Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշխանությունն ամեն ինչ ժողովրդի վրա է գցում»

POLITICS

Արտաքին և ներքին քաղաքականությունը փոխկապակցված են: Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի դիտարկումների հիմքում այս համոզմունքն է, որով նա վերլուծում է նաև հայ-ամերիկյան հարաբերությունները, մասնավորապես, վերջերս ԱԺ նախագահի, փոխվարչապետի և ԱԳ նախարարի մակարդակով ԱՄՆ կատարված այցերը:

«Այդ այցերն անիմաստ չեն, բայց որպեսզի նման տեսակետներ չլինեն, իշխանությունը պետք է ներկայացնի այդ այցերի արդյունքները, որ հանրությունը հասկանա՝ դրանք արդյունք տվե՞լ են, թե՞ ոչ: Սովորաբար մեզ մոտ այդ առումով միայն դատողություններ և գուշակություններ են լինում, բայց իշխանությունը, այդ թվում՝ ԱԳՆ-ն, պետք է սովորեն ժողովրդի հետ անկեղծ լինել, ներկայացնել արդյունքները կամ տապալումները: Թեև գործնական իմաստով ոչինչ չեմ կարող ասել, բայց հայ-ամերիկյան հարաբերություններում տեղաշարժ չի կարող չլինել, որովհետև նախկին ոչ ժողովրդավար Հայաստանը չկա:

Հիմա կա Հայաստան, որն ունի ժողովրդավարական իմիջ, և, հետևապես, ԱՄՆ-ն չի կարող սա չգնահատել: Այդուհանդերձ, այս պահին չենք կարող ասել, որ լուրջ տեղաշարժեր կան:

Ամենակարևոր խնդիրն այն է, որ Հայաստանի ներքին կյանքում էլ լուրջ տեղաշարժեր չկան»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ տեղաշարժեր չկան թե՛ տնտեսության մեջ և թե՛ մյուս ոլորտներում:

«Մեծ հաշվով, որևէ պետության հետ հարաբերություններում լուրջ տեղաշարժեր չեն կարող լինել, քանի դեռ Հայաստանը ներքին կայունություն չունի:

Անընդհատ առաջացող անկայունության օջախները Հայաստանին չեն տալու այն հիմքը, որի վրա Հայաստանը կարող է թռիչքային զարգացումներ ապահովել կամ պետությունների հետ հարաբերությունների բնույթ փոխել: Այս պահին իշխանությունները դեռևս շոշափում են այլ պետությունների հետ հարաբերությունների տրամադրությունները:

Կարելի է ասել՝ այժմ ավելի շատ հետազոտական գործընթաց է:

Հայ-ամերիկյան, հայ-ռուսական, հայ-չինական և այլ երկրների հետ հարաբերությունները շանս կստանան, եթե ՀՀ ներքին կյանքը կայունություն ստանա, հակառակ պարագայում ոչինչ էլ չի լինելու: Նույնիսկ, եթե իշխանություններն ասեն, թե հայ-ամերիկյան հարաբերությունները շատ լավ են, չհավատաք, որովհետև բացառվում է, որ ներքին անկայունություն ունեցող երկիրը ունենա շատ լավ հարաբերություններ այլ պետությունների հետ»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով, պետք է կարողանալ կարգի բերել ներքին կյանքը. «Սա իշխանության հիմնական խնդիրն է, որը դեռ չի կարողանում լուծել: Իհարկե, ինչ-որ հարցեր լուծվել են, երկիրը դեմոկրատական ուղու վրա է, թեև այդ առումով մի քիչ սկսում եմ կասկածել: Ինչևէ, երկրի ներքին կյանքը կայունություն չի ստանում: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ բացառվում է ունենալ անկայուն պետություն, բայց ունենալ կայուն արտաքին քաղաքական հարաբերություններ»:

Ընդգծելով, որ բոլորի երազանքը, կարծես, արտաքին ներդրումներն են, Հ. Սուքիասյանը հավելեց. «Ես չգիտեմ՝ այդ տխմարությունն ո՞վ է մտցրել մարդկանց ուղեղներ: 30 տարի ժողովրդի հայացքը դրսում են թողել՝ ասելով՝ գնանք, դրսից ներդրում բերենք: Նույնն էլ նոր իշխանություններն են:

Բայց ո՞վ ներդրում կանի անկայուն երկրում: Արտաքին քաղաքականությունը սովորաբար պետք է նպաստի նաև տնտեսության զարգացմանը: Այն չի ենթադրում զուտ հարաբերություններ՝ պետությունների միջև: Արտաքին քաղաքականությունը պետք է չափելիություն ունենա, որոնցից մեկը տնտեսական ցուցանիշն է»:

Ըստ քաղաքագետի, ինչպես մյուս երկրների, այնպես էլ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորություն Հայաստանը ունի: Նրա խոսքով, ազատականությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը նման երկրների համար աստվածային արժեքներ են.

«Հայաստանի համար դրանք ոչ նյութական ռեսուրս են: Պետք է հասկանալ, որ բացի նյութականից, կան նաև ոչ նյութական ռեսուրսներ, որոնք երբեմն նյութականից շատ ավելի մեծ նշանակություն ունեն: Ժողովրդավարական իմիջի հիմքի վրա Հայաստանը կարող է շատ արագ իր հարաբերությունները կարգավորել, բայց միայն ներքին կայունության պայմանով»:

Այդուհանդերձ, ըստ քաղաքագետի, նշվածը սպառվող ռեսուրս է:

«Եթե Հայաստանը ժողովրդավարական իմիջը պահպանելու է, ապա այդ ռեսուրսը կմնա, բայց այն թուլանալու է, որովհետև այդ ռեսուրսին միս ու արյուն կարող է տալ միայն ներքին զարգացումը: Ամեն դեպքում, դա գնահատվող ռեսուրս է, մանավանդ լիբերալ, դեմոկրատական աշխարհի կողմից:

Մենք կարող ենք ոչ նյութական ռեսուրսը վերածել նյութականի: Բայց եթե Հայաստանում այս անկայունությունը շարունակվի, ապա մեր երկիրը քաղաքական իմաստով բանկրոտ պետություն կհամարվի, որի հետ կսկսեն չհարաբերվել: Բայց անկայունությունն առաջին հերթին հենց մեզ է խանգարում: Իշխանությունը պետք է հասկանա, որ պետության մեջ կայունություն ապահովելու մենաշնորհային գործառույթը պատկանում է քաղաքական իշխանությանը: Դա հասարակության գործառույթը չէ: Հիմա իշխանությունը ամեն ինչ ժողովրդի վրա է գցում:

Բայց ժողովուրդն այդ մարդկանց ընտրել է, որ տնտեսության, քաղաքական զարգացման ռազմավարությունները փոխեն, իսկ իշխանությունը եկել ու նրան ասում է՝ դե, մենք դեմոկրատ ենք, «դու վեր կաց քայլի՛ր», «աշխատի՛ր», «դու կարո՛ղ ես» և այլն:

Հիմա իշխանությունը պետք է հասկանա, որ կայունություն ապահովելու իր գործառույթը լավ չի իրականացնում.

պետությունն անկայուն վիճակների մեջ է, անընդհատ անկայունության օջախներ են առաջանում, ինչի պատասխանատուն իշխանությունն է:

Որքան իշխանությունը չկարողացավ իրականացնել կայունություն ապահովելու իր գործառույթը, իշխանության լեգիտիմությունը անկում է ապրելու:

Իսկ իշխանությունները լավ են հասկանում, թե իրենց հետ այդ պարագայում ինչ տեղի կունենա»,-նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այդ դեպքում կլինի այն, ինչ նախորդ իշխանությունների հետ տեղի ունեցավ:

«Ընդհանուր առմամբ, իշխանության գործողությունները հասկանալի չեն: Ընդհանրապես հասկանալի չէ, թե պետության զարգացման առումով իշխանության ռազմավարությունն ինչպիսին է, որովհետև պետության մեջ լուրջ տեղաշարժեր չեն եղել: Քաղաքական կյանքում էլ միայն վերնաշենքի փոփոխություն է եղել, բայց, մեծ հաշվով, ամեն ինչ մնացել է:

Պետության մոդելը նույնն է, իսկ տնտեսության մեջ ևս տեղաշարժեր չկան»,-ասաց նա՝ շեշտելով, որ ոչ այդքան շատ, բայց այսօր արդեն առկա է լեգիտիմության անկում:

«Իսկ խնդիրը, մեծ հաշվով, իշխանության վարկանիշը չէ: Խնդիրը հեղափոխությունը վարկաբեկելն է:

Եթե նախկին ուժերի ու նաև այսօրվա իշխանությունների գործողությունների արդյունքում հեղափոխությունը հնարավոր եղավ արժեզրկել, իշխանությունը 5 րոպեում կընկնի:

Հետևաբար, իրենք ևս պետք է կարողանան բավարարել հեղափոխության արժեքները: Ժողովուրդն իրենց ընտրել է կոնկրետ պահանջներով, որոնց թվում են Ընտրական օրենսգրքի, ինչպես նաև Սահմանադրության փոփոխությունները: Բայց նրանք եկել ու կասկածում են, ասում՝ փոխե՞նք, թե՞ ոչ:

Գործող իշխանության քաղաքական կամքից, ունեցած քաղաքական շահից ու պետության կազմակերպման վերաբերյալ ունեցած պատկերացումներից է կախված իրենց լեգիտիմությունը: Վտանգավոր երևույթ է, երբ պետությունը կայունություն չի ստանում:

Այս հանգամանքը կայունություն չի տալու ինչպես տնտեսությանը, այնպես էլ իշխանությունհասարակություն փոխհարաբերություններին: Այս ամենի շարունակականությունը, մեծ հաշվով, բերելու է իշխանության լեգիտիմության անկման»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer