Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վաղ կենսաթոշակի անցնելու` առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը. ԱՆ

POLITICS

Past.am

Վաղ կենսաթոշակի անցնելու` առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արդարադատության նախարարությունը։

«Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթի առանձին դրույթների շուրջ ծավալված քննարկումները՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հարկ է համարում որոշ դրույթների վերաբերյալ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.

Վաղ կենսաթոշակի անցնելու` առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը։ Այս եզրահանգումը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ՋԻ ԲԻ-ն և այլոք ընդդեմ Հունգարիայի գործով կայացված վճռի վրա, որտեղ Դատարանն ընդգծել է, որ այն դատավորների մասով, ովքեր կամավոր դիմում են ներկայացրել օրենքով նախատեսված ժամկետը վրա հասնելուց առաջ, պետությունը խախտում թույլ չի տվել, քանի որ. «(...) պետությունը չի խաղացել ակտիվ կամ ապօրինի դեր դիմումատուներին իրենց կամքին հակառակ կենսաթոշակի ուղարկելու հարցում»։ Ի հավելումն, նշենք, որ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն իր CM/Rec(2010)12 հանձնարարականի բացատրական զեկույցում ընդգծել է, որ. «Վաղ կենսաթոշակի անցնելը պետք է հնարավոր լինի միայն դատավորի դիմումի հիման վրա կամ բժշկական պատճառներով»։

Ակներև է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորության նախատեսումը չի խախտում միջազգային չափանիշները։ Ինչպես ընդգծված է նախագծի հիմնավորման մեջ, դրույթը նպատակ ունի կյանքի կոչելու 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ամրագրված՝ Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը։ Մասնավորապես՝ 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի կազմավորման նոր կարգ, ինչը ենթադրում է, որ Սահմանադրական դատարանի դատավորները ընտրվելու են  Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի և Կառավարության առաջարկությամբ՝ տասներկու տարի ժամկետով: Դատարանի նման կազմավորման մոդելը ներկայիս պայմաններում կարող է երբեք կյանքի չկոչվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունենում սահմանադրական փոփոխություններ (վերջին երկու փոփոխությունները տեղի են ունեցել տասը տարի պարբերականությամբ), կամ դրա կենսագործումը կարող է տևական ժամկետով հետաձգվել: Ուստի նախագծով առաջարկվող վաղ կենսաթոշակի համակարգը նպատակ ունի ապահովելու 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ ամրագրված Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի կենսագործումը: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմի իջեցումը քսանութից քսանհինգ՝ դատական համակարգ երիտասարդ, համակարգի այլ ներկայացուցիչների հետ կախվածության կամ կապվածության մեջ չգտնվող անձանց ներգրավելու նպատակով: Նախ և առաջ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ սահմանված տարիքը վերաբերում է դատավորների թեկնածուի հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը մասնակցելուն, ոչ թե անմիջապես դատավոր նշանակվելուն։ Դատավոր նշանակվելու համար թեկնածուն պետք է գրավոր քննության մասնակցի, որից հետո՝ Բարձրագույն դատական խորհրդում անցնի բանավոր հարցազրույցի փուլը, ապա՝ մասնագիտական պատրաստում անցնի Արդարադատության ակադեմիայում։ Թեկնածուի մոտ դատավոր նշանակվելու համար անհրաժեշտ հատկանիշների առկայությունը գնահատվում է այս գործընթացի արդյունքում։

Դատավոր նշանակվելու կամ այդ նպատակով ուսուցում անցնելու ցածր տարիքային շեմ է նախատեսվում մի շարք երկրներում, իսկ որոշ երկրներում ընդհանրապես նման շեմ չի սահմանվում՝ շեշտը դնելով մասնագիտական հմտությունների և փորձի վրա։ Նման մոտեցում է դրսևորվել օրինակ՝ Էստոնիայում, որտեղ դատավոր դառնալու նվազագույն տարիքային շեմ նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են կրթական ցենզի և համապատասխան մասնագիտական և անձնային որակների վերաբերյալ պահանջներ: Դատավորների համար նվազագույն տարիքային շեմ նախատեսված չէ նաև Ավստրիայում, Դանիայում և Ռումինիայում: Դատավորների համար ցածր տարիքային շեմ է նախատեսված մի շարք երկրներում: Մասնավորապես, Նորվեգիայում շրջանային և վերաքննիչ դատարանների դատավորների նվազագույն տարիքը 25-ն է: Միևնույն տարիքն է սահմանված նաև Թայլանդում, Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում:   Միջազգային չափանիշները չեն նախատեսում դատավորների նշանակման համար նվազագույն տարիքային շեմ, քանի որ ավելի էական է դատավոր աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքները, հմտությունները և անձնային որակները, որոնց ստուգման համար մեր օրենսդրությամբ սահմանված են խիստ պահանջներ:

Ինչ վերաբերում է նախագծով առաջարկվող` Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում նրա լիազորությունների կասեցման պահանջին, ապա նշենք, որ օրենքը  ՍԴ դատավորների համար չի նախատեսում անձեռնխմելիություն ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում: Այդ պայմաններում ՍԴ դատավորների լիազորությունների շարունակության հարցը մնում է չկարգավորված և նախագիծը առաջարկել է կիրառել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումները: Մասնավորապես՝ դեռևս 07.02.2018թ. ընդունված և 09.04.2018թ-ից ուժի մեջ մտած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը նախատեսում է բոլոր այլ դատարանների դատավորների լիազորությունների կասեցման պահանջ  քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու դեպքերում՝ անկախ այն հանգամանքից, թե քրեական հետապնդումը կամ ազատությունից զրկելը իր լիազորությունների իրականացման կապակցությամբ է, թե ոչ (հոդված 165): Հետևապես, Նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ նույնպես կիրառել այժմ այլ դատարանների դատավորների համար գործող կարգավորումը:

Արդարադատության նախարարությունը կրկին հայտարարում է, որ բաց է բոլոր այն քննարկումների և կառուցողական առաջարկների համար, որոնց արդյունքում  օրենսդրական փաթեթը որակապես կդառնա ավելի լավը»,– ասվում է հայտարարությունում:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal