Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հա­յաս­տա­նցի մաս­նա­գետն ար­տերկ­րում դա­սա­խո­սու­թյուն կկար­դա

INTERVIEW

Լիլիթ Շաքարյանը 2009 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում: «Իմ հիմնական առարկայական ուղղվածություններն են հասարակայնության հետ կապերը և ԶԼՄ սոցիոլոգիան: «Էրազմուս+» ծրագրի դասախոսական շարժունության շրջանակում շահել եմ գրանտային ծրագիր:

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ 22 օր այցելության շրջանակներում, պետք է դասախոսություն կարդամ Չեխիայի Hradec Kralove համալսարանում: Լինելու է 32 ժամ դասախոսություն՝ «ԶԼՄ սոցիոլոգիա» և «ԶԼՄ և սոցիալական աշխատանք» թեմաների մասին: Դասավանդման նպատակով այս տարի սա իմ երկրորդ շարժունությունն է:

Առաջինը եղել է ապրիլ-մայիս ամիսների ընթացքում դեպի «Complutense de Madrid» համալսարան, որտեղ հանդես եմ եկել 8-ժամյա դասախոսությամբ: Եղել են դասախոսություններ ուսանողների, ինչպես նաև հանդիպումներ պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար:

Ներկայացրել եմ իմ հետազոտության արդյունքները՝ «Հայ կնոջ կերպարը զանգվածային լրատվամիջոցներում» թեմայով: Կայացել է նաև ընդհանուր քննարկում՝ «Հայաստանում և Իսպանիայում կանանց նկատմամբ մասսմեդիայի զգայունության քաղաքականությունը» թեմայով, կանանց ներկայացվածության և մեդիայի հետ կապված այլ հարցերի շուրջ: Դասախոսություններին մասնակցել են քաղաքագիտության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները՝ «Մասսմեդիայում կանանց և տղամարդկանց ներկայացվածություն» թեմայի շրջանակներում», ասում է Շաքարյանը: 

Hradec Kralove համալսարանում կայանալիք դասախոսությունների շրջանակում Շաքարյանը դիտարկելու է ԶԼՄ սոցիոլոգիան այն ասպեկտով, թե ինչպիսի սոցիալական բնույթի հարցեր կան՝ կապված մասսմեդիայի հետ:

«Որքանո՞վ է այն կառուցողական, դրական ազդեցություն ունենում հասարակության վրա և որքանո՞վ բացասական, որքանո՞վ է այն հասանելի հասարակության բոլոր շերտերին և որքանո՞վ է արտահայտում դրա բոլոր շերտերի շահերը, մոտեցումները, տեսանկյուններն ու գաղափարները և որքանո՞վ է պահպանում սոցիալական արդարության սկզբունքը՝ ինֆորմացիայի օբյեկտիվության ապահովման և հասանելիության տեսանկյունից:

Բացի դա, դիտարկվելու են մեդիաազդեցության տեսությունները», նշում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսը:

Հետաքրքրվում ենք՝ դասախոսներին ի՞նչ է տալիս նման ծրագրերին մասնակից դառնալը:

Լիլիթ Շաքարյանը նշում է՝ նման ծրագրերը դասախոսներին հնարավորություն են տալիս դիտարկելու օտարերկրյա կրթական համակարգերը:

«Ծրագրեր, դասավանդման մեթոդիկա, շփման մշակույթ և ամենակարևորը՝ միջազգային լուրջ ցանց ձևավորելու հնարավորություն են տալիս: Դու ակադեմիական միջավայր ես ձևավորում, և քո համագործակցությունը ոչ թե ավարտվում է, երբ դու վերադառնում ես Հայաստան, այլ շարունակական բնույթ է կրում, որովհետև քո ակադեմիական ցանցն ես ստեղծում, անընդհատ կապի մեջ ես լինում պրոֆեսորների հետ, տեղեկանում ես այնտեղի փոփոխություններից, նորություններից և զարգացումներից: Սա շատ լուրջ հնարավորություն է գիտնականների, դասախոսների համար, որովհետև դու լայն կապեր ես ստեղծում, քո շրջանակն ընդլայնում: 

Իսկ այսպես ունենում ես միայն մեկ հենակետ, որը քո սոցիալական իրականությունն է և գիտությունը, որը քեզ համար առկա է գրքերի տեսքով: Այնտեղ արդեն տեսնում ես մեկ այլ իրականություն: Այստեղ խոսքը պրակտիկ գիտելիքների և դասավանդման մեթոդիկայի մասին է: Սա հետագայում լավ նախադրյալներ է ստեղծում նաև ուսանողների համար, որովհետև նման համագործակցությունների արդյունքում ունենք օնլայն առարկա. ուսանողները հնարավորություն ունեն Ամերիկայում անցկացվող օնլայն դասընթացի մասնակիցը լինել, նաև հնարավորություն՝ գնալու և արտերկրում ուսանելու», - եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal