Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՍԴ-ն դեմ է մեկ անձի բացարձակ իշխանությանը

ANALYSIS

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը tert.am-ին տված հարցազրույցում պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին` փաստացի արձանագրելով, որ Հայաստանում հաստատվել է երկիշխանություն: Մի կողմում են հայտնվել օրենսդիրն ու գործադիրը, որոնք Փաշինյանի միանձնյա ղեկավարման ներքո են, մյուս կողմում է Սահմանադրական դատարանը, որը գործում է իր լիազորությունների շրջանակում և դիմադրում է սկսված դեմարշին: Թովմասյանի հարցազրույցի ոճը և տրված պատասխանները կարելի է շախմատային լեզվով «շախ» համարել, քանի որ այն կառուցված էր իրավական գրագիտության կանոնների համաձայն:

ՍԴ նախագահի անձի հարցում կարելի է տարբեր մոտեցումներ ունենալ, սակայն Փաշինյանի անզուսպ և անձնական վիրավորանքներով լի հարցազրույցի ֆոնին Թովմասյանի խոսքը լրիվ առանձնանում է:

Նա, փորձելով դուրս չգալ իր լիազորությունների շրջանակից, ըստ էության, հակադարձեց Փաշինյանին, որ ՍԴ-ն անկախ մարմին է, իրավահավասար կարգավիճակ ունի, ինչ իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերը, հետևաբար չի տրվում և չի տրվելու քաղաքական ազդեցության, շարունակելու է կատարել իր պարտականությունները:

Խոսելով ՍԴ-ի դեմ քաղաքական ճնշումների մասին` Թովմասյանը հորդորում է զգուշորեն օգտագործել այդ բառը, քանի որ դա քրեական հանցանք է: Սրանով նա ակնարկում է Փաշինյանին, որ քաղաքական ցանկացած ճնշում սահմանադրական մարմնի նկատմամբ հանցագործություն է և կարող է վատ հետևանքներ ունենալ:

Եվ հենց այդ հանգամանքն է պատճառը, որ մինչ օրս ՍԴ-ն իր կազմով շարունակում է աշխատել, չկա այն ցրելու կամայական մեխանիզմ: ՍԴ-ի կազմը կարող է փոխվել միայն իրավական միջոցներով, իսկ Փաշինյանն այսօր չունի այդ գործիքակազմը: 

Թեև ՍԴ նախագահի՝ Փաշինյանի թեկնածու Վահե Գրիգորյանը պնդում է, որ ՍԴ-ում կա ճգնաժամ, և փորձում է այդպես հիմնավորել կազմի փոփոխության անհրաժեշտությունը, Թովմասյանը բերեց մի շարք փաստարկներ, որ ճգնաժամ գոյություն չունի, քանի որ լիարժեք իրականացնում է իր լիազորությունները և ընդունում որոշումներ: Սա հարցազրույցի առանցքային կետերից միայն մեկն է: Ֆիքսենք, որ Հրայր Թովմասյանը բացահայտ մերժեց հրաժարական ներկայացնելու պահանջները:

Բայց նրա հարցազրույցում առանցքային են մի քանի այլ կետեր: Թովմասյանը բացատրեց, թե ինչու է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով:

Նա նկատել է, որ եվրոպական այդ կառույցների խորհրդատվական կարծիքը խիստ անհրաժեշտ է նման գործերի դեպքում, բայց վերջնական որոշումը, միևնույն է, ընդունելու է ՍԴ-ն. «Վերջնական ակտը կայացնելու է ՀՀ Սահմանադրական դատարանը, և դրանք, այսպես ասած, ընկերոջ աջակցություն են: Սա, թերևս, այն գործն էր, որտեղ, կարծում եմ, ոչ միայն անհրաժեշտ էր, այլ, չեմ ուզում «պարտադիր» բառն օգտագործել, բայց եթե մի դեպք կար, որ պետք է օգտագործեինք, դա այս դեպքն էր»,- ասել է Թովմասյանը: 

Ըստ էության, նա պնդում է, որ ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին դիմել չի նշանակում, որ ՍԴ-ն խուսափում է պատասխանատվությունից, պարզապես այդ կերպ ՍԴ-ն լեգիտիմացնելու է իր հնարավոր որոշումը, որպեսզի խուսափի քաղաքականացվելուց: Երբ ՍԴ-ն, հղում անելով եվրոպական անկախ կառույցների գնահատականներին, կընդունի համապատասխան որոշում, ապա լիովին սնանկ կհամարվեն ՍԴ-ի հասցեին մեղադրանքները:

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի կոշտ գնահատականին, թե Թովմասյանը «բուդկայի» նման ՍԴ-ն սեփականաշնորհել է, ապա ՍԴ նախագահը հակադարձել է. «Կոնկրետ մարդկանց ընկալման մեջ դիտարկվում է, որ ՍԴ-ն ինչ-որ հիմնարկ է, ես էլ այնտեղի «դիրեկտորն» եմ, ես եմ որոշում ամեն ինչ: ՍԴ նախագահն արդարադատություն իրականացնելիս հարյուր տոկոսով ունի նույնական լիազորություն, ինչ դատարանի մյուս անդամները:

Եվ հռետորական հարց տամ. իսկ դուք այս սեփականաշնորհված «բուդկայի՞ն» էիք տասնյակ դեպքերում դիմում ներկայացնում` երկրի վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, դատավորները, արդյոք այդ «բուդկայի՞» հետ էին իրենց հարաբերությունները կառուցում Վենետիկի հանձնաժողովը, մի քանի երկրների Սահմանադրական դատարանների նախագահները, որոնք այս ընթացքում այցելել են»: Նա պարզաբանել է Սահմանադրության այն 2013-րդ հոդվածը, որի կարգավորմամբ է այսօր ստեղծվել այս իրավիճակը, երբ նախկին իշխանության օրոք ընտրված ՍԴ անդամները պետք է պաշտոնավարեն մինչև իրենց լիազորությունների ավարտը. 

«Դատական իշխանության անկախության գլխավոր գրավականը վերջիններիս անփոփոխելիությունն է: Եթե նրանք քաղաքական դրդապատճառներով կարող են փոխվել, ապա մոռացեք, որ իրենք ընդհանրապես անկախ են: Պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում 213-րդ հոդվածը: Դա դատական իշխանության անկախության երաշխիքն է, կրկնում եմ՝ դատավորների անփոփոխությունը դատավորի անկախության երաշխիքն է»,- նշել է Թովմասյանը:

Այս ամբողջ պատմության առանցքը հենց այդ հարցն է, թե ի՞նչ ենք ուզում` իսկապե՞ս անկախ դատական համակարգ, թե՞ «ժողովրդի առաջնորդի» կամակատար դատական իշխանություն: Եթե անգամ նախորդ իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ցանկանում էր ունենալ ենթակա դատարան, ապա, միևնույն է, Սահմանադրության մեջ տրվել է դատավորների անկախության այդ երաշխիքը, որին ականատես ենք լինում այսօր:

Եվ ճգնաժամ իրականում ստեղծում է նա, ով ցանկանում է ամեն գնով ՍԴ անդամներ նշանակել իրեն հաճելի մարդկանց, ՍԴ-ն դարձնել գործադիրի կցորդ:

Դիտմամբ, թե պատահմամբ, ստացվել է անպես, որ այսօր ՍԴ-ն հանդիսանում է այն մարմինը, որը թույլ չի տալիս Հայաստանում մեկ անձի բացարձակ իշխանության հաստատումը:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal