Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ռա­բի­սից» ու վթար­նե­րից մին­չև կազ­մա­կերպ­վա­ծու­թյուն

ANALYSIS

Թվում է, թե Վարդավառի տոնը Հայաստանում նշվում է միանման: Իհարկե, տոնը պատմականորեն այլ խորհուրդ է ունեցել, այն անգամ ներմուծվել է Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի մեջ, սակայն ժողովրդի համար այն «ջրոցու օր» է: Ցավոք, մենք այդ տոնը հենց այդպես էլ հասկանում ենք՝ ջրել՝ ում պատահի, որտեղ պատահի, ինչպես պատահի:

Ու դա հաճախ անում ենք վայրենության մոլուցքի մեջ, մոռանալով ամեն ինչ: Արդյունքում ամեն տարի վթարներ ենք ունենում վարորդների՝ հանկարծակիի գալու պատճառով: Այս տարի հղի կին վրաերթի ենթարկվեց: Մեր հասարակության մի ուրիշ հատված Վարդավառին փախչում է Սևան՝ ոչ այնքան տոնելու, որքան առիթն օգտագործելու ու խորովածային, խմիչքային մրցավազքի մեջ մտնելու, ձմերուկ «մորթելու», մաքսիմում հոգնելու ու այդպես կիսախմած (կամ լավ էլ խմած)՝ մեքենան վարում ենք դեպի տուն: Երեկ Սևանի մայրուղու վրա միայն մեկ ժամում ականատես ենք եղել երեք վթարի:

Դժվար էր պատկերացնել, որ այս տարի այն Հայաստանում կնշվի տարբեր կերպ: Հիմնականում այդպես էլ կար: Սակայն մի քանի բացառություններով: Օրինակ՝ Երևանի կենտրոնում, մասնավորապես ԱԺ այգում և Բաղրամյան պողոտայում այլ իրականություն էր, իսկ Հայաստանի մնացած հատվածում` բոլորովին այլ: Ինչպես հայտնի է, Բաղրամյան պողոտան փակել ու ԱԺ դիմաց գորգեր էին լվանում:

Այս գաղափարն այդպես էլ անհասկանալի մնաց և վանող, ինչի վկայությունն էր մասնակիցների սակավաթվությունը:

Իսկ ահա Գյումրին հաճելիորեն տարբերվում էր այստեղ, շատերի վստահեցմամբ, տոնական մթնոլորտն աննախադեպ էր: Ավելին, այստեղ ցույց տվեցին, որ կրեատիվությունը, «իմպրովիզը» կարող է և «ռաբիս» չլինել: Գյումրիում տեղի ունեցածի մասին պատկերավոր նկարագրել է գյումրեցի հայտնի դերասան Ռուբեն Մխիթարյանը. «Գյումրիում էին էրևանցիներ, վանաձորցիներ, էջմիածինցիներ, արցախցիներ, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Բելգիայից ու Գերմանիայից եկած հյուրեր, ՀԱՅԵՐ: Երեկ Գյումրիում էր իմ երազած Հայաստանը: Մաքուր, առանց մուննաթի, բարի, ժպտացող, իրար հարգող, իրար ներող, իրար իրարից չտարանջատող, ոչ սև, ոչ սպիտակ, ուղղակի քիչըմ թաց: 

Չէ, լավ էլ թաց, լմբուկ ջուր: Մի պահ, 13:45-ի կողմ, երբ տոնակատարության պիկն էր, հրապարակում 4200-4300 մարդ ջրվում էր ու պարում: Ես ցույց էի տալիս ընկերներիս այդ տեսարանը ու ասում, որ ոչ մի պետական, կամ վարչական ռեսուրս չի կարող կազմակերպել այն, ինչը արեցինք մենք...

Երեկ քաղաքիցս 87-ի Լեննականի համն առա, երբ ամեն ինչ գրեթե իդեալական էր: 5000 հյուր քաղաքում և ոչ մի միջադեպ: Լեփ-լեցուն սրճարաններ ու ռեստորաններ: Սերը չունի պլանավորած, կամ տրամադրվող բյուջե, սերը չունի վերացական վերաբերմունք, սերը չունի նախապայմաններ: Դու կա՛մ սիրում ես, կա՛մ ոչ»:

Եվ իսկապես, տեսնելով Վարդավառի օրը Գյումրու հրապարակում արված լուսանկարներն ու տեսանյութերը, չես կարող չնկատել անկեղծությունը, բարությունն ու սերը միմյանց հանդեպ, երբ մարդիկ լիաթոք, առանց ավելորդությունների տոնում են իրենց սիրած տոնը:

Եվ ամենակարևորը, առանց միջադեպերի: Մինչդեռ Երևանում, ինչպես արդեն նշեցինք, երբեմն չի լինում խուսափել այդ օրը տհաճ միջադեպերից և վթարներից:

Ոմանց համար Վարդավառի տոնը դառնում է մղձավանջ, հատկապես նրանց համար, ովքեր այնքան էլ չեն ցանկանում մասնակցել այդ տոնին: Մարդը պարզապես գնում է աշխատանքի կամ կարևոր հանդիպման` գերադասելով չոր մնալ: Բայց ոչ, կհայտնվեն մարդիկ, ովքեր ոչ միայն ստիպողաբար կջրեն նրան, այլև կփչացնեն մոտն առկա տեխնիկան կամ այլ իրեր: Սա դասական «անհամություն է», որը փչացնում է տոնական մթնոլորտը: 

Ասացինք արդեն, որ շատ ավելի անդառնալի հետևանքներ են լինում, երբ որոշում են ջրել ճանապարհին ընթացող ավտոմեքենաները, փակել նրանց ճանապարհը: Նման վտանգավոր «խաղեր սիրում են խաղալ» հատկապես դեռահասները:

Ուստի տոնական այդ օրը իսկապես տոնական անցկացնելու համար պաշտոնյաները պետք է ոչ թե գորգեր լվանալու կոչեր անեն, այլ զբաղվեն մարդկանց տոնը ճիշտ կազմակերպելու և ուղղորդելու հարցերով, մարդկանց անվտանգությունն ապահովելու խնդիրներով, բացատրական աշխատանքներով, թե ինչ կարելի է, ինչ չի կարելի անել այդ օրը:

Մշակույթի հարց է: Մինչդեռ ամեն ինչ թողնվում է մարդկանց քմահաճույքին, ոնց ուզում են, թող տոնեն: Այո, ի վերջո, ամեն մարդու ընտրության հարցն է, թե ինչպես կտոնի կամ առհասարակ կտոնի, թե ոչ, բայց հանրային միջոցառումներ կազմակերպելու ժամանակ պետք է լինի պատասխանատվության զգացում: 

Չէ՞ որ տոնը միայն մենք չենք տեսնում, այլև այդ օրը Հայաստանում գտնվող բազմաթիվ զբոսաշրջիկներ, ովքեր պատկերացում են կազմում մեր քաղաքակրթվածության ու զարգացման մակարդակի մասին, չէ՞ որ նրանք հետո մեր մասին պատմելու են այլոց: Եվ հետո, տոնը տոնականություն է ենթադրում, այլ ոչ թե վայրենություն:

Ամփոփենք. Գյումրին մի ուշագրավ դաս տվեց, թե ինչպես պետք է մոտենալ այս հարցերին, որ անճաշակությունից ու վայրենությունից հրաժարվենք, տոնենք ըստ արժանվույն` ուրախություն և ժպիտ պարգևելով մարդկանց, որ ոչ ոք չնեղանա, այլ ոչ թե հարամելով, վնասելով ու փչացնելով տրամադրությունը:

Դրան հնարավոր է հասնել միայն կազմակերպված աշխատանքով և տոնի էությունը չաղավաղելով: Մեր ժողովուրդը իսկապես կարոտ է զանգվածային գեղեցիկ տոնակատարությունների:

Միշտ իշխանություններին թվացել է, թե բավարար է մեկ-երկու համերգ կազմակերպել, ընդ որում` հաճախ իրենց դարն անցած երգիչ-երգչուհիներով: Համազգային նշանակության տոներ նշելու մշակույթը վերակենդանացնելու խնդիր կա այսօր: Որպեսզի այդ տոներին մասնակցեն նրանք, ովքեր ցանկանում են, իսկ մարդիկ, ովքեր դրա «հավեսը» չունեն կամ ժամանակը, ովքեր պարզապես ջրվել չեն ուզում, չտուժեն արդյունքում:

Իսկ դրա համար, ինչպես նկատել է Ռուբեն Մխիթարյանը, պետք է անկեղծ սիրես երկիրդ, ժողովրդիդ ու նրա ավանդույթները: 

Հ.Գ.-Հա, ի դեպ, Գյումրիում գորգերի փոխարեն արձաններն էին լվանում:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023