Սվո Ռաֆ. ի՞նչ է շշնջացել օրենքով գողը մահվանից առաջ
VIDEOՌաֆայել Մկրտիչ Բաղդասարյան (մականունը՝ Սվո Ռաֆ, Սվո Ռաֆ երևանցի, փետրվարի 10, 1930, Երևան - հունիսի 23, 1993, Մոսկվա), համամիութենական քրեական հեղինակություն։ Օրենքով գող, ԽՍՀՄ-ի քրեական հանցավոր միջավայրի առաջնորդ։ Խորհրդային հանցավոր աշխարհի առաջին ամենալեգենդար, ամենահայտնի և ամենաիմաստուն՝ «կնքահայրը»։ ԽՍՀՄ-ի և հետխորհրդային պետությունների հանցավոր աշխարհի ամենահզոր դեմքը։ Նա ուներ միջազգային մեծ հեղինակություն։ Ուղղիչ աշխատանքային գաղութներում Սվո Ռաֆը միշտ խախտել է ռեժիմը, հրաժարվել աշխատանքից, հարձակում է գործել պաշտոնական անձանց վրա, ինչպես նաև անհաջող փորձել արել կալանավայրից փախչելու: Նրա հետ հատկապես չեն սիրել գործ ունենալ քննիչները: Սվո Ռաֆն իր ամբողջ կյանքի ընթացքում երբեք ցուցմունք չի գրել, չի ստորագրել ոչ մի արձանագրություն, այսինքն՝ պահպանել է իրական «օրենքով գողի» վարվելաձևը: Նրա կամային հատկանիշներն էր հենց գլխավոր մեխը, որ դեռևս անչափահաս տարիքում արժանացավ «օրենքով գողի» տիտղոսին: