Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Անորակ ու ոչ ներառական աճ, որից օգտվում են սահմանափակ թվով անձինք».

INTERVIEW

Խնդիրը ոչ թե տնտեսական աճի մեծությունն է, այլ այդ աճի որակը: Այս համոզմանն է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Այս տարվա 7 ամիսների կտրվածքով ունենք տնտեսական 6,8 տոկոսանոց ակտիվություն, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը մոտ 10 տոկոս էր կազմում:

Չնայած, որ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի էր ունեցել տնտեսական ակտիվության դանդաղում, առանձին ոլորտներում գրանցվել էր կտրուկ անկում, բայց դա չէր խանգարել, որ անցած տարի ունենայինք բավականին մեծ տնտեսական ակտիվություն:

Հիմա այս 6,8 տոկոս ցուցանիշը հիմնականում ապահովել է ծառայության ոլորտը՝ 15,2 տոկոս աճով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ նկատելով, որ սա իր հերթին պայմանավորված է ֆինանսական համակարգի աճով, քանի որ 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

«Այդ վճարումները շարունակվել են նաև այս տարվա ընթացքում, ինչը ֆինանսական համակարգի համար լրացուցիչ աճ է ապահովել: Երկրորդը շահումով խաղերի գործոնն է, որով պայմանավորված՝ զգալի աճ ունենք, բայց մեր պետական բյուջեն, տնտեսությունը այդ առումով չեն շահել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ գործոնը որևիցե ձևով չի նպաստել պետական բյուջեի եկամուտների աճին, քանի որ այդ առումով հարկային դրույքաչափերը ֆիքսված են:

Տնտեսագետի խոսքով, վերոնշյալ ցուցանիշի գերակշիռ մասն ապահովվել է ստվերի, ինչպես նաև ավտոմեքենաների վաճառքի հաշվին. «Ունենք զգալի՝ 8,4 տոկոս աճ արդյունաբերության ոլորտում:

Տեսակարար կշիռ ունի հանքարդյունաբերությունը, որը պայմանավորված է միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների բարձրացմամբ: Այդուհանդերձ, զգալի անկում ունենք գյուղատնտեսության ոլորտում:

6 ամիսների կտրվածքով ունենք գյուղոլորտի 7,4 տոկոս անկում, երբ այդ ոլորտով է զբաղված մեր ազգաբնակչության 1/3-րդը: 

Հետևաբար, ազգաբնակչության 1/3-րդն աղքատ է մնալու, կամ իր վիճակը վատթարանալու է, քանի որ գյուղացին չի ունենալու ապրանք, որը կարող է իրացնել»:

Ս. Պարսյանի դիտարկմամբ, եթե անցած տարի հանքարդյունաբերության տեսակարար կշիռը նվազել էր և աճել էր վերամշակվող արդյունաբերության տեսակարար կշիռը, ապա այս տարի իրավիճակը փոխվում է.

«Դարձյալ վերադառնում ենք հանքարդյունաբերությունից կախված տնտեսությանը, ինչը կրկին մտահոգիչ է ու չի համապատասխանում կառավարության կառուցվածքային բարեփոխումների տեսլականին:

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ գրանցված տնտեսական աճը ներառական չէ, որակյալ չէ: Անորակ ու ոչ ներառական աճ, որից օգտվում են սահմանափակ թվով անձինք. մի քանի տասնյակ անձ՝ հանքարդյունաբերության ոլորտում, մի քանի տասնյակ՝ արդյունաբերության:

Մեծ հաշվով, մարդկանց կենսամակարդակը չի ավելացել, աշխատավարձերը կտրուկ չեն ավելացել: Ունենք մի իրավիճակ, երբ ապրանքների գներն ավելի շատ են աճել, քան մարդկանց իրական եկամուտները: Իհարկե, ողջունելի է ցանկացած քայլ, որն ուղղված է աշխատավարձերի բարձրացմանը, բայց մեր տնտեսական համակարգը, հատկապես հարկային քաղաքականությունը, չի նպաստում, որ տնտեսությունը ներառական աճ ունենա»:

Հաշվի առնելով հրապարակվող դրական ցուցանիշները, բայց զուգահեռ դիտարկելով բնակչության կենսամակարդակը՝ մեր զրուցակիցը նկատեց. «Կառավարությունը ներկայացնում է իրավիճակն իր տեսանկյունից, իսկ ազգաբնակչությունը տնտեսական երևույթներին իր անձնական փորձի դիտանկյունից է նայում: 

Նա իրավիճակը գնահատում է այն հարցադրմամբ, թե մեկուկես տարվա ընթացքում իր կենսամակարդակն արդյո՞ք փոխվել է, արդյո՞ք սկսել է լավ ապրել: Միանշանակ՝ ոչ: Մենք չունենք այդպիսի կտրուկ փոփոխություն: Միգուցե մեկուկես տարվա մեջ պետք չէր կտրուկ փոփոխության սպասել, բայց իշխանությունն այդ սպասումներն առաջացրել էր բնակչության մոտ՝ իր պոպուլիստական խոստումներով ու հրապարակումներով»:

Տնտեսագետն ընդգծեց՝ կա մի իրավիճակ, երբ թե՛ ազգաբնակչությունը, թե՛ ներդրողները չունեն կայունության միջնաժամկետ և երկարաժամկետ երաշխիքներ, ինչն իր հերթին թույլ կտա որոշումներ կայացնել, տնտեսական ակտիվություն ցուցաբերել.

«Շատերն այս իրավիճակում փորձում են սպասել: Մեզ մոտ ցածր աշխատավարձի հաշվին փորձ է արվում ապահովել տնտեսության մրցունակությունը, ինչը նախորդ կառավարություններից եկած քաղաքականություն է: Ըստ էության, նախորդ կառավարություններից մնացած տնտեսական քաղաքականություն ու տնտեսական թիմ ունենք, որը չի փոխվել: 

Այստեղ որևիցե հեղափոխական երևույթներ չկան»:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal