Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Դուրս չենք եկել ռեկ­տո­րի դեմ, պայ­քա­րում ենք մեր իրա­վունք­նե­րի հա­մար». ՀՊՏՀ դա­սա­խոս­ներ

SOCIETY

Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, նրա ատենախոսությունը և համալսարանում տեղի ունեցող փոփոխությունները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Մինչ ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանը նշում է, որ համալսարանում դասախոսների մրցույթը ֆանտաստիկ արդյունքներ է գրանցում, դասախոսները դժգոհում են՝ համալսարանում մշակված գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը չի համապատասխանում «Կրթության մասին» օրենքին:

Լրագրողների հետ հանդիպմանը կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Արմեն Կարախանյանն ասում է՝ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում նշանակվեց ռեկտորի պաշտոնակատար: «Բնականոն հունով աշխատում էինք, կային օրենքի որոշ խախտումներ, սակայն գագաթնակետին հասավ, երբ տնտեսագիտական համալսարանում մշակվեց գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգ, որը ոչ մի կապ չունի գործող օրենքի հետ:

Ուզում ենք հավատալ, որ մեր բազմաթիվ ահազանգերը, հրապարակումները, հանրայնացումը տեղ չի հասել պատկան մարմիններին, դրա համար այս ամբողջ ապօրինությունները շարունակվում են:

Համոզված ենք, որ մերօրյա Հայաստանում ապօրինությունն ու անօրինականությունը տեղ չունեն, ոչ մի պաշտոնատար անձ չի կարող իրեն վեր դասել օրենքից և օրինականությունից»,- ասում է Կարախանյանը՝ մանրամասնելով, թե ինչ է իրենից ներկայացնում 2019 թվականի ապրիլին ՀՊՏՀ-ում մշակված կարգը: 

«Դրա նախագիծը՝ մինչ ընդունումը, 1-2 օր առաջ բաժանվել է ամբիոններին, ոչ ոք տեղյակ չի եղել այդ նախագծից: 1-2 օր հետո համալսարանի գիտական խորհրդում եղել է քվեարկություն, որի ժամանակ կարգը չի ընդունվել, բազմաթիվ դիտողություններ են եղել և դրա հիման վրա մեկ ամիս անց մեր համալսարանի կայքից տեղեկացել ենք, որ կարգն ընդունվել է բազմաթիվ փոփոխություններով: Երևի փորձել են այն մոտեցնել օրենքի տառին, սակայն չի ստացվել:

Նախագծում նշված էր, որ կարգը մշակվել է ՀՀ մի շարք օրենքների հիման վրա, բայց ընդունված կանոնակարգի նախաբանում չեք տեսնի այդ մեջբերումը, իսկ դրա մասին նախաբանում նշելն, ըստ օրենքի, պարտադիր է:

Կարգի հրապարակումից հետո դրա մասին բացասական կարծիք են հայտնել բուհի մի շարք առանցքային ամբիոններ: Մի քանի դասախոսներ դիմել են պատկան մարմիններին՝ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ԿԳՄՍ նախարարությանը, բաց նամակով՝ ՀՀ վարչապետին:

Արձագանք չենք ստացել: Դիմել ենք նաև դատարան: Քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանը մեր հայցադիմումն ընդունել է վարույթ, տվյալ կարգի վրա արգելանք է դրվել, սակայն մի քանի օր անց՝ անհասկանալի պայմաններում, նույն դատավորը հանել է տվյալ արգելանքը: Չենք ուզում կասկածի տակ առնել դատարանի օբյեկտիվությունը, դատական գործը դեռ շարունակվում է, ժամանակը ցույց կտա»,-ընդգծում է դասախոսը:

Նա մտահոգություն է հայտնում՝ համալսարանում անցկացվող մրցույթի հետևանքով 100200 հոգի զրկվելու է աշխատանքից: Բացի դա, երբ շատերը սեպտեմբերի 1-ին գնան աշխատանքային պայմանագիր կնքելու, տեղեկանալու են, որ չունեն լրիվ ծանրաբեռնվածություն: «Ժամանակին սրա մասին խոսել եմ ռեկտորի պաշտոնակատարի հետ, ասել, որ սա հակաօրինական է: Ի պատասխան՝ Հայրապետյանն ասել է՝ անում եմ, որ բողոքեք, ուզում եմ, որ գնաք, ձեր շահերը պաշտպանեք»,-հավելում է Կարախանյանը՝ ընդգծելով. «Հանկարծ չմտածեք, որ այս մրցույթից վախեցել ենք: 

Չենք ցանկացել մասնակցել այդ անօրինական ակցիային, լեգիտիմացնել այն: Ուզում եմ փարատել այն սխալ կարծիքը, որ դասախոսները դուրս են եկել ռեկտորի դեմ:

Ընդամենը պաշտպանում ենք մեր իրավունքները: Կատարվող ապօրինությունների վկայությունն է այն, որ հիմա, երբ բոլորն արձակուրդում են, համալսարանում հրավիրվել է գիտխորհրդի 2 նիստ՝ փոփոխություններ կատարելու համար այս կանոնակարգում: Գուցե փաստաբաններն են հուշել, որ օրենքի խախտումները շատ են, և այսօր մրցույթն անցկացնելուց հետո պայմաններ են փոխում, ինչն իրենց էլ ավելի է գցելու անօրինականության մեջ»,-եզրափակում է Արմեն Կարախանյանը:

Համալսարանի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Գագիկ Ասլանյանն անդրադարձավ համալսարանի ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությանը, որը նա պաշտպանել է 2015 թվականին: Նա նշում է՝ փորձագետները վեր են հանել գրագողության, զեղծարարությունների և կեղծիքների վերաբերյալ բացահայտ փաստեր: «300 էջ ատենախոսությունից 60 էջը թարգմանված արտագրություններ են, մի մասը՝ ուղիղ թարգմանություններ, իսկ մյուս մասը՝ խմբագրված, որոնք առկա են աշխատանքի 7 ենթագլուխներում»,-ասում է Ասլանյանը:

Սրա առնչությամբ նրանք մի շարք հարցադրումներ են կատարում: «Ինչպե՞ս է ստացվել, որ այսքան բացահայտ խախտումների պարագայում համալսարանի մասնագիտական խորհուրդն արագացված ռեժիմով ընդունել է Հայրապետյանի աշխատանքը և թույլատրել պաշտպանության: Արդյոք ԲՈՀ-ի գաղտնի ընդդիմախոսները հայտնե՞լ են դրական կարծիք, իսկ եթե դրանք բացասական են եղել, ապա աշխատանքն ինչո՞ւ չի բեկանվել»,-ասում է Ասլանյանը:

Լրագրողներից մեկը հարց է հնչեցնում՝ այս ամենում դասախոսները տեսնո՞ւմ են նաև մեղքի իրենց բաժինը: «Այո, այս ամենի սկիզբը դրել է բուհի նախկին ղեկավարությունը, որի անօրինականությունները և՛ կոռուպցիոն ռիսկերի, և՛ կոռուպցիոն չարաշահումների առումով այսօր էլ շարունակվում են»,- եզրափակում է Գագիկ Ասլանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer