Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Օգանովսկին իր բանդայով եղել է Երևանում. Արցախցին մեղավոր չէ, այնտեղի թափթփուկներն են կրակել ժողովրդի վրա

INTERVIEW

Past.am

Բրիտանական BBC-ի ռուսական ծառայությունն օրերս աղմկահարույց անդրադարձ էր կատարել 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին։ Հոդվածում մասնավորապես նշվում է. «Մարտի 1-ի գործով քննությունը կարծում է, որ ողբերգական այդ օրը ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը»։ «Արմլուր» լրատվական կայքն, իր հերթին, հրապարակել էր «Օգանովսկի» մականվամբ հայտնի գեներալի հարցաքննությունը։ Հարցաքննության մեջ գեներալը պատմում է, որ 2008 թվականի փետրվարի 23-ին գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի անցկացրած խորհրդակցությանը, որից 2 ժամ հետո տեղեկացել է, որ Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից հավաքական գումարտակ կազմելու և Երևան ուղարկելու հրաման կա: Ըստ Կարապետյանի՝ Երևան է եկել մոտ 300 զինծառայող, նրանց թվում՝ նաև դիպուկահարներ, որոնց հրամանատար է նշանակվել ինքը: Հարցաքննության ընթացքում քննիչը Կարապետյանին հարցնում է՝ «քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ 2008 թվականի փետրվար ամսին Դուք ԼՂ-ից Երևան ժամանած հավաքական զորամիավորումից առանձնացրել եք առավել պատրաստված և հոգեբանորեն կայուն 60 հոգու, որոնց պարզաբանել եք հնարավոր կատարվելիք գործողությունների մասին և ասել եք, որ հարկ եղած դեպքում հրաման է տրվելու կրակ բացել ժողովրդի վրա։ Առանձնացվածից նման պատրաստակամություն են հայտնել 20-ը, որոնց տեղավորել եք նախագահականում: Ըստ գործով ձեռք բերված տվյալների՝ 20-հոգանոց խմբի անմիջական ղեկավար է նշանակվել «Հաքիմ» մականունով զինծառայող Արամ Սարգսյանը»։ Ապա քննիչը հնչեցնում է «Կանդազ», «Ցուլ Նվերիկ», «Սպեցնազի Գագո» մականունները, որոնք ըստ քննիչի կազմել են խմբեր, ուղարկվել Երևանի փողոցներ և կրակել ժողովրդի վրա: Կարապետյանը, ի պատասխան այս հարցի, ասել է, որ դրանք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են։

 

https://i.ytimg.com/vi/MwWFWY5pkXg/maxresdefault.jpg

ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեջբերեց մեր լրատվամիջոցին տված Վահան Բադասյանի հարցազրույցը և նրա դիտարկումը, թե այն ժամանակվա պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը ևս տեղյակ են եղել, որ Ղարաբաղից Երևան զորք է բերել գեներալ Օգանովսկին: «Ես շատ մտերիմ հարաբերություններ եմ ունեցել Մյասնիկ Մալխասյանի հետ, քանզի նաև նույն ազգանունն ենք կրում։ Նա ինձ ժամանակին ասել է, որ այդ հայտնի իրադարձությունների ժամանակ մի քանի անգամ տեսել է Օգանովսկուն, այդ զինված խումբը եղել է Երևանում ու մնացել Քոչարյանը տանը։ Իհարկե, շատ վտանգավոր է, որ այդ միտքը ժողովրդի մեջ ամրանում է, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասաց նա։

Շարունակելով՝ Մալխասյանը նշեց. «Մենք բնավ չենք ուզեցել հայաստանցի-ղարաբաղցի սեպ խրել, անջրպետ մտցնել. ամենամեծ վտանգը տեղային հայրենասիրությունն է։ Բայց ո՞վ առաջ բերեց այդ տեղային հայրենասիրությունը, դա չկար։ Հիշում եմ, երբ 90-ականներին գնում էինք Ղարաբաղ, ցանկացած տուն մտնում էինք տանտիրոջ իրավունքով ու ամենամոտ հարազատի ընդունելությունն էինք ստանում, այսինքն՝ ղարաբաղցիների, Արցախի հերոսական ժողովրդի հետ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Այդ անջրպետը մտցրել են ղարաբաղյան ծագումով, Հայաստանի նախկին ինքնահռչակ նախագահները՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Հայ ժողովրդին միշտ ահաբեկել են այդ բանդիտներով, քրեաօլիգարխիայի սպասարկու այդ բանդաներով, որոնց պարագլուխներից մեկը հենց այդ Օգանովսկին է եղել։ Նրանք ոչ միայն Հայաստանի, այլև Ղարաբաղի տարածքում են հանցագործություններ արել ու ահաբեկել նաև այնտեղի ժողովրդին։ Այս ձևով է առաջ եկել ղարաբաղյան կլանը, որը ոչ մի կապ չունի ղարաբաղյան քաջարի, հերոսական ժողովրդի հետ»։

Մեր զրուցակիցը նշեց. «Խորքը չհասկացող մարդիկ հիմա ասում են՝ ղարաբաղցիները եկան ու Հայասանում մարդ սպանեցին, բայց նրանք Ղարաբաղի հերոսական մարդիկ չեն, Ղարաբաղի թափթփուկներն են, հերոսի կեղծ կոչումներ են ստացել։ Բան չունեմ ասելու՝ կռվել են, բայց մենք ինչքան օրինակներ տեսանք, որ պատերազմում հերոսաբար կռվածները խաղաղության դաշտում դարձել են վտանգավոր աղբ, մեր ժողովրդի նկատմամբ թշնամի, սեփական ժողովրդին հոշոտող գազաններ։ Սրանք հանցագործ են և օրենքի առաջ խստագույնս պատասխան պետք է տան։ Ես ոչ միայն Մյասնիկ Մալխասյանից, շատ շատերից եմ լսել, որ Օգանովսկին իր բանդայով եղել է Երևանում ու զբաղվել ահաբեկչությամբ։

Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը վախենում են Հայաստանի հատուկ ջոկատայիններին հանել ժողովրդի դեմ, նրանք ժողովրդի դեմ քայլ չէին կատարի, դրա համար էլ բերեցին Ղարաբաղից։ Սրանք ոչ միայն Մարտի 1-ի, այլև շատ գործերով են ծառայել նախկին ռեժիմին ու պետք է ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության»։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal