահը՝ հանուն սեփականմ մասնավոր ամբիցիաների կամ հիվանդությունների։ Անտառ կտրելը մարդասպանություն է, եւ այդ մարդկանց արդարացնելու ձեւ չկա։ Իմ բնակիչը 18 տարեկան զինվորն է, որ գնում է պայքարելու, իմ բնակիչը բերդավանցի այն պապիկն է, որի որդուն գերի են վերցրել ժամանակին, եւ ինքը գնացել է ամեն ինչ արել է, որ իր տղայի դիակը բերի, իմ բնակիչն այն մարդն է, որ պետականությունը հարգելով՝ մի բառ չի արտասանում, բայց իր տղան գտնվում է Ադրբեջանում, իրենք են իմ բնակիչները, իրենք են տավուշեցին, իսկ նրանք իմ բնակիչները չեն»,- ասաց մարզպետը։

Չոբանյանը հայտնեց, որ երեկ ու այսօր ստացվել են առաջին դիմումները: Այս պահին իրենք ունեն 276 հաշվառված թափուր աշխատատեղ, որն առաջարկում են բնակիչներին եւ եւս մի քանի հարյուր աշխատատեղ՝  նաեւ զորամասերում: Նրա խոսքով՝ հազարից ավելի քաղաքացիների կարող են աշխատանքով ապահովել, եթե քաղաքացիները ցանկանան աշխատել։

Անդրադառնալով թափուր աշխատատեղերի միջին աշխատավարձին՝ մարզպետն ասաց, որ իրենց առաջարկները սկսում են ամենացածրը՝ 105 հազար դրամից. «Դա մաքուր աշխատավարձն է, դրանք ամենապարզ աշխատանքներն են, դրա մեջ մտնում են զինվորական ծառայություն, ճանապարհաշինություն եւ այլն։ 120 հազար դրամից սկսում է տեքստիլի ոլորտում աշխատանքը՝ օրական 8 հազարից 15 հազար, ճանապարհաշինության մեջ ունենք, 168 թափուր աշխատատեղ դպրոցներում ունենք»։

Հարցին՝ եթե մարդիկ իմացել են աշխատատեղերի մասին, ինչու չեն դիմել, Չոբանյանն ասաց, որ պատճառները տարբեր են, յուրաքանչյուր մարդու դեպքն առանձին է. «Առաջինը որակավորման խնդիրն է, երկրորդն այն, որ տարիներ շարունակ, շատ աշխատատեղեր սահմանափակ են եղել այդ մարդկանց համար, այդ նույն դպրոցում ուսուցիչ աշխատելու համար տարիներ շարունակ աշխատել են կոռուպցիոն մեխանիզմներ, եւ մարդիկ հավատը կորցրել են առ այն, որ իրենք կարող են ուղղակի դիմել աշխատելու, եւ առանց ոչ մի բանի իրենց ընդունեն աշխատանքի։ Երրորդն այն է, որ իրականում, հատուկ աշխատանք չի տարվել մարզի կտրվածքով՝ տնտեսվարողների հետ։ Ես, ինքս առաջին օրվանից  սկսած, մեր բոլոր ճանապարհաշինարարների հետ հանդիպել եմ, եւ խնդրել եմ, որ առավելագույնս լինի տեղական մասնակցություն, ես առաջարկել եմ, եթե պետք է վերապատրաստումներ իրականացնել՝ մենք կարող ենք դա անել։ Գործատուն ինքն ազատ է այդ ընտրության մեջ, ինքը կարող է որոշել՝ ում օգտագործել, շատ դեպքերում իրեն ավելի ձեռնտու է՝ իր ճանաչած մասնագետը, որը թեկուզ՝ Տավուշի մարզից չէ, գա այստեղ ապրի, եւ այստեղ մասնակցի, բայց մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր տնտեսվարող, որը բիզնես է անում, եւ այստեղ գումար՝ վաստակում, ինքը սոցիալական պատասխանատվության խնդիր ունի։ Եվ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինստիտուտի զարգացման մեջ կա, մեր ծրագրերի մեջ մենք տեսնում ենք տեղացիների առավելագույն մասնակցության ապահովմանը։ Դա հեշտ աշխատանք չէ, որովհետեւ եթե այդ մարդը այդ մասնագետն է, դեռ չի նշանակում, որ ինքը լավ մասնագետ է։ Միշտ պահանջվում է ժամանակ, որպեսզի իրեն սովորեցնեն վերապատրաստեն եւ բերեն ինչ-որ վիճակի»։

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer