Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նպա­տա­կը ոչ թե նոր­մալ դա­տա­կան հա­մա­կարգ,այլ կա­մակա­տար ունե­նալն է»

INTERVIEW

Գործող իշխանությունները իշխանության գալու սկզբնական փուլում հայտարարեցին, որ զերծ են մնալու դատարանների վրա ճնշումներ գործադրելուց, թույլ են տալու, որ դատարաններն անկախ գործեն և որևէ կերպ չեն փորձելու միջամտել դատարանների գործունեությանը: Հետհայացք գցելով դատական համակարգի շուրջ տեղի ունեցած գործընթացներին՝ հիշեց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ միաժամանակ դիտարկելով այդ խոստումներին հաջորդող իրադարձությունները:

«Այդուհանդերձ, հետագայում հայտնի գործով ձայնագրություն հրապարակվեց, որին հաջորդեցին դատարանների նկատմամբ կոնկրետ որոշումներ կայացնելու համար ճնշումներ գործադրելու մասին գնահատականները: Թեպետ ձայնագրությունն արտառոց էր, միևնույն է, իշխանությունները շատ հանգիստ երևույթը ներկայացրեցին այնպես, թե այնտեղ որևէ ճնշում գոյություն չունի:

Հետագայում դատարանների նկատմամբ ճնշումները սկսեցին ավելի բացահայտ արտահայտվել. այն դատավորները, որոնք այդ գործով ոչ իշխանահաճո որոշումներ կայացրեցին, նրանց նկատմամբ հետապնդումներ սկսեցին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Սահակյանը:

«Այն, որ դատարանների դռները փակվեցին ու ճնշումները գնալով սաստկացան, պարզ էր: Սա, իհարկե, իրավական, ժողովրդավարական երկրի համար ակնհայտ անընդունելի իրավիճակ էր: Բայց որ իրավիճակը պետք է հասներ դատավորի նկատմամբ քրեական հետապնդմանը, սա արդեն որևէ կերպ հնարավոր չէ հանդուրժել: Վերջին հաշվով, բոլորս պետք է ուղղակի թույլ չտանք, որ այս երևույթները զարգանան, որովհետև սա կործանարար է երկրի համար և հարիր չէ իրավական ու ժողովրդավարական երկրին: 

Բացի այդ, ակնհայտ է, որ նման իրավիճակը զարգանալու միտում ունի, ինչին ականատես եղանք մեկ տարվա ընթացքում»,-ասաց նա՝ չբացառելով, որ հետապնդումները կշարունակվեն նաև մյուսների մասով:

«Հասկանալի է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելով՝ մյուս դատավորների աչքն էին վախեցնում, որ նրանք այլևս ոչ իշխանահաճո որոշումներ չկայացնեն և ամբողջությամբ ենթարկվեն իշխանություններին: Հիմա, բնականաբար, ամեն ինչ շատ ավելի խորն է, քան միայն մեկ դատավորի նկատմամբ քրեական հետապնդումն է: Սա արդեն դեմ է անկախ դատական համակարգի վերաբերյալ պատկերացումներին: Մեծ հաշվով, որևէ կերպ այլևս հնարավոր չէ մտածել, թե մենք անկախ դատական համակարգ կունենանք:

Այն գործընթացները, որոնք սկսվել են, ունեն մեկ նպատակ՝ ենթարկեցնել դատավորներին: Բոլորս գիտենք, որ դատարանները շատ հեռու են արդարադատություն իրականացնող մարմին կոչվելուց, գիտենք, որ ունենք դատավորներ, որոնք ընդհանրապես չպետք է դատավոր լինեին, որ միշտ եղել են իշխանահաճո ու պատվեր են կատարել: Բայց փոխանակ պայքարեինք այդ երևույթների դեմ, թիրախավորեցինք նրանց, ովքեր փորձել էին անկախ գործել: Ու կապ չունի, թե իրենք ինչպիսի որոշումներ էին կայացրել, կարևորն այն է, որ չէին ենթարկվել, անկախ էին գործել:

Կան դատավորներ, որոնք բազմաթիվ ապօրինի դատական ակտեր են կայացրել: Տարիներ շարունակ չի գործել այն նորմը, որ նման դատավորները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Եթե սկսեին նրանցից՝ խնդիրն այլ կերպ կդիտարկվեր: 

Բայց երբ ամեն ինչ սկսվեց այն դատավորներից, որոնք ուղղակի կամակատար չէին, հասկանալի է, որ նպատակն այլ էր, քան անկախ դատական համակարգ ունենալն է: Իսկ ամենասարսափելին այն է, որ ԲԴԽ-ն կայացրեց որոշում, որով, ըստ էության նպաստեց, որ մենք անկախ դատական համակարգ չունենանք:

ԲԴԽ-ի հիմնական լիազորությունն ու ստեղծման նպատակն այն էր, որ իրենք կարողանան կանգնել դատավորների կողքին և, ինչու չէ, նաև լուծեն այն դատավորների պատասխանատվության խնդիրը, որոնք անօրինական են գործում: Իրենց նպատակը դա պետք է լիներ, և ոչ թե օգնել քրեական պատասխանատվության ենթարկել այն դատավորին, որն ուղղակի չի կատարել իշխանությունների կամքը»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Լուսինե Սահակյանը շեշտեց՝ անկախ նրանից, դատավորի կայացրած որոշումը դուր է գալիս, թե՝ ոչ, հարցին այլ կերպ պետք է նայել.

«Կոնկրետ Դավիթ Գրիգորյանի մասով բարձրացված խնդիրը, մեծ հաշվով, կարելի է ծիծաղելի որակել:

Բայց, համենայն դեպս, այդ խնդիրը շատ ավելի վաղ է առաջացել ու տարբեր ատյաններում լուծվել է այն եզրահանգմամբ, համաձայն որի՝ դատավորը չի կարող այդ գործողության համար հետապնդվել: Դատարանները, նախաքննական մարմինն ու դատախազությունն էին իրենց խոսքն ասել, որ այդտեղ քրեական պատասխանատվության խնդիր չկա:

Բայց երբ Դ. Գրիգորյանը կայացրեց այդ որոշումները, չգիտես ինչու, նույն գործը նույն դատախազների աչքին այլ կերպ երևաց՝ հանկարծ քրեական պատասխանատվության հարց տեսան: Այդուհանդերձ, այստեղ ապացուցելու կարիք չկար, թե արդյո՞ք պատասխանատվության հարց կար, թե՝ ոչ, որովհետև տարբեր ատյաններն իրենց վերոնշյալ խոսքն ասել էին:

Իսկ թե ինչո՞ւ այլ կերպ սկսվեց մեկնաբանվել օրենքը, շատ պարզ էր: Պարզապես պետք էր քրեական հետապնդում իրականացնել»:

Նա շեշտեց, որ հաշվի առնելով այս ամենը, արդեն հարցեր չեն ծագում, որ հետապնդումը կոնկրետ գործի հետ է կապված. «Եթե կան մարդիկ, որոնք, այսպես ասենք, Ռոբերտ Քոչարյանին դեմ են և ամեն գնով ցանկանում են, որ նա պատասխանատվության ենթարկվի, ապա պետք է նաև նրանք հասկանան, որ այստեղ հարցը ամենևին Քոչարյանն ու նրա գործոնը չէ: 

Հարցն այն է՝ մենք ժողովրդավարական պետություն ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ: Պետք է հասկանալ նաև, որ այդպիսի գործողություններով պարզապես օգնում ենք Ռ. Քոչարյանի փաստաբաններին. նրանց այլ բան չի մնալու, քան որոշումները Եվրոպական դատարան ուղարկելն ու ասելը, որ ակնհայտ ապօրինի հետապնդում է իրականացվում, որ հետապնդում են այն դատավորներին, որոնք կայացրել են այդ որոշումները:

Անկախ նրանից, թե ով ինչ կարծիք ունի իրավական որակումների մասով, և եթե անգամ այդ հետապնդումները ակնհայտ օրինական լինեին, ապա այսօր արդեն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն ակնհայտ ապօրինի է դարձել թե՛ դատարանների դռները փակելու, թե՛ հետապնդումներ իրականացնելու, թե՛ մյուս գործողությունների հետևանքով»:

Լուսինե Սահակյանը նկատում է՝ «դատական բարեփոխումների» վերաբերյալ հայտարարությունները չեն համապատասխանում այն իրականությանը, որը կա.

«Իրականում մեկ բան հայտարարվում է, ճիշտ հակառակն արվում: Իսկ «բարեփոխումների» անվան տակ հայտարարված գործընթացներն իրականում շատ վտանգավոր են երկրի համար: Այո, դատական համակարգում խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծվեն, բայց այս կերպ լուծումներ չեն լինելու: 

Ընդհակառակը՝ մենք կորցնելու ենք այն, ինչ ունեինք: Գոնե մի քանի դատավորներ կային, որոնք իրականում արդարադատություն էին իրականացնում: Փաստաբաններն աշխատում էին, որ նրանց քանակը հնարավորինս ավելանա, որ մյուսներն էլ փորձեն այդպիսին լինել: Հիմա մի քանի դատավորներ թիրախավորվեցին, ու նպատակը ամբողջովին այլ դարձավ: Իմ ամբողջ մասնագիտական գործունեության ընթացքում փորձել եմ պայքարել, որ դատարանները փոխվեն:

Հիմա անձամբ ես դեմ եմ այսպիսի «փոփոխությունների», որովհետև ակնհայտ է, որ դրանց նպատակն այլ է: Նպատակը ոչ թե նորմալ դատական համակարգ, այլ կամակատար ունենալն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal