Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ վտանգներ է պարունակում վրացական լարիի արժեզրկումը Հայաստանի տնտեսության համար

ECONOMICS

Past.am

Վրացական լարիի արժեզրկման արդյունքում վրացական ապրանքների իրացման ծավալները կավելանան եւ աստիճանաբար դուրս կմղեն հայկական ապրանքները ինչպես արտահանման, այնպես էլ մեր ներքին շուկայից։ Այս մասին  հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ լարիի արժեզրկումը Հայաստանի եւ Վրաստանի ապրանքաշրջանառության վրա։

Տնտեսագետը հիշեցրեց, որ վերջին 5 տարիների ընթացքում լարին մի քանի անգամ կտրուկ արժեզրկվել է, որի վրա ազդել են ներքին եւ արտաքին գործոններ: «Արտաքին գործոններից հիմնականը թուրքական տնտեսության ճգնաժամն է: Թուրքիան մեծածավալ ներդրումներ է իրականացրել Վրաստանում եւ հանդիսացել է վրացական ապրանքների արտահանման գլխավոր շուկաներից մեկը: Թուրքական լիրայի արժեզրկումը եւ թուրքական ներդրումների կրճատումը նպաստեցին վրացական լարիի թուլացմանը, իսկ այս ամառ դրան գումարվեց նաեւ ռուս–վրացական  քաղաքական ճգնաժամը, ինչի արդյունքում ռուս տուրիստների թիվը զգալիորեն կրճատվեց»,–ասաց նա։

Տնտեսագետի խոսքով՝ վրացական լարիի արժեզրկումը կնպաստի Վրաստան ներմուծվող ապրանքների գների աճին, սակայն շահեկան դիրքերում կհայտնվեն վրացի արտահանողները:

«Լարիի արժեզրկումը Վրաստանից արտահանվող ապրանքներին մի շարք առավելություններ է տալիս, մասնավորապես՝ դրանք դառնում են ավելի էժան արտահանման շուկաներում:

 Օրինակ՝ ԱՊՀ տարածքում վրացական ապրանքներն ավելի մրցունակ դարձան, գներն ավելի էժանացան, քան հայկական ապրանքները: Արդյունքում՝ վրացական ապրանքների իրացման ծավալները կավելանան եւ աստիճանաբար դուրս կմղեն հայկական ապրանքները ինչպես արտահանման, այնպես էլ մեր ներքին շուկայից, հատկապես՝ գյուղմթերքի եւ վերամշակվող արդյունաբերության (գինի, պահածոներ, ոչ ալկոհոլային խմիչքներ եւ այլն) շուկաներում: Այս բացասական միտումը Հայաստանի տնտեսության վրա ավելի կուժեղանա հայկական դրամի արժեւորման պայմաններում: Արդյունքում՝ հայկական ապրանքների արտահանման մրցունակությունը կնվազի, ինչպես նաեւ մեր ներքին շուկայում օրինակ վրացական հանքային ջրի կամ լիմոնադի գնի կտրուկ նվազումը կարող է հարվածի մեր արտադրողներին: Հնարավոր է սպասել էժանացած վրացական ապրանքների հոսք մեր շուկա»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանը նշեց, որ լարիի արժեզրկումը կխթանի նաեւ Հայաստանից արտագնա տուրիզմը: Մասնավորապես հայ սպառողները կնախընտրեն ավելի էժան Վրաստանում հանգստանալ, քանի որ նույն գումարով այնտեղ ավելի շատ ծառայություններից կարող են օգտվել, քան Հայաստանում:

Տնտեսագետի կարծիքով՝ այս իրավիճակում Հայաստանի կենտրոնական բանկը պետք է վերանայի իր դրամավարկային քաղաքականությունը. թույլ տա դրամի արժեզրկումը, ինչը կավելացնի մեր ապրանքների եւ ծառայությունների մրցակցային առավելությունները եւ՛ ներքին, եւ՛ արտաքին շուկաներում: «Կառավարությունը պետք է ուշադրություն  դարձնի կենտրոնական բանկի վարող դրամավարկային քաղաքականությանը, քանի որ ԿԲ–ի քաղաքականության արդյունքում մեր տնտեսությունը գնալով ավելի մեծ կորուստներ է կրում եւ կորցնում մրցունակությունը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ վրացական ազգային արժույթի արժեզրկումը ռեկորդային ցուցանիշի է հասել։ Վրաստանի երկու խոշորագույն առեւտրային բանկերում լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ գերազանցել է 3 լարին:

Վրաստանի Ազգային բանկը որոշում է կայացրել վաճառել արտարժութային պահուստների մի մասը, քանի որ լարին շարունակում է արժեզրկվել։ Երկրի կենտրոնական բանկը հայտարարել է, որ զբոսաշրջության հետ կապված շոկի ֆոնի վրա դոլարի փոխարժեքը հասել է այն աստիճանին, որ կարող է վտանգի տակ դնել գների կայունությունը։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal