Որ դասախոսը խայտառակ չլինի, «խաչապուրի խժռելու» նկարն ուղարկել է մեր ինֆո հասցեին. ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ
SOCIETYՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին համալսարանի ուսանողներից մեկն ուղարկել է լուսանկար, որտեղ համալսարանի դասախոսներից Գագիկ Շահնազարյանը քննության ժամանակ խաչապուրի է կերել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Հայրապետյանը։
«Ուսանողը գրել է, որ նա զուրկ է էթիկայի տարրական կանոններից եւ ուղարկել է լուսանկար, թե ինչպես է դասախոսը խաչապուրի խժռում: Այդ մարդը, որը կեղծ տեղեկատվություն է ներկայացրել ու հասարակությանն ուղղակի գցել թյուրիմացության մեջ, բացատրագիր պետք է ներկայացներ, թե ինչու է այդպես արել , եւ ինչու են ուսանողները դժգոհ: Գուցե ինքս մեծ ողբերգություն չապրեի, եթե ուսանողի զայրույթը չլիներ, եւ նկար կցված չլիներ, որտեղ ինքը դասախոսին անհարիր կեցված է դրսեւորել: Բացատրագրում նշվում է, որ ընդմիջում էր անում, որոշել էր մեկ գավաթ սուրճ ըմպել»,-պատմեց ռեկտորի ԺՊ-ն։