Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դեմոնիզացիայի տրամաբանական շղթան կփակվի Սերժ Սարգսյանի կալանավորմամբ․ Արփինե Հովհաննիսյանի 2-րդ բաց նամակը՝ Փաշինյանին

BLOG

Past.am

Վերջին քսան տարիները որպես լրագրող, ապա ընդդիմադիր պատգամավոր, ապա նաեւ վարչապետ Դուք քաղաքական դաշտում ունեցել եք միայն մեկ առաքելություն՝ դեմոնիզացնել քաղաքական դաշտի բոլոր կարեւոր դերակատարներին՝ այդպիսով կերտելով «ամենաընդդիմադրի» կերպարը։ Այս մասին ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը գրել է իր երկրորդ բաց նամակում՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Բաց նամակի ամբողջական տեքստը՝ ստորեւ․

«ժողովուրդը պետք է առերեսվի իր իրական «հերոսի» հետ

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին (Մաս երկրորդ)

Հարգելի պարոն Փաշինյան,

Հարգելի Նիկոլ,

Չէի պատրաստվում այսքան վաղ գրել երկրորդ նամակը, սակայն ամեն անգամ Ձեր գործողությունների ընթացքը ստիպում է կրկին անդրադառնալ դրանց։

Չէի գրի Ձեզ, եթե գոնե չնչին համոզմունք ունենայի, որ Ձեր շրջապատում կան մարդիկ, որ ոչ թե գլխիկոր կատարում են ձեր ցանկացած քմահաճույք, ոչ թե սպառում են ձեր երբեմնի վարկանիշը, այլ գոնե երբեմն փորձում են ներկայացնել Ձեր որոշումների հնարավոր ռիսկերը։

Հարգելի Նիկոլ,

Վերջին քսան տարիները որպես լրագրող, ապա ընդդիմադիր պատգամավոր, ապա նաեւ վարչապետ Դուք քաղաքական դաշտում ունեցել եք միայն մեկ առաքելություն՝ դեմոնիզացնել քաղաքական դաշտի բոլոր կարեւոր դերակատարներին՝ այդպիսով կերտելով «ամենաընդդիմադրի» կերպարը։ Ամենատարբեր ժամանակներում չեք խորշել դեմոնիզացնել բոլորին՝ սկսած Ձեր քաղաքական կնքահայր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ( սրան ականատես ինքս էլ եղել եմ) մինչեւ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան։

Իհարկե, նվազ պարսավելի է, երբ դուք՝ որպես լրագրող եւ ընդդիմադիր քաղաքական գործիչ ընտրում էիք քաղաքական պայքարի ադ ձեւը։ Ի վերջո, իշխանության դեմոնիզացիայի եւ դրա միջոցով իշխանության գալու մասին մեկ գիրք չէ, որ գրված է եւ դուք առաջինը ու հաստատապես նաեւ վերջինը չեք, որ նման կերպ գալիս եք իշխանության։

Բայց արդյոք միեւնույն գործիքակազմը, որը ընդունելի է ընդդիմադիր քաղաքական գործչի համար ընդունելի՞ է երկրի վարչապետի համար։ Կարծում եմ՝ ոչ։ Վստահ եմ՝ ոչ։

Սինգապուրում, Դուք մեծ ոգեւորությամբ խոսում էիք, որ Հայաստանը գրեթե վերածվել է երկրորդ սինգապուրյան հրաշքին։ Ուստի կարծում եմ՝ արժե վերհիշել այն սկզբունքները, որի վրա հիմնված էր սինգապուրյան հրաշքը։

• Պրագմատիզմ, այսինքն՝ արա այն, ինչ կարող ես իրագործել

Ուշադիր կարդացեք՝ եթե կարող ես իրագործել, ինքդ՝ ոչ թե ուրիշների բացած գործարաններում նկարվելով ու ոչինչ չանելով։

• Հետեւողականություն-եթե կանոնները արդեն հայտարարված են չի կարելի հընթացս գծել նոր կանոններ եւ շարժվել դրանցով

Սա ուղղակի ուշադիր կարդացեք

• Շիտակություն- Ուրիշներին բացատրիր այն ամենը, ինչ անում ես՝ նույնիսկ եթե դժվար է և տհաճություն է հարուցում:

Ուշադիր կարդացեք՝ Բացատրեք հանգիստ ու հավասարակշռված՝ առանց մեղադրելու ու ստելու։

• Մերիտոկրատիա- Եթե ուզում ես հասնել հաջողության, աշխատանքի վերցրու լավագույններին:

Ուշադիր կարդացեք՝ լավագույններին՝ իրենց գործում, բայց ոչ լավագույն քայլածներին, դագաղ դրածներին, հայհոյանքի սեռապաթոլոգիկը սիրողներին եւ այլն։

• Մասշտաբայնություն- Կենտրոնացիր ռազմավարական խարսխային ծրագրերի վրա: Փոքր հաղթանակները նույնպես հարկավոր են, սակայն շուտ են մոռացվում:

Ուշադիր կարդացեք՝ Մասշտաբայնություն կա՞։ Իհարկե կա, օրինակ՝

Մասշտաբային հայհոյանքը դարձել է Ձեր քաղաքականության գոյաբանական հիմքը, բայց այստեղ մի կարեւոր դիտարկում. հայհոյանքի ձեր թիրախները, այդ հայհոյանքը միշտ հրապարակային թե ոչ այնքան՝ վերահասեագրում են ձեզ ու ձեր յուրայիններին, տրոլեր ստեղծողներին եւ մյուս «մանկուրտներին» ուստի, իմացած եղեք, հայհոյանքի ամենամեծ թիրախը դուք եք.

• Ներգրավածություն- չի կարելի հասնել հաջողության, եթե ամբողջովին նվիրված չես քո գործին եւ պատրաստ չես զոհաբերել ամեն ինչ հանուն դրան։

Ուշադիր կարդացեք՝ գործին՝ ոչ թե վրեժին։

• Եզակիության ձգտում- Հասկացիր, թե որն է քո եզակի առավելությունը և օգտագործիր այն:

Ուշադիր կարդացեք՝

երեւի թե կա մի բան, որում դուք իրապես եզակի եք։ Դուք առաջին էիք, որ «թալանչիներին» բաժանեցիք օտարների եւ յուրայինների, յուրային համարվեցին նրանք, ովքեր ընդունեցին ձեր «եզակիությունը»։

• Առողջ բանականություն-ոչինչ ավելի ուժեղ չէ, քան սովորական առողջ բանականությունը։

Սա հիշեք

• Մրցակցություն- Միայն սա է, որ թույլ է տալիս առաջ շարժվել ու բարելավել ցանկացած իրավիճակ: Սակայն միշտ հիշիր. չի՛ կարելի հաղթել ամեն գնով։

Ուշադիր կարդացեք՝ Թողեք հասարակությունը տաբուներ ունենա։

• Մարդկանց նկատմամբ հարգանք- Մարդը գլխավոր արժեքն է, հիմքերի հիմքը: Նույնիսկ եթե պատժում ես որևէ մեկի, պահպանիր նրա նկատմամբ հարգանքը։

Ուշադիր կարդացեք՝ հիշեք մաքսատան ծառայողին եւ ոչ միայն։

Այս մեկ տարվա ընթացքում դուք այնքան եք ստել, այնքան անհետեւողական եք եղել ձեր հայտարարությունների, գործողությունների նկատմամբ, որ կարճ ժամանակ անց կամ նույնիսկ հիմա ձեր աջակիցներին ասելու են՝ բա՞ Նիկոլի ժամանակ ինչու չէիք խոսում։ Դուք շիտակ չեք ձեր թիմակիցների հետ՝ շատ հաճախ նրանց դնելով հիմար վիճակի՝ստիպելով պաշտպանել այն ինչին այդքան տարի իրենք դեմ են եղել ՝ԵԱՏՄ, Ամուլսար կուտակային կենսաթոշակային եւ այլն։

Դուք նույնիսկ դեմոնիզացնում եք Արցախի հերոսներին, անգամ եթե սեփական թիմակիցներդ պնդում են, որ նման քայլը սխալ է։

Բայց դա դասական է շատ ՝ սովորաբար ամենաշատը ատում են այն ինչ չեն հասկանում, ինչին մասնակից չեն եղել։ Ուստի որքան ուժգին է ձայնը՝ թե Արցախը Հայաստան է ու վերջ, այնքան երկար պետք է մտածել իսկ Արցախ ասելով ինչ եք կոնկրետ դուք հասկանում։

Պարոն Փաշինյան

Թե կուզեք անկեղծ՝

Ես նույնիսկ կողջունեի որոշ արատավոր երեւույթներ արմատախիլ անելու ձեր քաղաքականությունը, եթե դա չարվեր այդքան քինախնդիր, մանրախնդիր, ապիկար ու սելեկտիվ ճանապարհով։

Այդտեղ փնտրեք իրավական քաղաքական, արտաքին քաղաքական եւ մի շարք այլ ձախողումների պատճառը։

Պարոն Փաշինյան,

Դուք ինքներդ էլ առանց ինձ գիտեք, որ ձեր իշխանությունը հեռու է այս բոլոր չափանիշներից, ուստի պարզ է դառնում ինչու արդեն որպես վարչապետ շարունակում եք «նախկինապաշտ» ձեր գործունեությունը։

Բացի քաղաքական անճարությունից կա անկասկած նաեւ հոգեբանական պահ։ Օրինակ՝ կալանավորելով 2-րդ նախագահին վստահ եմ ամեն ինչից զատ մեղքի անգամ ձեր բաժինն եք ուզում ձեր վրայից գցել։ Դուք հո գիտեք իրականությունը։ Դեմոնիզացիայի տրամաբանական շղթան կփակվի Սերժ Սարգսյանի կալանավորմամբ։

Դա կազդարարի հին փուլի ավարտը եւ մեկ այլ փուլի սկիզբ՝ այն է՝ հին «վիշապների» ժամանակաշրջանի ավարտ եւ նոր վիշապի ծննդյան փուլ։ Ու այդ ժամ Հայաստանի կունենա նոր վիշապ՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով։

Սակայն առաջին անգամ վիշապը կլինի ինքնակերտ, Դուք ինքներդ ձեր ձեռքով Ձեզ կդարձնեք վիշապ՝ ցույց տալով ողջ երեսպաշտությունը եւ անկարողութունը սեփական ժողովրդին։ Ու Ժողովուրդը մենակ կմնա իր վիշապի հետ։ Եթե ինձ հարցնենք՝ սա լավ է թե վատ, ապա անկասկած լավ, որովհետեւ ժողովուրդը պետք է առերեսվի իր իրական «հերոսի» հետ, տեսնի տարբերությունը իրական վիշապի եւ մտացածին «վիշապների» միջեւ»։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal