Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանի պետական հետքրքրությունների ֆոնդը հայտարարում է Դոմինիկ Դե Վիլեպինին տնօրենների խորհրդի անդամ նշանակելու մասին

SOCIETY

Ուրախ ենք տեղեկացնել, որ Դոմինիկ Դե Վիլեպինը նշանակվել է Հայաստանի պետական հետքրքրությունների ֆոնդի (այսուհետ՝ ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի անդամ, և այդ որոշումն ուժի մեջ է մտել այսօր։

ԱՆԻՖ գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ գործող ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը նախատեսում է համաշխարհային մակարդակի ներկայացուցչություն և այս համատեքստում Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ Դե Վիլեպինի ներգրավումը սահմանում է մասնակցության չափազանց բարձր մակարդակ։ 2003թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթով Դե Վիլեպինը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին առաջիկա աշխարհաքաղաքական զարգացումներում դրսևորել զսպվածության ու դիվանագիտական մոտեցում և ընդմիշտ իր տեղն է զբաղեցրել համաշխարհային քաղաքագիտության դասագրքերում»։

«Մեծ պատիվ է ընդունել պարոն դե Վիլեպինին որպես ԱՆԻՖ-ի գործընկեր և Հայաստանի բարեկամ: ԱՆԻՖ-ը հատկապես շնորհակալ է ՀՀ Նախագահ պարոն Արմեն Սարգսյանին՝ պարոն Դե Վիլեպինին մեզ ներկայացնելու համար»։

Այս կապակցությամբ պարոն Դե Վիլեպինը նշեց. «ԱՆԻՖ-ի թիմին միանալը սկիզբ է մի նոր ու հետաքրքիր ճամփորդության: Ինչպես Ֆրանսիան, Հայաստանը նույնպես վերջերս անցավ քաղաքական դաշտի էական երիտասարդացման մի փուլ, և դրա վկայությունն է այն, որ ԱՆԻՖ գործադիր տնօրեն պարոն Փափազյանը 37 տարեկան է, իսկ խորհրդի նախագահ, փոխվարչապետ պարոն Ավինյանը՝ 30 տարեկան»։

«Հայաստանը ներկայումս Եվրոպայի ամենաարագ ՀՆԱ աճի տեմպ ունեցող երկիրն է 2019-ի առաջին եռամսյակում 7.1%-ով, և ԱՆԻՖ-ը մեծ ապագա և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն ունի այդ աճին իր ներդրումն ունենալու հարցում։

Շնորհակալ եմ ԱՆԻՖ-ի արդյունավետ գործունեությանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»։

Դոմինիկ Դե Վիլեպին Կենսագրություն

Դոմինիկ դե Վիլեպինը ծնվել է 1953թ. Մարոկկոյում և մեծացել է արտերկրում, իսկ 1968թ.-ին տեղափոխվել է Ֆրանսիա: Ավարտել է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտը (Sciences-Po) և կառավարման ազգային դպրոցը (École Nationale d'Administration)։ Ունի բակալավրի աստիճան իրավունքի և գրականության ոլորտում: Դոմինիկ դե Վիլեպինը սկսել է իր կարիերան որպես դիվանագետ և 1984-1989թթ. աշխատել է Փարիզում, Վաշինգտոնում, իսկ 1989-1992 թթ․ Նյու Դելիում՝ որպես դեսպանատան խորհրդատու: Այնուհետև նշանակվել է Ֆրանսայի արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի գլխավոր խորհրդական:

1993թ.-ին Դոմինիկ դե Վիլեպինը նշանակվել է արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեի գրասենյակի ղեկավար, ինչից հետո նախագահ Ժակ Շիրակի կողմից նշանակվել է իր աշխատակազմի ղեկավար` 1995-2002 թվականներին:

2002 թվականին Դոմինիկ դե Վիլեպինը նշանակվել է արտաքին գործերի նախարար: 2003թ.-ին ղեկավարել է Իրաքի ճգնաժամը Ֆրանսիայի անունից և ՄԱԿ-ում պաշտպանել Ֆրանսիայի դիրքորոշումը ընդդեմ պատերազմի:

2004թ.-ին դարձել է ներքին գործերի նախարար, իսկ 2005-2007թթ. զբաղեցրել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը: Այդ երկու տարիների ընթացքում նա պարտավորվել էր ընդլայնել երկրում զբաղվածությունը, բարեփոխել աշխատաշուկան, նվազեցնել դեֆիցիտը և պետական պարտքը, ինչպես նաև խթանել տնտեսական աճը և ներդնել նորարարական քաղաքականություն` Ֆրանսիայի ողջ տարածքում մրցունակ կլաստերների ձևավորման միջոցով։

Դոմինիկ դե Վիլեպինը հետաքրքրված է գրականությամբ և պատմությամբ: Նա հայտնի է դիվանագիտության, եվրոպական և միջազգային հարաբերությունների (Le Requin et la Mouette, 2004), Նապոլեոն I-ի (Les Cent-Jours ou l'esprit de sacrifice, 2001, La chute ou l'Empire de la solitude, 2008) թեմաների վերաբերյալ իր աշխատություններով, ինչպես նաև բանաստեղծների (Eloge des voleurs de feu, 2003) և նկարիչների, մասնավորապես՝ ֆրանսիացի-չինացի նկարիչ Զաո Վու-Կիի վերաբերյալ իր էսսեներով: Նա նաև գրել է բանաստեղծություններ: Իր վերջին խաղաղության հաստատման և միջազգային մարտահրավերների մասին գիրքը լույս է տեսել 2016 թվականին:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal