Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կայուն է
SOCIETY
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում օգոստոսի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավային՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
NEWS.am-ին «Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +23+25, վաղը ցերեկը՝ +37+39։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +34+36,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33,
Լոռիում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +28+32,
Տավուշում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +32+35,
Արագածոտնի լեռներում գիշերը՝+13+18, ցերեկը՝ +28+33,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+38,
Արարատում գիշերը՝ +22+26, ցերեկը՝ +37+39,
Արմավիրում գիշերը՝ +22+26, ցերեկը՝ +37+39,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +22+26, ցերեկը՝ +37+39,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +34+37,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+30,
Արցախում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +29+33։